Տիպաբանություն
Տիպաբանություն, գիտակարգ, որն ընդհանրացված է իդեալական մոդելի կամ տիպի օգնությամբ։ Ուսումնասիրում է օբյեկտների համակարգերի մասնատումը և խմբավորումը։ Տիպաբանությունը համեմատական ուսումնասիրության է ենթարկում համաժամանակյա և տարաժամանակյա օբյեկտների էական հատկանիշները, կապերը, գործառությունները, հարաբերությունները։ Տիպաբանությունը հենվում է ուսումնասիրվող առարկաների նմանության և տարբերության բացահայտման, այդ առարկաների նույնացման հուսալի միջոցների որոնման վրա, իսկ տիպաբանության տեսականորեն զարգացած ձևը ձգտում է պատկերել ուսումնասիրվող համակարգի կառուցվածքը, վեր հանել դրա օրինաչափությունները, որոնք հնարավորություն են ընձեռում կանխագուշակել դեռևս անհայտ առարկաների գոյությունը։ Տիպաբանության ընդհանուր սկզբունքներն էապես կախված են լրիվ մեկնաբանումից։
Տարբերակվում է հասկացության մեկնաբանման երեք մոտեցում՝
- տիպը որպես անփոփոխ մի էություն, իդեալական նախակերպար
- որպես համակարգի արտացոլում իր զարգացման մեջ
- որպես մեթոդաբան, միջոց, որով կառուցվում է տեսական պատկերը որպես մտածողության արդյունք։
Վերջինս հնարավորություն է տվել օգտագործելու արդի տրամաբանության նվաճումները, մասնավորապես դասի և տիպի տարբերակումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 11)։ |