Ակամա միլիարդատերեր
Ակամա միլիարդատերեր անգլ.՝ The Accidental Billionaires | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | նոնֆիքշն և կենսագրություն |
Հեղինակ | Բեն Մեզրիչ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 2009 |
Հրատարակչություն | Doubleday |
Հրատարակվել է | հուլիսի 14, 2009 |
«Ակամա միլիարդատերեր։ Ինչպես է ստեղծվել Ֆեյսբուքը․ պատմություն սեքսի, փողի, հանճարի ու դավաճանության մասին» (անգլ.՝ The Accidental Billionaires: The Founding Of Facebook, A Tale of Sex, Money, Genius, and Betrayal), Բեն Մեզրիչի վեպը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգի և Էդուարդո Սավերինի մասին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի ստեղծման գաղափարը, ըստ հեղինակի խոսքերի, ծագել է այն բանից հետո, երբերբ վեբ-կայքի՝ երկրպագուների համար նախատեսված փոստով նամակ է ստացել Հարվարդի ավագ կուրսերի ուսանողներից մեկից, որը պնդում էր, թե ինքը ծանոթ է Ֆեյսբուք ցանցի ստեղծողի հետ, որի մասին ոչ ոք չգիտի։ Այսպիսով Bar 10-ում (Վեստին հյուրանոց, Բոստոս) Մեզրիչը հանդիպում է Էդուարդո Սավերինի հետ, որ Հարվարդի համալսարանում սովորել էր Մարկ Ցուկերբերգի հետ։ Գրքի նյութի մեծ մասը հիմնված է Էդուարդո Սավերինի պատմածի վրա, թե ինչպես է ստեղծվել այդ ցանցը, և ինչպես է նա հետագայում կորցրել ամեն ինչ։ Մեզրիչը նաև պնդում է, որ գիրքը հիմնված է այս գործի հետ կապ ունեցող այլ մարդկանց հետ հարցազրույցների և այլ փաստաթղթերի վրա, որոնք հիմնականում վերաբերում են Ցուկերբերգի ու Սավերինի և Ցուկերբերգի ու Քեմերոն և Թայլեր Ուինքլվոս (անգլ.՝ Cameron and Tyler Winklevoss) եղբայրների միջև դատական գործերին[1]։ Ուինքլվոսները, որ նույնպես սովորել էին Ցուկերբերգի հետ, պնդում էին, որ Մարկը գողացել է եզակի փակ ցանց ստեղծելու իրենց գաղափարը։ Արդյունքում երկվորյակները հաղթել են գործը, և պաշտոնական տվյալներով՝ նրանք ստացել են 65 միլիոն դոլար փոխհատուցում[2]։ Մարկ Ցուկերբերգի հետ Մեզրիչը երբեք չի հանդիպել, չնայած բամիցս փորձել է զրուցել նրա հետ, որպեսզի կարողանա մեկնաբանություններ ստանալ Սավերինի պատմության վերաբերյալ։ Նաև վեպի հեղինակը չի նշել, թե զրուցել է արդյոք Napster հոսքային երաժշտութական ծառայության համահիմնադիր և Ֆեյսբուքի համահիմնադիր Շոն Փաքրերի հետ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներ Էդուարդո Սավերինն ու Մարկ Ցուկերբերգը Հարվարդի աչքի չընկնող ուսանողներ էին, որոնք առանձնապես չէին արժանանում աղջիկների ուշադրությանն այդ հեղինակավոր համալսարանի կամպուսում։ Մի անգամ Մարկի համակարգչային հանճարը դրսևորվեց իր ողջ հզորությամբ, երբ նա կարողացավ կոտրել բուհական սերվերը և ստեղծել համալսարանի բոլոր ուսանողուհիների վերաբերյալ տվյալների բազա, որում կարելի էր աղջիկներին գնահատելու որոշակի սանդղակով։ Արդյունքում, Մարկը հազիվ է փրկվում համալսարանից հեռացվելուց։ Սակայն պարզվում է, որ այդ ժամանակ նա կանգնած էր աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի ակունքներում, որը մի քանի տարի հետո արժեր միլիորդավոր դոլարներ։ Ապա պատմվում է խորամանկ ներդրողների, սքանչելի կանանց և Ֆեյսբուքի հիմնադիրների վշտերի և ուրախությունների մասին։ Պարադոքսներից մեկն այն էր, որ քանի դեռ սոցիալական ցանցը միավորում էր տասնյակ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, միևնույն ժամանակ բաժանում է իր երկու ստեղծողներին՝ նոր փորձությունների ենթարկելով նրանց ուսանողական ամուր բարեկամությունը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին թողարկվել է գրքի հիման վրա նկարահանված «Սոցիալական ցանց» ֆիլմը, որի ռեժիսորն է Դևիդ Ֆինչերը, գործադիր պրոդյուսեր՝ Քևին Սփեյսին (նա կատարել է Հարվարդի համալսարանի պրոֆեսորներից մեկը էպիզոդիկ դերը), իսկ սցենարիստներից մեկը եղել է Բեն Մեզրիչը։
Դերասան | Դերը |
---|---|
Ջեսսի Այզենբերգ | Մարկ Ցուկերբերգ |
Ջասթին Թիմբերլեյք | Շոն Փարքեր |
Էնդրյու Գարֆիլդ | Էդուարդո Սավերին |
«Սոցիալական ցանց» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 6 անվանակարգերում (1 անվանակարգով քիչ, քան իր գլխավոր հակառակորդը՝ «Արքան խոսում է» պատմական կինոնկարը)։ «Սոցիալական ցանց» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամատիկական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում։ 2011 թվականին ներկայացվել է «Օսկար» մրցանակի 8 անվանակարգերում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Մեզրիչն արդեն քննադատության էր ենթարկել «Տունը գլխիվայր» ստեղծագործության մեջ հորինված կերպարների օգտագործման համար, սակայն հետագայում հեղինակն արդարացնում էր գրքեր գրելու իր մեթոդները։ Նրա խոսքերով՝ նոր գիրք լուրջ աշխատանք է, որուն ներկայացվել են բոլոր իրական երկխոսություններն ու դեպքերը։ Ոմանք գիրքը կարող են անվանել գեղարվեստական գրականություն, սակայն Doubleday հրատարակչությունն այն համարձակորեն ներկայացնում է որպես վավերագրական վեպ։ Fortune.com կայքի համար տված հարցազրույցում Մեզրիչն ասել է. «Գրքում կան հատվածներ, որտեղ ես ճիշտ ենթադրություններ եմ անում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Марк Цукерберг (Mark Zuckerberg) биография. История создания Facebook» (ռուսերեն). spaceincome.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Владимир Боровой Марк Цукерберг отбился от братьев // Журнал "Коммерсантъ Деньги". — 2011. — В. 15. — С. 68.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Accidental Billionaires: The Founding of Facebook, a Tale of Sex, Money, Genius, and Betrayal Ֆեյսբուքում
- The Accidental Billionaires preview at Google Books
- The Accidental Billionaires review — «Glancing At Facebook» by Paul Boutin at The Wall Street Journal
- Facebook in Popular Culture Արխիվացված 2010-10-26 Wayback Machine