Վլադիմիր Պլունգյան
Վլադիմիր Պլունգյան Влади́мир Алекса́ндрович Плунгя́н | |
---|---|
Ծնվել է | Սեպտեմբերի 13, 1960 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1982) |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1998) |
Մասնագիտություն | Լեզվաբան |
Աշխատավայր | ՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ, ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Ամուսին | Եկատերինա Ռախիլինա |
Ծնողներ | Ալեքսանդր Պլունգյան |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[1] |
Երեխաներ | Նադեժդա Պլունգյան |
Vladimir Aleksandrovich Plungyan Վիքիպահեստում |
Վլադիմիր Պլունգյան (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Плунгя́н, սեպտեմբերի 13, 1960 կամ 1960[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լեզվաբան, տիպաբանության, քերականական տեսության, ձևաբանության, կորպուսային լեզվաբանության, աֆրիկագիտության, բանաստեղծական արվեստի մասնագետ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2016 թվական, 2009 թվականից թղթակից անդամ[3]), բանասիրական գիտությունների դոկտոր (1998 թվական), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի և Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի աշխատակից։ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր։ Եվրոպական ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային ինժեներ և թարգմանիչ Ալեքսանդր Պլունգյանի (1924-2019) որդին, Յուրի Կնորոզովի և Վալենտին Բերեստովի ընկերը։
1982 թվականին Վլադիմիր Պլունգյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության բաժինը։ Ուսանողական տարիներին նա մասնակցել է ամբիոնի կողմից կազմակերպված մի շարք լեզվաբանական արշավների, մասնավորապես նրանց, որոնք ուսումնասիրում են Դաղստանի լեզուներից թաբասարաներեն, անդիերեն, չամալալերեն[4]։ Իր ավարտական աշխատանքի թեման էր «Evaluation of probability as a type of modal meaning» (ղեկավար՝ Ալեքսանդր Կիբրիկ)։
Վ. Պլունգյանը գիտական թեկնածուի աստիճանը ստացել է 1987 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում, թեման՝ «Կցական լեզվի բանավոր համակարգում ձևաբանական բառածանցում և շեղում» (հիմնված դոգոնների լեզվի տվյալների վրա) (ղեկավար՝ Նատալիա Օխոտինա)։ 1998 թվականին նա պաշտպանել է իր դոկտորականը Մոսկվայի պետական համալսարանում՝ «Քերականական կատեգորիաները, դրանց երկնմանակները և փոխարինողները» թեմայով։
Վ. Պլունգյանը ներկայումս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի տիպաբանության բաժնի վարիչն է (2004 թվականից) և ռուսաց լեզվի ինստիտուտի կորպուսային լեզվաբանության և լեզվաբանական պոետիկայի ամբիոնի վարիչը (2006 թվականից)։ 2013 թվականից նա նաև Ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրենն է։ Նա դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնում (1989 թվականից), իսկ արդեն 2013-2017 թվականներին եղել է ամբիոնի վարիչ։ Նա դասավանդել է նաև Մոսկվայի տարբեր այլ համալսարաններում, այդ թվում՝ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։ Աշխատել է Եվրոպայի տարբեր հետազոտական կենտրոններում (Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Շվեդիա և այլն) և ոլորտային աշխատանքներ է իրականացրել Աֆրիկայում (Մալի), Դաղստանում, Հայաստանում, Ռուսաստանի հյուսիսային մասերում, Վոլգայի շրջնաում և Պամիրում։
2016 թվականից «Լեզվաբանության հիմնախնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանում տարբեր ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ[5]։ Լեզվաբանական տիպաբանության միջազգային ասոցիացիայի, Սլավոնական լեզվաբանության և Եվրոպական լեզվաբանական հասարակության անդամ է։ 2017 թվականին Վ. Պլունգյանն ընտրվել է որպես Եվրոպական Ակադեմիայի անդամ։
Վլադիմիր Պլունգյանն ամուսնացած է լեզվաբան Եկատերինա Ռախիլինայի հետ։ Նրանց ավագ դուստրը՝ Նադեժդա Պլունգյանը, արվեստաբան է և ֆեմինիստական ակտիվիստ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Պլունգյանի հետազոտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են ձևաբանությունը, քերականության տեսությունը և քերականական տիպաբանությունը (առաջին հերթին՝ բանավոր կարգերի տիպաբանություն)։ Նա նաև հրապարակել է քերականական և բառագիտական իմաստաբանության, բառարանագրության, լեզվաբանական ոլորտային աշխատանքների և բանաստեղծությունների վերաբերյալ նյութեր։ Նա աֆրիկյան լեզուների մասնագետ է և ավելի քան 20 տարի աշխատել է Լեզվաբանության ինստիտուտի աֆրիկյան լեզուների ամբիոնում։ 1984 թվականից ի վեր նա համակարգված ուսումնասիրել է դոգոնի լեզուները Մալիում և մասնակցել դեպի Մալի միջազգային արշավին (1992 թվական)։ Վ. Պլունգյանը հրատարակել է մի շարք հոդվածներ և երկու մենագրություն դոգոնյան լեզուների վերաբերյալ (նա առաջինն էր, ով նկարագրեց այս լեզվաընտանիքի ամենամեծ լեզուներից մեկը՝ Թոմո-սոն)։ Բացի աֆրիկյան լեզուներից, նա հետազոտություններ է անցկացրել Կովկասի, Օվկիանիայի, Ռուսաստանի ֆինո-ուգրական լեզուների և այլ լեզուների վերաբերյալ։ Նրա բազմաթիվ հրապարակումներ նվիրված են ռուսերենի քերականությանը և բառապաշարին։ Քերականական տիպաբանության ոլորտում Վլադիմիր Պլունգյանը ներդրում է ունեցել աշխարհի լեզուների քերականական կարգերի դասակարգման մեջ, նկարագրել է մի քանի նոր բանավոր կարգեր, առաջարկել է եղանակային, կերպի և բացահայտ իմաստների նոր դասակարգում։ Ըստ Scopus-ի[6]՝ նրա ամենաշատ հղում ստացած հոդվածներն են՝ «Modality’s semantic map» (1998 թվական, Յոհան վան դեր Ավերայի հետ համատեղ), «Ապացուցողականության տեղը ունիվերսալ քերականական տիրույթում» (2001 թվական Towards a typology of discontinuous past marking» (2006 թվական կրկին համահեղինակությամբ)։
1990-ական թվականներից Վ. Պլունգյանն ուշադրություն է դարձրել լեզվաբանական հետազոտություններում կորպուսային մեթոդների զարգացմանը։ Նա Ռուսաստանի ազգային կորպուսի և Արևելահայերենի ազգային կորպուսի ստեղծողներից է, նաև մշակել է տարբեր նախագծեր՝ Ռուսաստանում և նրա սահմաներից դուրս գտնվող այլ լեզուների կորպորուսների ստեղծման ուղղությամբ (օրինակ՝ Բեսերման Ուդմուրտ և Իդիշ)։ 2015 թվականից ի վեր նա ժամանակակից ռուսաց լեզուների կորպուսային քերականության նախագծի ղեկավարներից է։
1980-ականներից ի վեր Վ. Պլունգյանը համալսարաններում դասավանդում է լեզվաբանական առարկաներ։ Մոսկվայի պետական համալսարանի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնի ուսանողներին նա հիմնականում ներկայացնում է «Ընդհանուր ձևաբանություն» տեսական դասընթացը։ Այս դասընթացի հիման վրա նա գրել է «Ընդհանուր ձևաբանություն. ներածություն» դասագիրքը (1-ին խմբ., 2000 թվական) որը, համաձայն Google Scholar-ի[7], իր ամենաշատ հղում ստացած գիրքն է։ Այս դասընթացից բացի նա դասավանդել է այլ առարկաներ, այդ թվում՝ «Ռուսերենի ձևաբանություն», «Աշխարհի լեզուները և լեզվաբանական տարածքները», «Լեզվի տեսության ներածություն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ae-info.org/ae/User/Plungian_Vladimir
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ http://www.ras.ru/viewnumbereddoc.aspx?id=30ed0760-b34b-4f73-ba0a-0850c7df2b38&_Language=ru
- ↑ 45 expeditions of Aleksander Kibrik
- ↑ http://www.ras.ru/viewnumbereddoc.aspx?id=82235c73-0873-4e2e-9e06-d9e4f2a225e6&_Language=ru
- ↑ «Scopus preview - Scopus - Author details (Plungian, Vladimir A.)». www.scopus.com. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Vladimir Plungian / Владимир Плунгян - Google Scholar Citations». Google Scholar. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile at the Russian Academy of Sciences website
- Profile at Academia.edu
- Profile at the Academia Europaea website
- Official web-page at the Institute of Linguistics of the Russian Academy of Sciences|Institute of Linguistics website
- Official web-page at the Russian Language Institute website
- Official web-page at the Department of theoretical and applied linguistics website
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- 20-րդ դարի լեզվաբաններ