Դուրովի կոդ
Դուրովի կոդ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | Պավել Դուրով և ՎԿ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Էջեր | 206 |
Երկիր | Ռուսաստան |
Հրատարակիչ | Mann, Ivanov and Ferber? |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 19, 2012[1] |
Դուրովի կոդ։ «ՎԿոնտակտե»-ի և նրա հիմնադրի իրական պատմությունը, Նիկոլայ Կոնոնովի վեպը՝ Եվրոպայի[2] ամենախոշոր սոցիալական ցանցի՝ «ՎԿոնտակտե»-ի հմնադիրների մասին։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հեղինակը Hopes&Fear ամենօրյա օնլայն հրատարակության գլխավոր խմբագիրն է, ով մինչ այդ աշխատել է «Ֆորբս» ամսագրում և Republic հրատարակության պորտալում։ Սա Կոնոնովի երկրորդ գիրքն է. առաջինը «Աստված առանց մեքենայի. 20 խենթերի պատմություններ, ովքեր Ռուսաստանում բիզնես կայացրին» գիրքն է՝ ռուս ձեռներեցների մասին, ովքեր իրենց գործը կառուցել են զրոյից[3]։
«Դուրովի կոդը» Պավել Դուրովի[4] մասին հրատարակված առաջին և համեմատաբար ամբողջական կենսագրությունն է։
Ստեղծագործությունն իրենից ներկայացնում է կենսագրական[4] ժանրի էքսպերիմենտ՝ յուրօրինակ «կենսագրական հետաքննությամբ»՝ ժուռնալիստիկայի և էսսեի սահմանագծին[5]։ Գիրքը բավականին փաստագրական է՝ հիմնված փաստերի և հարցազրույցների[6] վրա։
Վեպում առկա են բազմաթիվ վկայակոչումներ և հղումներ ամերիկյան «Մատրիցա» ֆիլմին և Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով»[4] վեպին, ինչպես նաև Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցին[7], «АукцЫон» խմբի, Յանկա Դյագիլևայի, Եգոր Լետովի, Բորիս Գրեբենշչիկովի[8] երգերի խոսքերին։
Վեպը կազմված է հինգ գլխից. հինգ պատմություններ «ՎԿոնտակտե»-ի կյանքից, որոնք դրված էին ժամանակագրական հերթականությամբ՝ ընկերության հիմնադրումից մինչև տեղափոխություն «Զինգերի տուն»։ Յուրաքանչյուր գլուխ սկսվում է լիրիկական շեղումով՝ մեկ պարբերություն[3] երկարությամբ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի մտահղացումը ծնվել է դեռևս «Ֆորբս»-ում աշխատելիս, երբ Կոնոնովը որոշեց հոդված գրել ռուս ինտերնետ-հանճարի[9] մասին։ Կոնոնովը հարցման ենթարկեց «ՎԿոնտակտե»-ի հիմնադիրներին, իրադարձությունների բոլոր մասնակիցներին և նրանց ծանոթներին, այցելեց նրանց սիրելի վայրերը[10] Ընդհանուր առմամբ վարեց շուրջ 30 հարցազրույց[11]։ Սակայն գլխավոր հերոսը՝ Պավել Դուրովը, կտրականապես հրաժարվեց հանդիպել «Ֆորբս»-ի լրագրողի հետ՝ հիմնավորելով դա նրանով, որ չի ուզում հարցազրույց տալ «թալանի մասին ամսագրին»[9]։ Ամեն դեպքում զրույցն սկսվեց. սկզբում համացանցում, իսկ երկու ամիս անց տեղի ունեցավ իրական հանդիպում[11]։
Գրքի վրա տարվող աշխատանքը տևեց մեկ տարուց ավելի[12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Պավել Դուրովն է, ով «մարդասեր էգոիստ» է՝ ծնված պիտերյան մտավորականների ազնվազարմ ընտանիքում։ Մանկության տարիներին նա սովորել է Իտալիայում, վերադառնալով հայրենիք՝ հայտնվեց հզոր դպրոցում, որտեղ սովորում էին շնորհալի երեխաները։ 2000-ականների սկզբում նա նախաձեռնում է spbgu.ru ֆորումն այն նպատակով, որպեսզի կազմակերպի առանց բացառության բոլոր ուսանողների շփումը՝ անկախ ֆակուլտետից։ 2006 թվականի սկզբին Դուրովն ընկերների՝ Վյաչեսլավ Միրիլաշվիլու և Իլյա Պերեկոպսկու հետ միասին ստեղծում է «ՎԿոնտակտե» կայքը, որին վիճակված է դառնալ «Ռունետ»-ի և Եվրոպայի ամենախոշոր սոցիալական ցանցը։ Վեպում կարևոր տեղ են զբաղեցնում հենց հիմնադրի՝ Պավել Դուրովի անձը և փոխհարաբերությունները ներդրողների, ընկերների և պետության հետ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]AR Films ընկերությունը, որը հիմնվել է պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու կողմից, ձեռք է բերել «Դուրովի կոդը» գրքի էկրանավորման իրավունքը։ Իսկզբանե հայտարարվեց, որ գիրքը վարձույթում կհայտնվի 2014 թվականին։ Բացի այդ՝ ինքը Դուրովը բացասաբար[13] էր վերաբերում էկրանավորմանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ նախագծի սառեցման մասին. «Նոն-ստոպ փրոդաքշն»-ը (AR Films-ի մեջ մտնող) Կինոյի ֆոնդին վերադարձրեց էկրանավորման[14] համար առանձնացված 25 միլիոն ռուբլին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմի նախնական տարբերակը, որը պատկերում էր Պավել Դուրովին՝ միջնամատ տնկելու անվայել ժեստը ցուցադրող, չեղարկվեց գրքի[15] լույս տեսնելուց մեկ ամիս առաջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.webcitation.org/6CJo9IzW9
- ↑ Что случится с музыкой «ВКонтакте»?
- ↑ 3,0 3,1 Рецензия в Газета.ру
- ↑ 4,0 4,1 4,2 Рецензия на сайте Lenta.ru
- ↑ Рецензия на сайте Colta.ru
- ↑ Муртазаев, Эльмар. (2012 թ․ հոկտեմբերի 12). «Центр мира». Forbes (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Рецензия от Романа Масленникова
- ↑ Рецензия на сайте Cossa.ru
- ↑ 9,0 9,1 «Интервью с автором на сайте Lookatme.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Н. В. Кононов Код Дурова. Реальная история «ВКонтакте» и её создателя. — Москва: Манн, Иванов и Фербер, 2012. — 206 с. — ISBN 978-5-91657-546-0 «Я повторил их путь от филфака до „Невского проспекта“: 3500 метров, полчаса быстрым шагом с поправкой на ветер.»
- ↑ 11,0 11,1 Интервью с автором в газете «Комсомольская правда»
- ↑ «Интервью с автором в газете «Metro»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Голубко, Олеся; Коробкова, Евгения. (2012 թ․ դեկտեմբերի 21). «Александр Роднянский снимет фильм об основателе «ВКонтакте» Павле Дурове». Вечерняя Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Продюсеры отложили съемки фильма «Код Дурова»». Forbes. 2015 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Книга «Код Дурова» подверглась цензуре». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книга Արխիվացված 2012-11-18 Wayback Machine на сайте издательства Манн, Иванов и Фербер.
- Страница автора(չաշխատող հղում) в социальной сети Вконтакте.
- Рейтинг на сайте Имхонет (8,4 из 10)