Վարդան Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Հայրապետյան
Ծնվել է1912
ԾննդավայրՏեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Վարդան Իվանի Հայրապետյան (1912, Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1938):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Հայրապետյանը ծնվել է 1912 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1930 թվականին աշխատել է ուսուցիչ, եղել դպրոցի տնօրեն։ 1938 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1940 թվականին Յայջիի դպրոցի տնօրենն էր, երբ մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Պատերազմական օրերին կռվել է Առաջին բելոռուսական ռազմաճակատում, Կարմա և Դովսկ քաղաքների մատույցներում։ Մարտական առաջադրանքը կատարելու համար պարգևատրվել է շքանշանով։ Վիրավորվել է թշնամու դեմ մղված կռիվներից մեկում։ Ապաքինվելուց հետո վերադարձել և մասնակցել է Օդեսայի անցմանն ու Բեռլինի գրավմանը[1]։

Վարդան Հայրապետյանն արժանացել է «Կարմիր աստղի» շքանշանի, մեդալների, հետպատերազմյան տարիներին լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով[1]։

Գորիս քաղաքի դպրոցներում եղել է տնօրեն, ուսմասվար, մի քանի տարի ղեկավարել է հայրենի գյուղի կոլտնտեսության աշխատանքները[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]