Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմերոն Ուինքլվոսը
Թայլեր Ուինքլվոսը

Քեմերոն Հովարդ Ուինքլվոս և Թայլեր Հովարդ Ուինքլվոս (անգլ.՝ Cameron Howard Winklevoss, Tyler Howard Winklevoss, 21 օգոստոսի, 1981, Սաութհեմփթոն, Նյու Յորք), երկվորյակ եղբայրներ, ամերիկացի թիավարողներ և գործարարներ։ Սպորտում նրանց գլխավոր նվաճումներն են 2007 թվականի Համաամերիկյան խաղերի ոսկե մեդալը և մասնակցությունը Պեկինի Օլիմպիական խաղերում եզրափակչին։ Եղբայրները «ConnectU» սոցիալական ցանցի հիմնադիրներն են, երկար ժամանակ շարունակվել է նրանց դատն ընդդեմ Մարկ Ցուկերբերգի, երբ նրանք պնդում էին, թե Ցուկերբերգը խլել է իրենց ցանցի գաղափարն իր Ֆեյսբուք ցանցի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինքլվոս եղբայրները հասակ են առել Գրինվիչում (Կոննեկտիկուտ)[1]։ Նրանց հայրը՝ դոկտոր Հովարդ Ուինքլվոսը, դասավանդում էր ակտուարական հաշվարկները Ուորթոնի բիզնեսի դպրոցում, ինչպես նաև ուներ սեփական ընկերությունը[2]։ Քեմերոնը (ձախլիկ) և Թայլեր (աջլիկ) 6 տարեկանից նվագել են դաշնամուր և զարմացրել մեծահասակներին զույգով ներդաշնակ նվագով կամ Lego կոնստրուկտորներ հավաքելով[3][4][5]։ 13 տարեկանում նրանք յուրացրել են HTML-ը և սկսել են մշակել կայքեր բիզնես նախագծերի համար[6]։ Եղբայրները սովորել են Գրինվիչի դպրոցներում, հետաքրքրվել հին հունարենով և լատիներենով։ 15 տարեկանից սկսել են զբաղվել թիավարությամբ և կազմակերպել են թիմ իրենց դպրոցում։ 1999 թվականին Ուինքլվոսները մասնակցել են Պլովդիվում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությանը[7]։

2000 թվականին Ուինքլվոսներն ընդունվել են Հարվարդի համալսարան, որտեղ նրանք մասնագիտացել են տնտեսագիտության մեջ՝ շարունակելով զբաղվել թիավարությամբ անվանի մարզիկ Հարրի Փարքերի ղեկավարությամբ[8]։ Սովորելու ընթացքում եղբայրներն էլիտար ուսանողական ակումբների անդամներ էին[9]։ 2004 թվականին նրանք ավարտել են համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան[6]։ Նույն թվականին նրանք հաղթել են ամերիկյան մի շարք մրցումներում և մեկնել Եվրոպա, որտեղ մասնակցել են մի շարք հեղինակավոր ռեգատների ութնյակի կազմում[10][11]։ 2007 թվականին եղբայրները ներկայացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռիո դե Ժանեյրոյում կայացած Համաամերիկյան խաղերում, որտեղ նրանք ոսկե մեդալ են նվաճել ութնյակում և դարձել երկրորդը քառյակում[12][13]։ Ուինքլվոսները երկուսով մասնակցել են Պեկինի Օլիմպիական խաղերին։ Նրանք անցել են եզրափակիչ, սակայն այնտեղ եզրագծին հասել են վերջինը՝ մյուսներից բավականին հետ մնալով[14]։ 2009 թվականին եղբայրներն ընդունվել են Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոց[4]՝ նպատակ ունենալով ստանալ մագիստրոսի աստիճան ադմինիստրացիայի ոլորտում։ Հաջորդ տարի նրանք մասնակցել են հայտնի ռեգատին ընդդեմ Քեմբրիջի, որտեղ պարտություն են կրել[15][16]։

ConnectU[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի դեկտեմբերին Ուինքլվոս եղբայրները Հարվարդի համալսարանում իրենց համակուրսեցի Դիվյա Նարենդրայի հետ մտածել են ստեղծել սոցիալական ցանց իրենց համալսարանի և այլ հեղինակավոր ուսումնական հաստությունների ուսանողների համար[17]։ Կոչելով այն «HarvardConnection»՝ նրանք դիմել են իրենց ծրագրավորող ընկերոջը՝ Սանջայ Մավինքուրվեին՝ խնդրելով աջակցել նախագծի տեխնիկական իրականացման հարցում[18][19]։ Մավինքուրվեն սկսել է աշխատել նախագծի վրա, սակայն 2003 թվականի գարնանը թողել է այն և աշխատանքի անցել «Google»-ում[20]։ Գործընկերները գտել են մեկ այլ ծրագրավորողի՝ Վիկտոր Գաոյին, բայց նա անձնական պատճառներով աշնանը դադարեցրել է աշխատանքը[21][22]։ 2003 թվականի նոյեմբերին եղբայրները և Նարենդրան վարձել են Մարկ Ցուկերբերգին՝ նրան տալով «HarvardConnection» մշակված կոդերի տեքստերը[21][23]։ Հաջորդ երկու ամիսների ընթացքում Ցուկերբերգը խուսափել է իր գործատուների հետ շփվելուց, և Էդուարդո Սավերինի հետ միասին զբաղվել սեփական սոցիալական ցանցի ստեղծմամբ[23]։ 2004 թվականի փետրվարի 6-ին համալսարանի «The Harvard Crimson» թերթից եղբայրները և Նարենդրան տեղեկացել են, որ Ցուկերբերգը գործարկել է thefacebook.com կայքը[23]։ Նրանք բողոք էին ներկայացրել համալսարանի վարչակազմին՝ մտավոր սեփականության գողության մեղադրանքով, սակայն վարչակազմը հայտարարել է, որ գործն իր իրավասությունից դուրս է[24]։ Համալսարանի նախագահ Լոուրենս Սամերսը նրանց խորհուրդ է տվել դիմել դատարան[25]։

Ուինքլվոսներն ու Նարենդրան բողոք է ներկայացրել Ցուկերբերգի դեմ՝ նրան մեղադրելով գաղափարի և ծրագրային կոդի գողության մեջ[26][27][28][29][30][31]։ Նույն տարվա մայիսին սկսել է գործել «HarvardConnection» կայքը, որը շուտով վերանվանվել է «ConnectU»: Հետագայում այս նախագիծը սերտ համագործակցել է Ուեյն Չանի «i2hub» ֆայլերի փոխանակման ցանցի հետ․ նրանք միասին թողարկել են մի քանի դուստր նախագծեր «The Winklevoss Chang Group» ապրանքանիշի ներքո[32][33]։ 2008 թվականի փետրվարին «ConnectU»-ի և Ցուկերբերգի միջև վեճն ավարտվել է փակ հաշտությամբ[34]։ 2009 թվականի դեկտեմբերին Չանը մեղադրել է Ուինքլվոսներին նրա համար, որը 2005 թվականի մարտի 15-ին գրանցել են № 20060212395 արտոնագիրը (որի նպատակն էր պաշտպանել թվային հեղինակային իրավունքները)՝ չնշելով Չանին որպես իր համասեփականատեր։ Նա նաև հայտարարել է, որ «The Winklevoss Chang Group»-ի 50 տոկոս բաժնեմասն իրեն իրավունք է տալիս ստանալ Ցուկերբերգի տված փոխհատուցման կեսը[32][33]։ 2010 թվականին Ցուկերբերգի դեմ գործի ժամանակ «ConnectU»-ին ներկայացրած իրավաբանական ընկերությունը հայտարարել է փոխհատուցման գումարի չափը՝ 65 միլիոն դոլար և գործատուից պահանջել է 13 միլիոն գործը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, որից հետո աշխատանքից ազատվել է[35]։ Մայիսին պարզվել է, որ 65 միլիոնը հաշվարկվել է զգալիորեն բաժնետոմսերի գնի զգալի նվազեցմամբ, և«ConnectU»-ը Ցուկերբերգից պահանջել է վճարել անհրաժեշտ գումարը[36][37]։ 2010 թվականի հոկտեմբերին թողարկվել է «Սոցիալական ցանց» ֆիլմը Ֆեյսբուքի ստեղծման մասին, որտեղ Ուինքլվոս եղբայրներին մարմնավորում է Արմի Համերը։ Ֆիլմի հեղինակները չեն կարողացել գտնել Ուինքլվոսներին նման երկվորյակներ[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NBC Olympics Cameron Winklevoss Athlete Bio». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Winklevoss Technologies About Us». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Fryer, Jane (2010 թ․ ապրիլի 2). «They're Oxford's start Boat Race rowers—6ft 5in identical twin hunks effortlessly brilliant time invent Facebook». The Daily Mail.
  4. 4,0 4,1 Betts, Hannah (2010 թ․ մարտի 20). «Muscle-bound, Oxford-educated and multi-millionaires-meet the Winklevoss twins». The Times, The Sunday Times.
  5. Jakobovits, Laura (2008 թ․ հունիսի 1). «Tyler and Cameron Winklevoss: Making waves at the Beijing Olympics». A Small Magazine.
  6. 6,0 6,1 Kidd, Patrick (2010 թ․ հունվարի 15). «'Facebook twins' Cameron and Tyler Winklevoss offer Oxford experience in Boat Race». The Times, The Sunday Times.
  7. Riley, Cailin (2008 թ․ հուլիսի 10). «Twin rowers headed to Olympics». The Southampton Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Matson, Barbara (2008 թ․ հուլիսի 27). «Rowing Machines: Winklevoss twins hope to form successful pair in Beijing». The Boston Globe.
  9. «Aaron Sorkin toured Harvard's secret clubs for Facebook film». New York Post. 2010 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. McGinn, Timothy (2004 թ․ հունիսի 10). «Team of the Year: Harvard Heavies Rout All Comers, Crimson caps second undefeated season with another national title». The Harvard Crimson.
  11. McGinn, Timothy (2004 թ․ հուլիսի 9). «Dutch Edge Out Harvard First Varsity». The Harvard Crimson.
  12. «Pan American Games Results». San Diego Union-Tribune. 2010 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Pan American Games Results». LA Times. 2010 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. «2008 Summer Olympics Rowing Results». ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. Rossingh, Danielle (2010 թ․ ապրիլի 1). «Harvard Twins Who Sue Facebook Now Take on Cambridge in 156th Boat Race». Bloomberg.
  16. Whittle, Natalie (2010 թ․ մարտի 5). «Social networking pioneers...and killer oarsmen». Financial Times.
  17. Bourne, Claire (2004 թ․ նոյեմբերի 23). «Web sites click on campus». USA Today.
  18. Pontin, Jason (2007 թ․ օգոստոսի 12). «Who owns the concept if no one signs the papers?». The New York Times.
  19. McGinn, Timothy (2004 թ․ մայիսի 28). «Online facebooks duel over tangled web of authorship». The Harvard Crimson.
  20. Richtel, Matt (2009 թ․ ապրիլի 11). «Tech recruiting clashes with immigration rules». The New York Times.
  21. 21,0 21,1 O'Brien, Luke (2007 թ․ դեկտեմբերի 3). «Polking Facebook». 02138 Magazine.
  22. «Declaration of Victor Gao» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Facebook accused of stealing idea». The Daily Free Press, Boston University. 2004 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  24. Sharif, Shirin (2004 թ․ օգոստոսի 5). «Harvard grads face off against thefacebook.com». The Stanford Daily. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին.
  25. Maugeri, Alexander (2004 թ․ սեպտեմբերի 20). «TheFacebook.com faces lawsuit». The Daily Princetonian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին.
  26. Michael Levenson (2008 թ․ հունիսի 27). «Facebook, ConnectU settle dispute:Case an intellectual property kerfuffle». Boston Globe.
  27. Malcom Glenn, «For Now, Facebook Foes Continue Fight Against Site», The Harvard Crimson, July 27, 2007
  28. O'Brien, Luke (November/December 2007). «Poking Facebook». 02138. էջ 66. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
  29. McGinn, Timothy J. (2004 թ․ սեպտեմբերի 13). «Lawsuit Threatens To Close Facebook». Harvard Crimson. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 8-ին.
  30. Maugeri, Alexander (2004 թ․ սեպտեմբերի 20). «TheFacebook.com faces lawsuit». The Daily Princetonian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 8-ին.
  31. Tryhorn, Chris (2007 թ․ հուլիսի 25). «Facebook in court over ownership». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
  32. 32,0 32,1 Lee Gesmer (2010 թ․ հունվարի 18). «Chang v. Winklevoss Complaint». Commonwealth of Massachusetts.
  33. 33,0 33,1 Caroline McCarthy (2010 թ․ հունվարի 4). «Fresh legal woes for ConnectU founders». CNET News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  34. Brad Stone (2008 թ․ հունիսի 28). «Judge Ends Facebook's Feud With ConnectU». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  35. Zusha Elinson (2010 թ․ փետրվարի 10). «Quinn Emanuel Brochure Spills Value of Confidential Facebook Settlement». The Recorder.
  36. Owen Thomas (2010 թ․ մայիսի 19). «Facebook CEO's latest woe: accusations of securities fraud». VentureBeat.
  37. Nick Farrell (2010 թ․ մայիսի 21). «Facebook's Zuckerberg faces security fraud allegation». TechEye. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  38. Совместные фотографии Уинклвоссов и Хаммера Արխիվացված 2010-05-19 Wayback Machine The Daily Truffle