Ելենա Ֆանայլովա
Ելենա Ֆանայլովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1962 (58 տարեկան) |
Ծննդավայր | Վորոնեժ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծուհի, թարգմանիչ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վորոնեժի պետական համալսարան և Վորոնեժի պետական բժշկական համալսարան |
Պարգևներ | Անդրեյ Բելիի մրցանակ |
Ելենա Նիկոլաևնա Ֆանայլովա (ռուս.՝ Еле́на Никола́евна Фана́йлова, դեկտեմբերի 19, 1962, Վորոնեժ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս բանաստեղծուհի, թարգմանիչ, լրագրող:
Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Ֆանայլովան ծնվել է 1962 թվականին, Վորոնեժում: Ավարտել է Վորոնեժի բժշկական ինստիտուտը և Վորոնեժի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության լեզվաբանության բաժինը: Աշխատել է մարզային հիվանդանոցում որպես բժիշկ, Վորոնեժի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում` որպես դասախոս և մարզային հեռուստատեսությունում` որպես խմբագիր: 1995 թվականից աշխատում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, 1990-ականների վերջերից բնակվում և աշխատում է Մոսկվայում: Աշխատել է «Մարդը իրավունք ունի» ծրագրում, վարում է «Մոսկվայից հեռու` մշակույթ, նախկին Խորհրդային կայսրության քաղաքները և մարդիկ» ծրագիրը: «Ազատությունն ակումբներում» ծրագրի հեղինակն է:
Բանաստեղծությունները և ակնարկները հրապարակվել են «Знамя», «Новое литературное обозрение», «Критическая масса», «Сеанс», «Иностранная литература», «Митином журнале» և այլ ամսագրերում: Հրատարակել է նաև թարգմանություններ ուկրաիներենից (Սերգեյ Ժադանի բանաստեղծությունները) և գերմաներենից (Բրիգիտա Օլեշինսկու բանաստեղծությունները): Հանդիսանում է OpenSpace.ru պորտալի սյունակագիր: Անդրեյ Բելիի մրցանակի (1999), «Մոսկովյան հաշիվ» մրցանակի (2003), «Знамя» ամսագրի մրցանակի (2008) դափնեկիր է: ԱՄՆ-ում հրատարակված Ֆանայլովայի «The Russian Version» (2009) գիրքը, որը թարգմանել են Ստեֆանի Սանդլերը և Եվգենիա Տուրովսկայան, արժանացել է Ռոչեստերի համալսարանի մրցանակի, որպես տարվա լավագույն թարգմանված գիրք[1]: Արժանացել է Բրոդսկու հիմնադրամի կրթաթոշակի - 2013[2]: Ֆանայլովայի բանաստեղծությունների հիման վրա ռեժիսոր Էդուարդ Բոյակովը ներկայացումներ է բեմադրել «Պրակտիկա» (Մոսկվա) և «Սցենա-Մոլոտ» թատրոններում (Պերմ):
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Путешествие. — СПб.: Северо-Запад; Митин журнал, 1994.
- С особым цинизмом. — М.: Новое литературное обозрение, 2000.
- Трансильвания беспокоит. — М.: О. Г. И., 2002.
- Русская версия. — М.: Emergency Exit, 2005. (Книга + CD)
- Чёрные костюмы. — М.: Новое издательство, 2008. (Новая серия).
- Лена и люди. М.: Новое издательство, 2011.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Америка оценила поэзию Елены Фанайловой // Радио «Свобода», 15.03.2010.
- ↑ Стипендиаты Фонда Бродского — 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страница Елены Фанайловой на сайте «Новая литературная карта России»
- Страница Елены Фанайловой на сайте «Вавилон»
- Изображения Елены Фанайловой на сайте «Лица русской литературы»
- Интервью с Еленой Фанайловой
- «Книга неуспокоенности». Рецензия Бориса Дубина на сборник «Русская версия»
- «Город ангелов. После Беслана». Спецпрограмма Радио Свобода
- Елена Фанайлова о мультфильме «Алоис Небель и его призраки»
- Черные костюмы
- Беседа с Еленой Фанайловой в «Школе злословия»
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վորոնեժ քաղաքում ծնվածներ
- Վորոնեժի պետական համալսարանի շրջանավարտներ
- Վորոնեժի բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծուհիներ
- Անդրեյ Բելիի անվան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս լեզվաբաններ