Սերգեյ Ժադան
Սերգեյ Ժադան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1974[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ստարոբելսկ, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ակնարկագիր, գիտաֆանտաստիկ գրող և performance artist |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Խարկովի Գ. Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Պարգևներ | Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան |
Serhiy Zhadan Վիքիպահեստում |
Սերգեյ Վիկտորովիչ Ժադան (ուկր.՝ Сергі́й Ві́кторович Жада́н, օգոստոսի 23, 1974[1], Ստարոբելսկ, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ և թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժադանը ծնվել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքում։ Նա ավարտել է Խարովի Գ․ Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարանը 1996 թվականին. ավարտական աշխատանքը նվիրված է եղել Միխայիլ Սեմենկոյին և 1920-ական թվականների ուկրաինացի ֆուտուրիստ գրողներին։ Հետո երեք տարի եղել է բանասիրական ֆակուլտետի ասպիրանստ և 2000-2004 թվականներին դասավանդել ուկրաինական և համաշխարհային գրականություն։ Դրանից հետո նա աշխատել է որպես արտահաստիքային գրող։
Ժադանը միջազգային ճանաչում ունեցող ուկրաինացի գրող է, բանաստեղծություների 12 գրքերի և 7 վեպերի հեղինակ և մեկ տասնյակից ավելի գրական մրցանակների դափնեկիր։ 2008 թվականի մարտին նրա «Անարխիա ՈՒԿՐ-ում» վեպի ռուսերեն թարգմանությունն ընդգրկվել է Ազգային բեսթսելլեր մրցանակի կարճ ցանկում։ 2008 թվականին Մոսկվայի միջազգային գրքի ցուցահանդեսում եղել է «Տարվա գիրք» մրցանակի հավակնորդ։ 2009 թվականին նա արժանացել է Ժոզեֆ Կոնրադ-Կորզենիովսկու անվան գրական մրցանակի։ 2012 թվականին «Հրազեններ և դանակներ» գիրքն հաղթել է Ուկրաինայի «Տարվա գիրքը» մրցույթի արձակի բաժնում։ 2010 թվականին Շվեյցարիայում Ժադանի «Վորոշիլովգրադը» արժանացել է Յան Միխալսկու մրցանակի, BBC Ուկրաինայի «Տասնամյակի գիրք» և Brücke Բեռլին մրցանակների։ Նրա ընտրյալ բանաստեղծությունների «Դինամո Խարկով» ժողովածուն հաղթել են ուկրաինական «Տարվա գիրք» մրացանակաշխությունում (2014)։ 2015 թվականինի Ժադանի «Մեսոպոտամի» գիրքը հաղթել է Անգելուս գրականության մրցանակը, իսկ 2016 թվականին արժանացել է Ուկրաինայի նախագահի կողմից տրվող «Ուկրաինական տարվա գիրքը» մրցանակին։
Ժադանը թարգմանել է բանաստեղծություններ գերմաներենից, անգլերենից, բելառուսերենից և ռուսերենից, թարգմանել է Պաուլ Ցելանի և Չարլզ Բուկովսկու բանաստեղծներից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, էստոներեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, նորվեգերեն, լեհերեն, սերբերեն, խորվաթերեն, լիտվերեն, լատիշերեն, բելառուսերեն, ռուսերեն[2], հունգարերեն, հայերեն և չեխերեն։
Թատրոն և մուլտիմեդիա նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ժադանի «Դմոկրատ երիտասարդության հիմն վեպը բեմադրվել է Կիևի Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնում։ 2004 թվականից սկսած նա աշխատել է Նյու Յորքի La MaMa փորձարարական թատրոնի Յարա արվեստի խմբում՝ մասնակցելով հետևյալ շոուներին` «Կոլիադա. Տասներկու ուտեստներ» (2005), «Ստորերկրյա երազներ» (2013-2014 թթ.), «Hitting Bedrock» (2015) և «1917-2017 թթ. Տիչինան, Ժադանը և շները» (2016-2017)։ Նրա «Լրտես», «Չապլին» և «Ասեղ» բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն և դարձել «Կույր բիծ» բեմադրության մաս, որ ներկայացվել է 2015 թվականի մայիս-հուլիսին Վենետիկի փառատոնի ուկրաինական տաղավարում։
Երաժշտական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժադան համագործակցում էր Խարկովի «Լուկ» երաժշտական խմբի հետ։ «Լուկի» ուիկրաիներեն երգերի մեծ մասի տեքստերը հիմնված են Ժադանի ստեղծագործությունների վրա (մասնավորապես Tourist zone առաջին ալբոմը հիմնված է «Merry Christmas, Jesus Christ» ստեղծագործության վրա)։
2008 թվականին թողարկվել է Khor monholskykh militsioneriv ալբոմը, որի երգերի տեքստերը գրվել են Ժադանի կողմից և կատարվում են Խարկովի տարբեր երաժիշտների կողմից։ Սկսած 2007 թվականից Ժադանը համագործակցել է Խարկովի մեկ այլ՝ Собаки в космосі երաժշտական խմբի հետ, որը ներկայումս հայտնի է որպես Ժադանը և շները։ Նրանք թողարկել են հետևյալ ալբոմները՝ «Спортивний клуб армії» (2008), «Зброя пролетаріату» (2012), «Бийся за неї» (2012) և «Пси» (2016)։
Քաղաքական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է ուկրաինական անկախության շարժմանը սկսած ուսանողական տարիներից և շարունակել ակտիվությունը Ուկրաինայում քաղաքական տարբեր ճգնաժամների ընթացքում։ Նա մասնակցել է 2004 թվականի Նարնջագույն հեղափոխության ցույցերին ընդդեմ կաշառակերության և նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողներին վախեցնելու։ Բողոքի ցույցերի արդյունքում վերանայվել է Ուկրաինայի գերագույն դատարանի որոշումը։ 2013 թվականին նա եղել է Խարկովի Եվրոմայդանի համակարգման խորհրդի անդամ, որը մաս է կազմել համազգային ցույցերի և ոստիկանության հետ դաժան բախումների[3][4]։ Մայդանի 5-օրյա հեղափոխության արդյունքում հրաժարական է տվել Ռուսաստանի հովանու ներքո գործող նախագահ Յանուկովիչը։ 2014 թվականին Ժադանը հարձակման է ենթարկվել Խարկովի քաղաքապետարանի շենքի մոտ[5]։
2014 թվականից Ժադանը մի շարք այցելություններ է կատարել Դոնբասի ռազմաճակատի տարբեր կետեր, որտեղ ընթացել են ռազմական բախումներ ռուսների հետ։ 2017 թվականին դարձել է Սերգեյ Ժադանի բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, որը մարդասիրական օգնություն է ուղարկում ռազմաճակատի գծին մոտ գտնվող քաղաքներ։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ժադանը համարվել է նախկին ԽՍՀՄ երկրների լավագույն գրական գործիչներից մեկը[6][7], ընդգծվել է նրա ունակությունը լինել յուրային ինչպես հասարակ, այնպես էլ կրթված ընթերցողների շրջանում[8]։ Հատուկ գովաբանության է արժանացել նրա «Վորոշիլովգրադ» վեպը[9][10][11], որը կոչվել է մի ամբողջ սերնդի մանիֆեստճանաչվել է[12][13][14]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղվածքներ (Цитатник), 1995
- Գեներալ Հուդա (Генерал Юда), 1995
- Պեպսի (Пепсі), (1998)
- Ընտրյալ քնարերգություն (Вибрані поезії), 2000
- Բալլադներ պատերազմի և վերակառուցման մասին (Балади про війну і відбудову), 2001
- Մշակույթի պատմությունը մեր դարի սկզբին (Історія культури початку століття), (2003)
- Ու.Խ.Ս.Հ. (У.Р.С.Р.), 2004
- Մարադոնա (Марадона), 2007
- Եթովպիա (Ефіопія), 2009
- Լիլի Մարլեն (Лілі Марлен), 2009
- Հրազեններ և դանակներ (Вогнепальні й ножові), 2012
- Մարիայի կյանքը (Життя Марії), 2015
- Տաճարականներ (Тамплієри), 2016
Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Big Mac (Біґ Мак, կարճ պատմվածքների ժողովածու), 2003
- Դեպեշ Մոդ (Депеш Мод), 2004; Glagoslav Publications Limited, 2013, 9781909156845
- Անիշխանությունում ՈՒԿՐ-ում, 2005
- Դեմոկրատ երիտասարդության հիմն (Гімн демократичної молоді), 2006
- Big Mac² (Біґ Мак², կարճ պատմվածքների ժողովածու), 2007
- Վորոշիլովգրադ (Ворошиловград), 2010; Deep Vellum Publishing, 2016, 9781941920305
- Բիգ Մակ և այլ պատմություններ (Біґ Мак та інші історії), 2011
- Մեսոպոտամիա (Месопотамія, ինը պատմվածք և երեսուն բանաստեղծություն), 2014
Բանաքաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կապիտալ (Капітал), 2006
Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստանիսլավ+2 (Станислав+2), 2001
- Ժամանակ «Չ» - Բանաստեղծություններ Չեչնիայի մասին և ոչ միայն (Время `Ч`. Стихи о Чечне и не только), 2001
- Մենք չենք մեռնի Փարիզում (Мы умрем не в Париже), 2002
- Մշակույթի պատմություն (История культуры), 2004
- Անհայտ Ուկրաինա (НеИзвестная Украина), 2005
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յան Միխալսկու անվան մրցանակ գրականության համար, ստացել է 2014 թվականին Վորոշիլովգրադ ստեղծագործության համար[15],
- BBC ուկրաինական ծառայության կողմից ստացել է Տասնամյակի գիրք մրցանակ 2014 թվականի դեկտեմբերին Վորոշիլովգրադ ստեղծագործության համար[16],
- Անգելուս մրցանակ (2015), Մեսոպոտամիա գրքի համար, որ թարգմանվել է լեհերեն Միխալ Պետրիկի և Ադամ Պոմորսկու կողմից[17][18][19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Balla Olga (նոյեմբերի 1, 2016)։ «Тяжелые соты письма» (Russian)։ Colta։ Վերցված է նոյեմբերի 5, 2016
- ↑ McGrane Sally (8 March 2014)։ «The Abuse of Ukraine's Best-Known Poet»։ The New Yorker։ Վերցված է 12 March 2014
- ↑ «Ukraine activists swap Lenin for Lennon»։ BBC։ 23 December 2013
- ↑ Maksymiuk Jan, Bigg Claire (11 March 2014)։ «Ukraine's Rock Star Poet Who Chose To Fight Back»։ Radio Free Europe։ Վերցված է 12 March 2014
- ↑ Виктор Топоров. Итоги 2009. Литература как литература // Частный Корреспондент. — 2009. — 21 декабря
- ↑ Юрий Володарский. Красный на оранжевом // Частный Корреспондент. — 2009. — 11 декабря
- ↑ Лиза Новикова. Сергей Жадан обороняет Ворошиловград // Известия. — 2012. — 14 августа
- ↑ Михаил Трофименков. Кто на Харків? Роман украинского автора — предмет зависти российских коллег Жадана. Archived 2010-02-05 at the Wayback Machine. // GQ. — 2010. — № 2 (февраль)
- ↑ Лиза Биргер. Пограничник миров // Газета.ru. — 2012. — 10 июля
- ↑ Дмитрий Мадьяр. Донецкий спиричуэлс Жадана // Контрабанда — 2013. — 21 апреля
- ↑ Екатерина Дайс. Демиург и бензоколонка // Русский журнал. — 2012 — Декабрь
- ↑ Владимир Цыбульский. На свободу с чистым Элвисом // Газета.ru. — 2009. — 24 декабря
- ↑ Майя Кучерская. Клуб авиаторов. // Ведомости. — 2012. — № 138 (3152)
- ↑ Brack Joëlle (28 November 2014)։ «Prix Jan Michalski 2014»։ Payot Libraire։ Վերցված է 29 November 2014
- ↑ «BBC Ukrainian Book of the Year 2014 and Book of the Decade winners named»։ The Financial։ 13 December 2014
- ↑ «Serhij Żadan!!! -»։ angelus.com.pl։ Վերցված է ապրիլի 20, 2018
- ↑ Булкина Инна։ «Кроме Нобеля: Ангелус и другие» (Russian)։ Gefter։ Վերցված է դեկտեմբերի 16, 2015
- ↑ «Ukrainian writer won prestigious Polish award Angelus»։ Վերցված է 2017-12-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սերգեյ Ժադան Վիքիպահեստում |
---|
- Жадан читает на OPENSPACE.RU два стихотворения: своё и Дмитрия Пригова
- Поэзия Сергея Жадана
- Стихи в переводах А.Пустогарова
- Страница в журнале Text Only
- Страница в Лавке языков
- Блог Сергея Жадана на сайте «Корреспондент»
- Блог Сергея Жадана на сайте ТСН
- «Жить значит умереть». «Оркестр Че» + Сергей Жадан
- Жадан читает «Грибы Донбасса» на презентации в Донецке
- Жадан читает «Лукойл» на концерте «Собак в космосе» в Польше
- Жадан читает стихи на фестивале «Киевские лавры-2008»
- Сергей Жадан в переводах Елены Фанайловой
- Стихи Жадана в переводе Евгении Чуприной
- Сергей Жадан вместе со ска-группой «Собаки в космосе» выступает на фестивале «День Независимости с Махно»
|