Վիկտոր Կրիվուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Կրիվուլին
ռուս.՝ Виктор_Борисович Кривулин
Ծնվել էհուլիսի 9, 1944(1944-07-09)[1]
ԾննդավայրՍտախանով, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 2001(2001-03-17)[1] (56 տարեկանում)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1] կամ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
ՊարգևներԱնդրեյ Բելիի մրցանակ

Վիկտոր Կրիվուլին (ռուս.՝ Ви́ктор Бори́сович Криву́лин, հուլիսի 9, 1944(1944-07-09)[1], Ստախանով, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2001(2001-03-17)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1] և Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կրիվուլինի հայրը սպա էր. մայրը (լեհական ազնվական տոհմի հետևորդ) բուժակ էր:

1960 թվականին ծանոթանում է Աննա Ախմատովայի հետ, 1962 թվականից այցելում է Գլեբ Սեմյոնովի կազմակերպած գրական խմբակին: 1967 թվականին ավարտում է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց մեկ տարի առաջ դուրս է գալիս կոմսոմոլից: Դիպլոմայինի պաշտպանությունը Իննոկենտի Աննենսկիի ստեղծագործության մասին էր:

Լենինգրադի ոչ պաշտոնական մշակույթի հայտնի գործիչներից է: Առաջինն է արժանացել Անդրեյ Բելիի մրցանակին (1978): 1970-ական թվականներին խոշոր գործիչներից էր լենինգրադյան գրականության ու մշակութաբանական ինքնահրատների (սամիզդատ)՝ «37», «Северная почта» («Հյուսիսային փոստ») և այլն:

Մարմինն ամփոփված է Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան ուղղափառ գերեզմանատանը:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին «Вестник новой литературы» («Նոր գրականության սուրհանդակ») ամսագրի խմբագրական խորհրդում էր: 1990-ականներին ընդհանրապես իրականացնում է մեծածավալ գրական-հասարակական գործունեություն: Առաջին երկու գրքերը միևնույն «Стихи» («Բանաստեղծություններ» 1981, 1988) վերնագրով լույս են տեսնում Փարիզում, որոնց հաջորդում են «Обращение» (1990), «Концерт по заявкам» (1993), «Последняя книга» (1993), «Предграничье» (1994), «Requiem» (1998), «Купание в иордани» (1998), «Стихи юбилейного года» (2001), «Стихи после стихов» (2001) բանաստեղծական ժողովածուները: Ետմահու հրատարակվում է 1970-ական թվականներին գրված բանաստեղծությունները «Композиции» (2010) խորագրով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականից մինչև իր տարագրվելը՝ 1980 թվականը, ամուսնացած է եղել Տատյանա Գորիչևայի հետ: Հետագայում ևս մի քանի անգամ ամուսնացել է: Վերջին կինը բանասեր Օլգա Կուշլինան է եղել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]