Նիկոլայ Կոնոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կոնոնով
InLiberty Kononov.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1980(1980-08-24) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, գրող և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Կայքhopesandfears.com
Nikolay Kononov Վիքիպահեստում

Նիկոլայ Վիկտորի Կոնոնով (ռուս.՝ Николай Викторович Кононов, օգոստոսի 24, 1980(1980-08-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող և գրող: «Ֆիրմայի գաղտնիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն է: Երեք գրքի հեղինակ է՝ «Աստված առանց մեքենայի. 20 խենթի պատմություն, ովքեր Ռուսաստանում զրոյից բիզնես սկսեցին», «Դուրովի կոդ» և «Հեղինակ, մկրատ, թուղթ: Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր: 14 դաս»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գրական արվեստի քննադատության և հրապարակախոսության ամբիոնը: 2003-2004 թվականներին լրահաղորդ է աշխատել «Տեղեկագիր» և «Մետրոպոլիայի երեկոյան թերթը» թերթերում: 2004-2005 թվականներին եղել է «Էքսպերտ» ամսագրի հատուկ թղթակիցը: 2005-ից 2010 թվականներին աշխատել է «Ֆորբս» ամսագրի հրատարակությունում՝ որպես տեսաբան և խմբագիր: 2010-2011 թվականներին Slon.ru կայքի չորս ավագ խմբագիրներից մեկն է եղել: 2011 թվականին վերադարձավ «Ֆորբս» և մասնակցեց Forbes.ru[1] կայքի գործարկմանը:

2011 թվականին հրատարակեց «Աստված առանց մեքենայի. 20 խենթերի պատմություններ, ովքեր Ռուսաստանում զրոյից բիզնես կայացրին» գիրքը: (2012 թվականին գիրքը մտավ «НОС»[2] գրական մրցանակաբաշխության կարճ ցուցակի մեջ): 2012 թվականին լույս տեսավ 2-րդ գիրքը՝ «Դուրովի կոդ»-ը («Դուրովի կոդ: «ՎԿոնտակտե»-ի և նրա հիմնադրի իրական պատմությունը»): Դրա էկրանավորման իրավունքը գնեց պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու AR Films ընկերությունը, սակայն ֆիլմի՝ 2014 թվականին նախատեսված ցուցադրումը հետաձգվեց անորոշ ժամանակով[3]: 2014 թվականի մարտին Նյու Յորք Թայմսում տպագրվեց Նիկոլայ Կոնոնովի սյունակը, որտեղ նա հանրագումարի էր բերում Դուրովի և սոցիալական ցանցի[4] հետագա պատմությունը:

2012-ից 2015 թվականներին եղել է նոր սերնդի ձեռներեցների «Hopes & Fears» ամենօրյա ինտերնետ-հրատարակության գլխավոր խմբագիրը: Վերջինս «The Village»-ին միացնելուց հետո դարձել է «Look At Media»-ի[5] խմբագրական տնօրենը:

2015 թվականի հունվարին Կոնոնովը տեղափոխվեց «Ֆիրմայի գաղտնիքը»՝ որպես գլխավոր խմբագիր: Նրան հետևեցին խմբագրության[6] չորս հիմնական աշխատակիցներ, իսկ հետո Hopes&Fears-ի գրեթե ողջ թիմը: Կոնոնովի խոսքերով՝ «Look At Media»-ից դուրս գալուն դրդեց հոլդինգի ղեկավարության որոշումների շարքը. նախ՝ H&F-ն ու «The Village»-ը միացնել և դրանով իսկ փակել բիզնես-հրատարակությունը, ապա՝ մեկուկես տարվա ընթացքում հավաքված ամենամսյա 800 հազարանոց լսարանը, դե իսկ հետո՝ «հաջողակ» անուն՝ անգլալեզու նոր կենսաոճային հրատարակության համար[6][7][8]:


«2015 թվականի GQ մարդ» մրցանակաբաշխությանն[9] առաջադրվել է «Տարվա լրագրող» անվանակարգում:

2017 թվականի գարնանը լույս տեսավ Նիկոլայ Կոնոնովի երրորդ գիրքը՝ «Հեղինակ, մկրատ, թուղթ: Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր: 14 դաս»՝ գործնականում նվիրված լրագրողների[10]՝ նամակ գրելու վարժաձևին:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аналитическая программа «Рунетология»: Николай Кононов, главный редактор делового издания «Секрет фирмы»»։ Рунетология։ 2015-05-13։ Վերցված է 2015-05-18 
  2. НОС
  3. Елизавета Макарова (2015-06-01)։ ««Код Дурова» не поддался продюсерам»։ Коммерсантъ։ Վերցված է 2015-09-23 
  4. Nikolay Kononov (2014-03-11)։ «The Kremlin’s Social Media Takeover» (անգլերեն)։ New York Times։ Վերցված է 2015-09-23 
  5. Николай Кононов (2014-07-08)։ «FAQ: Как и почему объединяются Hopes & Fears и The Village» (ռուսերեն)։ The Village։ Վերցված է 2014-08-15 
  6. 6,0 6,1 Екатерина Брызгалова, Елена Морозова (2015-01-15)։ ««Секрет фирмы» пополнит список изданий, отказавшихся от бумажной версии»։ Ведомости։ Վերցված է 2015-03-22 
  7. Никита Лихачёв (2015-02-20)։ «Гость TJ: Николай Кононов»։ TJournal։ Վերցված է 2015-03-22 
  8. ««Секрет фирмы» перезапустился. Николай Кононов рассказал о новом курсе СФ — остаёмся рисковать»։ Roem.ru։ 2015-02-19։ Վերցված է 2015-03-22 
  9. «Все победители премии «GQ Человек года 2015»»։ GQ։ 2015-02-19։ Վերցված է 2016-04-20 
  10. Екатерина Брызгалова, Елена Морозова (2017-04-13)։ «Книга Николая Кононова «Автор, ножницы, бумага» – полезный учебник для начинающих журналистов»։ Ведомости։ Վերցված է 2017-04-19 


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]