Վլադիմիր Էռլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Էռլ
EarlМ.jpg
Ծնվել էմայիսի 14, 1947(1947-05-14) (72 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և արձակագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ՊարգևներԱնդրեյ Բելիի մրցանակ և David Burliuk International Mark

Վլադիմիր Էռլ (ռուս.՝ Владимир Ибрагимович Эрль, իսկական ազգանունը՝ Գորբունով, մայիսի 14, 1947(1947-05-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր, տեքստաբան:

1960-ականներին հարում էր «Մալայա Սադովայի բանաստեղծների» շրջանակին, եղել է հելենուկտներ գրական խմբի առաջնորդը: Այդ ժամանակվանից հրապարակվում է «ինքնահրատում» («Ժամեր», «37», «Տրանսպոնանս» և այլ պարբերականներում): Որպես հրատարակիչ՝ թողարկել է ավելի քան 100 «ինքնահրատ» գրքեր («Չափի և կշռի պալատ» և «Օգուտ» հրատարականիշերով): 1980-ականների կեսերից առավելաբար հանդես է գալիս բանասիրական և տեքստաբանական աշխատանքներով: Անդրեյ Բելիի մրցանակի դափնեկիր է (1986)[1]:

Վլադիմիր Էռլը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խելահեղ է պատկերս և վարքս է կատաղի...»; «Երբ մարդիկ ունեն տեսակետներ, փոխանակում են դրանք...»; «Հեռաստաններին նայիր խիզախորեն, մոլի ծովագնաց...»; «Քնի անջրպետը...»; Եվրոպայի առևանգումը; «Արտաքնոցում փտած տախտակների միջով...»; «Ընդառաջ եկողը՝ լավն ու բարեհամբույր...»; «Ես գիտեմ՝ ժամանակն այդպես ճռռում է...»; Դեպի Երևան; Խվոստենկոյի բարձունքը; Վերաբերմունք՝ ժամանակակցին: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 93-103: Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 92: