Բրոնզե խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրոնզե խխունջ, ամենամյա գրական մրցանակ լավագույն ֆանտաստիկ ստեղծագործության համար, որը հրատարակվել է ռուսերեն, ընթացիկ տարվա ընթացքում։ Հանձնվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 1992 թվականից սկսած։ Մրցանակը հիմնված է Անդրեյ Նիկոլաևի և Ալեքսանդր Սիդորովիչի կողմից 1992 թվականին։ Նախատիպ է հանդիսացել 1991 թվականին Բորիս Ստրուգացկուն հանձնված մրցանակը։

Մրցանակը հանձնվում է մի քանի անվանակարգում՝ լավագույն ֆանտաստիկ ստեղծագործության համար՝ խոշոր (վեպ), միջին (վիպակ), փոքր (պատմվածք, նաև քննադատական և ֆանտաստիկայի հիմնախնդիրներին նվիրված հոդվածներին։

1991-2012 թվականներին մրցանակաբաշխության նախագահն ու ժյուրիի միակ անդամը Բորիս Ստրուգացկին է (մահացել է 2012 թվականին)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]