Վիկտոր Իվանով
Վիկտոր Իվանով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1924 (99 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Պարգևներ |
Վիկտոր Իվանով (ռուս.՝ Иванов, Виктор Иванович, օգոստոսի 2, 1924, Մոսկվա, ԽՍՀՄ) ռուս և խորհրդային գեղանկարիչ, մանկավարժ։
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988, թղթակից անդամ` 1978)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990)[1]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1968), ՌԽՍԴՀ Ռեպինի անվան պետական մրցանակի (1989) և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1996)։ 1951 թվականից` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 2-ին, Մոսկվայում։
Մինչև 1939 թվականը սովորել է կենտրոնական Պիոների տան կերպարվեստի ստուդիայում (Վ. Ա. Վորոնինի և Ա. Մ. Միխայլովի արվեստանոց)։
1939-1944 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական լիցեյում (պրոֆեսոր Վ. Պոչիտալովի արվեստանոց)։
1945-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում (պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ա. Գրիցայի արվեստանոցը)։
1950 թվականից եղել է Մոսկվայի հանրապետական, համամիութենական ցուցահանդեսների ակտիվ մասնակից։
1950-1952 թվականներին դասավանդել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։
1951 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
1957 թվականին սկսել է աշխատել Ռյազանի ժողովրդին նվիրված աշխատանքների վրա։
1957-1967 թվականներին աշխատել է «Ռուս կանայք» մեծ շարքի վրա. «Պատերազմի տարիներին» (1958-1967), «Ռյազանի մարգագետինը» (1962-1971), «Ետաճաշիկ» (1963-1966), «Կարտոֆիլի բերքահավաք» (1967)։
1959-1962 թվականներին ստեղծագործական ուղևորության է մեկնել Եգիպտոս, Սիրիա, Իտալիա, Կուբա, Մեքսիկա։
1968-1981 թվականներին եղել է ՌԽՖՍՌ նկարիչների միության վարչության քարտուղար։
1988 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ։
2004 թվականին Ռյազանի գեղարվեստի թանգարանին կից բացվել է «Վիկտոր Իվանովը և Ռյազանի հողերը» պատկերասրահը[2]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Կիևի ռուսական արվեստի թանգարանում, Ռյազանի մարզի գեղարվեստի թանգարանում, Ռուսաստանի և աշխարհի այլ երկների բազմաթիվ այլ թանգարաններում, իսկ նկարչի դիմանարը 1983 թվականից գտնվում է Ուֆֆիցիի (Ֆլորենցիա) պատկերասրահում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո շքանշան` պետությանը մատուցած ծառայությունների, մշակույթի և արվեստի բնագավառում արդյունավետ գործունեության, ժողովրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման համար ունեցած մեծ ներդրման համար (2000)[3]
- Բարեկամության շքանշան` պետությանը մատուցած ծառայությունների համար (1995)[4]
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990)
- ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1976)
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1968)
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ(1985)
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1963)
- Ռյազանի մարզի պատվավոր քաղաքացի (2005)[5]
- Այլ մրցանակներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ИВАНОВ Виктор Иванович
- ↑ Виктор Иванов на сайте Рязанского государственного музея им. И. П. Пожалостина.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 4 июля 2000 года № 1245 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Указ Президента РФ от 29.05.1995 № 533 «О награждении государственными наградами Российской Федерации работников акционерных обществ, предприятий и организаций»
- ↑ «Почётные граждане Рязанской области на сайте Правительства Рязанской области». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. Иванов. (Каталог выставки). М., 1976;
- В. Иванов. Картины, портреты, пейзажи, рисунки. М., 1985.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виктор Иванов на сайте Российской академии художеств
- Информация на сайте правительства Рязанской области
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս մանկավարժներ
- Անդրեյ Բելիի անվան մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Ռուս բնանկարիչներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ