Մարիա Գալինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Գալինա
Galina, Maria.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1958(1958-11-10)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՏվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծուհի և գրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունՄոսկվայի գրողների միություն
ԱշխատավայրԲերգենի համալսարան
ՊարգևներQ4373231? Q4304282? Բրոնզե խխունջ և Ստրուգացկի եղբայրների անվան գրական միջազգային մրցանակ

Մարիա Սեմյոնովնա Գալինա (ռուս.՝ Мари́я Семёновна Га́лина, նոյեմբերի 10, 1958(1958-11-10)[1], Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կենսաբան, բանաստեղծուհի, արձակագիր, ֆանտաստիկ ժանրի գրող, քննադատ, թարգմանիչ: Կենսաբանական գիտությունների թեկնածու: «Մոսկովյան հաշիվ» մեծ մրցանակի դափնեկիր (2006):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Գալինան ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 10-ին Կալինինում (այժմ՝ Տվեր): Մինչև 1968 թվականն ապրել է Կիևում, ապա՝ Օդեսայում: Ավարտել է Օդեսայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը և ասպիրանտուրան` ստանալով ջրակենսաբանի և ձկնաբանի մասնագիտություն: «Մնաս բարով, իմ հրեշտակ» (ISBN 5-17-014318-4) վեպի ինքնակենսագրական կարճ նախաբանում գրել է, որ իրեն համարում է Օդեսայից եկած: 1987 թվականից ապրում է Մոսկվայում: Կենսաբանական գիտությունների թեկնածու է: 1994 թվականին աշխատել է Հիդրոբիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, պայմանագրով աշխատել է Բերգենի համալսարանում (Նորվեգիա), որտեղ զբաղվել է շրջակա միջավայրի խնդիրներով և սաղմոնաձկների պոպուլյացիայի հետազոտություններով: 1995 թվականից թողել է գիտությունը՝ դառնալով պրոֆեսիոնալ գրող:

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են Օդեսայի «Անտարկտիկա» բազմատիրաժ թերթում, կենտրոնական մամուլում դեբյուտային հրատարակությունը կայացել է «Յունոստ» ամսագրում 1990 թվականին: 1997 թվականին Մաքսիմ Գոլիցին կեղծանունով հրատարակել է իր առաջին «Հաղթողների ժամանակը» գիտաֆանտաստիկ վեպը: 2002-2003 թվականներին հրատարակվել է ֆանտաստիկ արձակի երեք գիրք՝ «Ծածկոց Ավադդոնի համար», «Ցտեսություն, իմ հրեշտակ» և «Գայլի աստղ»: «Ծածկոց Ավադդոնի համար» պատմվածքն ընդգրկվեց Ռուսաստանի բանահյուսության ակադեմիայի կողմից սահմանված Ապոլլոն Գրիգորևի անվան մրցանակի կարճ ցուցակում[2]:

Մոսկվայի գրողների միության անդամ է: Մարիա Գալինան գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են Լիտերատուրնայա գազետայում (որտեղ նա աշխատել է 1998-2001 թվականներին ղեկավարել է «Поэзия non-stop» խորագրի ֆանտաստիկական և բանաստեղծական բաժինը), «Новый мир» և «Знамя» ամսագրերում, համագործակցել է նաև «Если», «Сверхновая фантастика», «Вопросы литературы», «Реальность фантастики» ամսագրերի, ExLibris և «Известиia» թերթերի հետ: 2000-ականների սկզբին համագործակցել է «Ֆորում» հրատարակչության հետ որպես «Մյուս կողմը» մտավոր գեղարվեստական շարքի խմբագիր-կազմող և մի քանի տարի եղել է «Բիբլիո-Գլոբուս» գրահրատարակչության գլխավոր խմբագիրը: Բազմիցս ընդգրվել է ժանրային մրցանակների ժյուրիի կազմում, մասնավորապես եղել է «Մեծ գրքի» մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ և ընդգրվել «Դեբյուտ» գրական մրցանակի ժյուրիի կազմում (2007)[3]: Որպես քննադատ՝ հիմնականում հայտնի է գիտական ֆանտաստիկայի և պոեզիայի վերաբերյալ հրապարակումներով: Ներկայումս «Նոր աշխարհ» ամսագրի քննադատության և լրագրության բաժնի խմբագիրն է, «Գիտական ֆանտաստիկա / Ֆուտուրոլոգիա» խորագրի ղեկավարը (մինչև 2015 թվականը), 2015 թվականից՝ Hyperfiction խորագրի ղեկավարը:

Թարգմանել է անգլալեզու հեղինակների արձակ ստեղծագործությունները, այդ թվում՝ Սթիվեն Քինգի, Ջեք Վենսի, Էդվին Թուբի, Քլայվ Բարքերի, Փիթեր Սթրաուբի, ինչպես նաև ուկրաինացի և բրիտանացի ժամանակակից բանաստեղծների բանաստեղծություններ:

Մարիա Գալինայի արձակը թարգմանվել է իտալերեն, անգլերեն, լեհերեն և ուկրաիներեն, պոեզիան՝ անգլերեն, սլովակերեն, սլովեներեն, հունգարերեն, ուկրաիներեն, լատիշերեն և այլ լեզուներով:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա

  • Вижу свет: Стихи. — Одесса: Котовская городская типография, 1993.
  • Сигнальный огонь: Стихи. — М.: СПМ, 1994.
  • Неземля: Стихотворения. — М.: Журнал поэзии «Арион», 2005.
  • На двух ногах: Четвёртая книга стихов. — М.: АРГО-РИСК, Книжное обозрение, 2009.
  • Письма водяных девочек. — N.Y.: Ailuros Publishing, 2012.
  • Всё о Лизе. — М.: Время, 2013.
  • Четыре года времени. — Ozolnieki: Literature without borders, 2018.

Արձակ

  • Время побеждённых: Роман. — М.: ЭКСМО-Пресс, 1997 (под псевдонимом Максим Голицын).
  • «Гладиаторы ночи»: Роман. — М.: ЭКСМО, 1997 (под псевдонимом Максим Голицын).
  • «Все источники бездны»: Роман. — М.: ЭКСМО-Пресс, 1999 (под псевдонимом Максим Голицын).
  • Покрывало для Аваддона: Повести. — М.: Текст, 2002.
  • Прощай, мой ангел: Повести. — М.: АСТ, 2002.
  • Волчья звезда: Роман. — М.: Махаон, 2003; М.: АСТ, 2015.
  • Глядящие из темноты. Хроники Леонарда Калганова, этнографа: Роман. — М.: Эксмо, 2004 (под псевдонимом Максим Голицын).
  • Гиви и Шендерович: Роман. — М.: Мосты культуры; Иерусалим: Гешарим, 2004.
  • Хомячки в Эгладоре: Роман. — М.: Форум, 2006.
  • Берег ночью: Повести и рассказы. — М.: Форум, 2007.
  • Малая Глуша: Роман. — М.: Эксмо, 2009.
  • Красные волки, красные гуси: Повести и рассказы. — М.: Эксмо, 2010.
  • Медведки: Роман[4]. — М.: Эксмо, 2011.
  • Куриный Бог: Повести и рассказы. — М.: АСТ, 2013.
  • Автохтоны: Роман. — М.: АСТ, 2015, 2016.

Ոչ գեղարվեստական արձակ

  • Я познаю мир: Сокровища Земли. — М.: АСТ, Астрель, 2001, 2004, 2007 (под псевдонимом М. С. Голицын).
  • 1000 вопросов о жизни животных. — М.: АСТ, Астрель, 2002 (в соавт. с М. Корниловой).
  • Континенты. — М.: Олма Медиа Групп, 2008 (в соавт. с М. Корниловой).
  • Моря и океаны. — М.: Олма Медиа Групп, 2008.
  • Рыбы. — М.: Олма Медиа Групп, 2008.
  • Фантастика глазами биолога. — Липецк: Крот, 2008.
  • Не только о фантастике. — Иваново: Фаворит, 2013.
  • Hyperfiction[uk]. — СПб: АураИнфо, Группа МИД, 2018.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - «Արծաթե կադուցեյ» «Աստղային կամուրջ» քննադատական հոդվածների և ակնարկների համար,
  • 2004 - «Եթե» ամսագրի դիպլոմ (ընթերցողի համակրանքի մրցանակ) «Հրաշք որոնելիս» հոդվածի համար (համահեղինակ Վիտալի Կապլան),
  • 2005 - «Եթե» ամսագրի դիպլոմ «Գոյություն չունեցող էակներ» հոդվածի համար,
  • 2005 - «Պորտալ» «Գիվի և Շենդերովիչ» վեպի համար,
  • 2006 - «Անթոլոգիա» և «Մոսկովյան հաշիվ» «Նեզեմլյա» բանաստեղծությունների գրքի համար[5],
  • 2007 - «Մարմարե այծամարդ» «Ութոտնուկ» պատմվածքի համար,
  • 2008 - «Բրոնզե խխունջ» «Ուղեցույց» պատմվածքի համար,
  • 2008 - «Մարմարե այծամարդ» «Երկրորդ եղբոր պատմությունը» վիպակի համար,
  • 2009 - «Փոքրիկ անապատ» վեպի համար «Աստղային կամուրջ» «Արծաթե կադուցեյ»,
  • 2009 - «Ոսկե Ռոսկոն» «Հրաժեշտ անմեղությանը» հոդվածի համար:
  • 2009 - «Փոքր Ֆիլիգրան» «Մաքսանենգներ» պատմվածքի համար,
  • 2009 - «Ողողատներում» պատմվածքի համար «Պորտալ» և «Մարմարե այծամարդ»,
  • 2009 - «Մարմարե այծամարդ» «Փոքր թավուտ» վիպակի համար (համանուն վեպի երկրորդ մասը),
  • 2010 - «Պորտալ», Տարվա գիրք ըստ «Ֆանտլաբա»-ի և «Մարմարե այծամարդ»-ի` «Փոքր թավուտ» վիպակի համար,
  • 2011 - «Բրոնզե խխունջ» «Բարի գալուստ գեղեցիկ երկիր» պատմվածքի համար,
  • 2011 - «Մարմարե այծամարդ» «Ստորգետնյա ծովը» պատմվածքի համար,
  • 2011 - «Մեծ զիլանտ» «Գերմանամկները Էգլադորում» վեպի համար,
  • 2012 - «Թափառաշրջիկը» «Անսովոր գաղափար», «Ֆիլիգրան» անվանակարգերում, «Մեծ գրքի» ընթերցողների համակրանք` երկրորդ մրցանակ, «Տարվա գիրք», «Ֆանտլաբի» և «Մարմարե այծամարդ» վարկածով «Մեդվեդկա» վեպի համար,
  • 2012 - «Պորտալ» «Վերջում բառ կար» հոդվածի համար,
  • 2013 -«Պորտալ» «Հավի Աստվածը» վիպակի համար,
  • 2013 - «Պորտալ» «Սողնակ» պատմվածքի համար,
  • 2014 - Stalker (Էստոնիա) լավագույն թարգմանված պատմվածքի համար («Ողողատներում»):
  • 2014 -«Մոսկովյան հաշիվ», «Ամեն ինչ Լիզայի մասին» չափածո վեպի համար
  • 2016 - «Երկաթե մարդ» (Թեդ Հյուզ) գրքի «Լավագույն կարճ թարգմանություն անգլերենից ռուսերեն» «Նորա Գալ» մրցանակի կարճ ցուցակ
  • 2016 - «Ֆիլիգրան» «Ավտոխտոն» վեպի համար:
  • 2018 -Ա. և Բ. Ստրուգացկիների անվան միջազգային գրական մրցանակ «Hyperfiction» հոդվածների շարքի համար:
  • 2019 - «Խելահեղ Վիսարիոն» «Hyperfiction» գրքի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Литературный Аваддон как ангел премиальной бездны, «Литературная Россия» №8 (25.02.2011)
  3. «Жюри премии «Дебют» > Мария Галина»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է 2021-02-11 
  4. Николай Калиниченко Медведки // Если : журнал. — Москва: Любимая книга, 2011. — № 12. — С. 251. — ISSN 1680-645X.
  5. Паломничество в Аид (о поэзии Марии Галиной), Елена Погорелая, «Арион» 2010, № 2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]