Jump to content

Չարլզ Բուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Բուկովսկի
անգլ.՝ Charles Bukowski
Ծննդյան անունՀենրիխ Կարլ Բուկովսկի
Ծնվել էօգոստոսի 16, 1920(1920-08-16)[1][2][3][…]
ԾննդավայրԱնդերնախ[4]
Վախճանվել էմարտի 9, 1994(1994-03-09)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՍան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանGreen Hills Memorial Park[5]
Մասնագիտությունդերասան, գրող, սցենարիստ, բանաստեղծ, վիպասան, լրագրող, հեղինակ, սյունակագիր, ինքնակենսագիր և օրագրի հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելես քաղաքի քոլեջ, Լոս Անջելեսի ավագ դպրոց և Susan Miller Dorsey High School?
Ստեղծագործական շրջան1940-ականների I կես, 1955—1994
Ժանրերնովել, կարճ պատմվածք, բանաստեղծություն, թղթակցություն
Գրական ուղղություններկեղտոտ ռեալիզմ, տրանսգրեսիվ գրականություն, Բիթ սերունդ և Anti-poetry?
Գրական շարժումներԿեղտոտ ռեալիզմ անգլ.՝ Dirty realism[6][7]
Ուշագրավ աշխատանքներPost Office?, Factotum?, Hollywood?, Ham on Rye?, Մակուլատուրա (վեպ), Women?, Notes of a Dirty Old Man?, Erections, Ejaculations, Exhibitions, and General Tales of Ordinary Madness?, South of No North?, Hot Water Music?, Tales of Ordinary Madness?, The Most Beautiful Woman in Town?, The Captain Is Out to Lunch and the Sailors Have Taken Over the Ship?, Portions from a Wine-stained Notebook: Short Stories and Essays? և More Notes of a Dirty Old Man?
Изображение автографа
Կայքbukowski.net
 Charles Bukowski Վիքիպահեստում

Հենրի Չարլզ Բուկովսկին (օգոստոսի 16, 1920(1920-08-16)[1][2][3][…], Անդերնախ[4] - մարտի 9, 1994(1994-03-09)[1][2][3][…], Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ, վիպագիր և պատմվածքագիր։ Նա գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից[8]։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների ամենօրյա կյանքը, գրելու գործողությունը, ալկոհոլը, կանանց հետ ունեցած կապերը և ամենօրյա ծանր աշխատանքը։ Բուկովսկին գրել է հազարավոր բանաստեղծություններ, որոնք տպագրվել են երեսունից ավելի ժողովածուներում, երկու հարյուրից ավելի պատմվածքներ, որոնք հրատարակվել են տասնվեց ժողովածուներում, ինչպես նաև վեց վեպ։ 1986 թվականին «Թայմ» ամսագիրը Բուկովսկուն անվանեց «Ամերիկյան թշվառ կյանքի» դափնեկիր[9]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և կյանքի վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Բուկովսին (Հենրիխ Կարլ Բուկովսկի) ծնվել է Գերմանիայի Անդերնախ քաղաքում Հենրի և Կատարինա Բուկովսկիների ընտանիքում։ Նրա նախահայր Լեոնարդը Ամերիկա էր ներգաղթել Գերմանիայից 1880-ականներին։

Բուկովսկու ծնողները հանդիպել են Անդերնախում Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո։ Հենրի Բուկովսկին սերժանտ էր ԱՄՆ-ի բանակում, ով իր ծառայությունն էր անցնում Գերմանիայում։ Այստեղ նա կապվում է Կատարինայի հետ, որից հետո վերջինս հղիանում է։ Իսկ Բուկովսկին անընդհատ բողոքում էր այն հանգամանքից, որ ինքը արտամուսնական երեխա է, իսկ Անդերնախի ծննդատան արխիվները ցույց են տալիս, որ նրա ծնողները ամուսնացել են նրա ծնունդից մեկ ամիս անց[10]։ 1923 թվականի ապրիլի 23-ին Բուկովսկիները նավով Բրեմերհավենից ուղևորվում են Բալթիմոր, Մերիլենդ, որտեղ էլ հաստատվում են։

Նրա ընտանիքը 1930 թվականին վերաբնակվում է Լոս Անջելեսում, որտեղ մի ժամանակ ապրում և գործում էին Չարլզ Բուկովսկու հայրն ու պապը[10]։

Վաղ երիտասարդության տարիներին Բուկովսկին ամաչկոտ էր և հասարակությունից հեռու էր մնում, իսկ դեռահաս տարիքում վիճակը ավելի վատացավ։ Հարևան երեխաները հաճախ ծաղրում էին նրան՝ իր գերմանական առոգանության և զգեստների պատճառով։ «Բուկովսկի» ֆիլմում (2003) Բուկովսկին պատմում է, որ 6-ից 11 տարեկան հասակում հայրը իրեն հարվածում էր ածելիով շաբաթական երեք անգամ։ Համաձայն Բուկովսկու՝ սա օգնել է նրան գրելու ընթացքում, քանի որ նա գիտեր, թե ինչ բան է անարժան ցավը։ Նա հիվանդ էր դիսլեքսիայով, չնայած դա նրան չէր խանգարում փայլել դպրոցում իր գրվածքների շնորհիվ։

Դեռահասության վաղ շրջանում Բուկովսկու մոտ հայտնություններ էին լինում այն բանից հետո, երբ նա սկսեց ալկոհոլ օգտագործել։ Իր քրոնիկ ալկոհոլիզմի առաջացման մասին նա գրում էր, «Ալկոհոլը ինձ բավական երկար ժամանակ օգնելու է»։ Լոս Անջելեսի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Բուկովսկին ընդունվում է տեղի քոլեջը 2 տարով՝ սովորելով արվեստաբանություն, լրագրություն և գրականություն։ Իսկ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո նա տեղափոխվում է Նյու Յորք` սկսելով իր գրողի կարիերան։

1944 թվականի հուլիսի 22-ին ՀԴԲ-ն ձերբակալում է Բուկովսկուն` մեղադրելով ծառայությունից խույս տալու մեջ։ Նրան 17 օր պահում են Ֆիլադելֆիայից Մոյամենսինգ բանտում։ 16 օր հետո նա ձախողեց հոգեբանական քննությունը և համարվեց ծառայության համար անպիտան։

Ստեղծագործելու վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

24 տարեկան հասակում առաջին անգամ նրա պատմվածքներից տպագրվում է «Պատմվածք» ամսագրում։ Երկու տարի հետո տպագրվում է նրա «20 տանկ Քասլդաունից» պատմվածքը «Բլեք Սան Պրեսի» Պորտֆոլիոյի երրորդ համարում։ Չկարողանալով մտնել գրական աշխարհ՝ Բուկովսկին հիասթափվում է տպագրելու գործընթացից և գրեթե մեկ տասնամյակ այլևս ոչինչ չի գրում։ Այս ժամանակահատվածը նա անվանում է «խմելու 10 տարիներ»։ Այս «կորուսյալ» տարիները հետագայում դառնում են նրա կիսաինքնակենսագրական պատմագրության հիմք[8]։

Այս ժամանակահատվածում նա ապրում էր Լոս Անջելեսում և աշխատում էր մարինադի գործարանում, ինչպես նաև ժամանակ էր անցկացնում քաղաքում թափառելով՝ երբեմն աշխատելով և էժանագին սենյակներ վարձելով։ Վաղ 50-ականներին նա Լոս Անջելեսում ԱՄՆ-ի փոստային ծառայությունում աշխատանքի է անցնում որպես նամակատար։ Սակայն 3 տարի աշխատելուց հետո նա թողնում է այս աշխատանքը։

1955 թվականին նրա մոտ հայտնաբերվում է մահացու արյունահոսող խոց։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա սկսում է նորից ստեղծագործել։ 1957 թվականին նա համաձայնվում է ամուսնանալ տեխասցի գրող Բարբարա Ֆրայի հետ, իսկ արդեն 1959 թվականին նրանք բաժանվում են։

1960-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Բուկովսկին նորից սկսում է աշխատել Լոս Անջելեսի փոստում, որտեղ նա աշխատում է գրեթե մեկ տասնամյակ։ 1962 թվականին Բուկովսկուն ցնցում է Ջեյն Քունի Բեյքըրիի մահը, ում հետ նա ունեցել է իր առաջին լուրջ ռոմանտիկ հարաբերությունը։ Բուկովսկին իր ներքին «ավերածությունն» արտահայտեց բանաստեղծությունների և պատմվածքների մեջ, որտեղ նա ողբում էր նրա մահը։ 1964 թվականին ծնվում է նրա և իր ընկերուհու՝ Ֆրանսիս Սմիթի աղջիկը՝ Մարինա Լուիզ Բուկովսկին[11]։

1967 թվականի սկզբին Բուկովսկին Լոս Անջելեսի «Բաց Քաղաք» լրագրի համար գրում է «Կեղտոտ ծերուկի նշումները» սյունակը։ 1969 թվականին Բուկովսկին և Նեելի Չերկովսկին հիմնում են իրենց սեփական միմիոգրաֆ գրական ամսագիրը «Ծիծաղեք գրական և սապատովոր հրազեն մարդը»։ 3 տարիների ընթացքում նրանք ունեցան երեք թողարկում։

«Սև ճնճղուկի» տարիները 1969 թվականին Բուկովսկին առաջարկ է ընդունում «Սև ճնճղուկ մամուլ»-ի հրատարակիչ Ջոն Մարտինից՝ թողնելով փոստային իր աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրելով գրելու պրոցեսին։ Այդ ժամանակ նա 49 տարեկան էր։ Աշխատանքից դուրս գալուց մեկ ամիս հետո նա ավարտում է իր առաջին նովելը՝ «Փոստատուն»։

Բուկովսկին ունենում է մի շարք սիրային արկածներ և միայն մեկ գիշերվա հանդիպումներ։ Այս հարաբերություններից էին գրող և քանդակագործ Լինդա Քինգսի հետ ունեցածը սիրային կապը։ Նրա մյուս սիրային հարաբերություններից էր գործադիր արձանագրող 23 -ամյա կարմրամազ մի աղջկա հետ ունեցած կապը, որին նա նվիրում է բանաստեղծությունների մի գիրք (Սկարլեթ)։ Բուկովսկու բազմաթիվ և իրարից տարբերվող սիրային հարաբերությունները նրա գրվածքների համար լավ նյութ էին հանդիսանում։ Նրա հաջորդ կարևոր հարաբերություններից էր Տանիայի հետ ունեցած հարաբերությունը, որի մասին նա նկարագրում է իր «Կանայք» բանաստեղծության մեջ։

1976 թվականին Բուկովսկին հանդիպում է Լինդա Լի Բեյըլին։ Վերջինս առողջարար սննդի ռեստորանի սեփականատեր, հավակնող դերասանուհի և Մեհեր Բաբայի նվիրյալ էր։ 2 տարի հետո նա տեղափոխվում է արևելյան Հովիլվուդիս Սան Պեդրոյի նավահանգստային համայնք[12]։

1985 թվականին վերջապես Բուկովսկին և Լինդան ամուսնանում են։ Բուկովսկու «Կանայք և Հոլիվուդը» նովելում Լինդան հիշատակվում է որպես «Սառա»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկովսկին երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին անգամ նա ամուսնացել է 27 տարեկանում 1947 թվականին Ջեյն Կունի Բեյքերի հետ։ Բեյքերը տասը տարով մեծ էր ամուսնուց, նրանց հանդիպման ընթացքում նա տառապել է արկոհոլիզմով, որը ավելի է ամրացրել Բուկովսկու հետ կապը։ Զույգը շատ անգամներ է սկանդալներ բարձրացրել և մի քանի անգամ լուրջ բախումներ ունեցել. նրանք բաժանվեցին ութ տարի անց։ Նույն թվականին (1955) գրողն ամուսնանում է Բարբարա Ֆրայի հետ, ով գրական ոչ մեծ ամսագրի խմբագիր էր։ Բուկովսկու հետ նա ծանոթացել էր նամակների միջոցով. Ֆրայը մեծ ոգևորությամբ ընդունեց բանաստեղծի արվեստը և ցանկություն հայտնեց հանդիպելու, որից հետո սկսվեց նրանց հարաբերությունները։

Արդյունքում մենք ամուսնացանք <...> Ես չէի սիրում նրան։ Եթե կինը քեզնից չի ստանում ինչ-որ օգուտ՝ փառք կամ փող, ապա նա քեզ երկար չի դիմանա։ Իսկ մեր ամուսնությունից նա ոչինչ չստացավ. ոչ փառք, ոչ փող։ Ես նրան ոչինչ չառաջարկեցի։<...> Ես կապված էի ինքս ինձ հետ, իմ գրվածքներին։ Ընդհանրապես ես նրան ոչինչ տվեցի։ Նա մեղավոր չէ, չնայած ինքն էլ ինչ ինչ-որ հատուկ բան չտվեց։
Չարլզ Բուկովսկու դիմանկարը իտալացի նկարիչ Օրիգայի կողմից

Ֆրայի հետ ամուսնությունը ձգվեց մինչև 1958 թվականը։ Մեկ տարի անց տևական ժամանակ Բուկովսկին հանդիպում էր իր արվեստի երկրպագուհի Ֆրենսիս Սմիթի հետ, ում հետ երկար ժամանակ նամակագրական կապ ուներ։ Նրանք վերջապես հանդիպեցին 1963 թվականին։ Սմիթը լույս աշխարհ է բերում Բուկովսկու աղջկան՝ Մարինա-Լուիզա Բուկովսկուն։ Շուտով, սակայն, նրան բաժանվում են, այդպես էլ չօրինականացնելով իրենց հարաբերությունները[13]։ Այդ ամենից անմիջապես հետո ես նամակ ստացա Ֆեյից («Փոստի բաժանմունք» վեպում այս անվան տակ հանդես է գալիս Ֆրենսիս Սմիթը)։ Նա և երեխան այդ ժամանակ ապրում էին Նյու-Մեքսիկոյի հիփփի կոմունայում։ Փառավոր տեղ է, գրում էր նա։ Մարինան գոնե կարողանում է շնչել այստեղ։ Նամակին նա կցել էր փոքրիկ մի նկար, որը աղջիկն էր նկարել ինձ համար[14]»,-այսպես էր բնորոշում իրենց բաժանումը Բուկովսկին։

Իր վերջին կնոջ՝ Լինդա Լի Բեգլիի հետ գրողը ծանոթացել է «Կանայք» վեպը գրելու ժամանակ՝ պատահականորեն մտնելով Բերգլիին պատկանող խորտկարանը (Համաձայն աղբյուրի, այն անվանվել է The Troubadour): Մինչ ամուսնությունը, նրանց հարաբերությունները տևել են յոթ տարի. 1985 թվականին նրանք ամուսնացան։ «Village View»-ի լրագրողուհին այսպես է բնութագրել Բերգլիին. «Դեռևս օրիորդ Լինդա Բերգլին հեռացավ տնից և հիմնադրեց սեփական առողջ սննդի խորտկարանը, որոնցից հաճախ կհանդիպեիր Լ.Ա.-ում 1970-ականներին։ Չնայած Ռեդոնո-Բիչում գտնվող իր հիմնարկը Լինդան փակեց 1978 թվականին, երկու ամիս առաջ այն բանից, երբ «Հենք»-ը նրան առաջարկ արեց, նա վստահեցնում է, որ մինչև հիմա ամուսնուն ճիշտ սննդակարգով սնվելու խորհուրդներ է տալիս։ Լինդային հաջողվեց նրան ստիպել հրաժարվել կարմիր մսից և էականորեն սահմանափակեց գինու ու գարեջրի օգտագործումը»[15]։

Բուկովսկին մահացել է լեյկոզիտից 73 տարեկանում 1994 թվականի մարտի 9-ին Սան Պեդրոյում, Կալիֆոռնիա։ Հուղարկավորությունը իրականացվում էր բուդայական վանականների կողմից։ Նրա գերեզմանաքարին փորագրված է «մի փորձիր» արտահայտությունը, որը Բուկովսկին օգտագործում է իր բանաստեղծություններից մեկում։

2007 և 2008 թվականներին ձևավորվեց մի շարժում, որը ցանկանում էր պահպանել Բուկովսկու ամառանոցը 5124 Դե Լոնգպրե պողոտայում։ Արշավը գլխավորում էր լուսանկարիչ Լորեն Էվերետը։

Ամառանոցը հետագայում անցկացվեց Լոս Անջելոսի պատմական-մշակութային հուշարձանների շարքում՝ որպես «Բուկովսկու արքունիք»[16][17]։

Քաղաքական նիհիլիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողը քաղաքականությունը համարում էր անմտություն, նա երբեք չէր քվեարկում[18]։ Նա այսպես էր ասում. «Քաղաքականությունը նման է կանանց. լրջորեն հրապուրվում ես նրանով, իսկ վերջում պարզվում է, որ դու ինչ-որ տեսակի անձրևորդ ես՝ դոկերի կոշիկով տրորված»[19]:Նման կարծիք նա արտահայտել է նաև իր ժամանակակից ամերիկացի «ձախերի» մասին. «Բոլոր նրանք ինչ-որ փքված հիմարիկներ են Վեդթվուդ-Վիլիջից, ովքեր միայն կարգախոսներ են գոռում։ Ողջ հատակը թերթային աղմկարարությունն է, ստոր դատարկախոսությունը, և յուրաքանչյուրը, ով խցկվում է այնտեղ, միանգամից վազում է դեպի շահավետը[20]:

Բուկովսկին բացասական էր վերաբերվում նաև LSD-ի հայտնությանը՝ համարելով այն «Անմիտ Մասսա»-ի իրավասությունը[21]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկովսկին մեծապես հրատարակում էր իր գործերը փոքր գրական ամսագրերում վաղ 1940-ականներին և 1990-ականներին։ 1980-ականներին նա համագործակցում է նկարազարդող Ռոբերտ Քրամբի հետ՝ թողարկելով զավեշտական գրքերի շարք։ 1962 թվականից սկսած Բուկովսկին ռադիոյով կարդում է բանաստեղծություններ։ Կարդալու գործընթացին միշտ զուգորդում էր խմելը[22]։

1978 թվականի մայիսին նա վերադառնում է Գերմանիա և Համբուրգում հանդիսատեսի համար կարդում է իր բանաստեղծությունները։

Նրա միջազգային վերջին ելույթը տեղի է ունեցել 1979 թվականի հոկտեմբերին Վանկուվերում։ Բուկովսկու սիրելի թեմաներից էր Լոս Անջելեսը։ 1974 թվականին տված մի հարցազրույցում նա ասել է, "Ապրում ես ամբողջ կյանքդ մի քաղաքում ու ճանաչում ես բոլոր քածերին, որոնցից գրեթե կեսի հետ ժամանակ ես անցկացրել։ Անգիր ես անում ամբողջ տարածքը։ Նկարվում ես այնտեղ, որտեղ որ կաս.... Քանի որ մեծացել եմ Լոս Անջելեսում, միշտ ունեցել եմ այստեղ լինելու թե աշխարհագրական, թե հոգևոր զգացողություն։ Բավական ժամանակ եմ ունեցել քաղաքը անգիր անելու համար։ Աչքիս ոչ մի ուրիշ քաղաք չի երևում, բացի Լոս Անջելեսից"։

Բուկովսկու մահից ի վեր նա դառնում է մի շարք քննադատական հոդվածների և գրքերի թեմա։ Ակադեմիական քննադատները համեմատաբար քիչ ուշադրություն դարձրեցին նրա աշխատանքներին։

2006 թվականի հունիսին Բուկովսկու այրին նրա գրական արխիվը նվիրաբերում է Սան Մարինոյում գտնվող Հանտինգտոն գրադարանին։ «Սև ճնճղուկ մամուլ»-ի կողմից հրատարակած նրա աշխատանքների բոլոր կրկնօրինակները պահվում են Ուեսթերն Միչիգան համալսարանում։

2003 թվականին նկարահանվում է «Բուկովսկի» փաստավավերագրական ֆիլմը, որ ներկայացնում է հեղինակի կյանքը։ 1981 թվականին իտալացի ռեժիսոր Մարկո Ֆերարին ֆիլմ է նկարահանում («Պատմություն սովորական խելագարության մասին» - Storie di ordinaria follia aka), որը հիմնված է Բուկովսկու կարճ պատմվածքների վրա[23]։

«Բարֆլին», որը թողարկվել է 1987 թվականին, կիսա-կենսագրական ֆիլմ է, որի հեղինակը Բուկովսկին է, իսկ գլխավոր դերերում Միկի Ռուրկն ու Ֆեյ Դանուեյն են։

1987 թվականին նկարահանվել է բելգիական արտադրության «Խենթ սեր» ֆիլմը, որի համահեղինակը Բուկովսկին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11851735X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Henry Charles Bukowski
  6. Dobozy, Tamas (2001). «In the Country of Contradiction the Hypocrite is King: Defining Dirty Realism in Charles Bukowski's Factotum». Modern Fiction Studies. 47: 43–68. doi:10.1353/mfs.2001.0002.
  7. Charles Bukowski (criticism)
  8. 8,0 8,1 «Bukowski, Charles». Columbia University Press. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. Iyer, Pico (1986 թ․ հունիսի 16). «Celebrities Who Travel Well». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  10. 10,0 10,1 Sounes, Howard. Charles Bukowski: Locked in the Arms of a Crazy Life, p. 8
  11. Bukowski, Charles Run with the hunted: a Charles Bukowski reader, Edited by John Martin (Ecco, 2003), pp. 363-365
  12. Ciotti, Paul. (March 22, 1987) Los Angeles Times Bukowski: He's written more than 40 books, and in Europe he's treated like a rock star. He has dined with Norman Mailer and goes to the race track with Sean Penn. Mickey Rourke and Faye Dunaway are starring in a movie based on his life. At 66, poet Charles Bukowski is suddenly in vogue. Section: Los Angeles Times Magazine; p12.
  13. Neeli, 1991, էջ 177
  14. Буковски, Чарльз. Почтамт = Post Office. — 2 изд. — М.: Эксмо, 2010. — С. 224. — 272 с. — 3000 экз. — ISBN 978-5-699-41770-4
  15. Буковски, 2010, էջեր 333-343
  16. Wills, D., "Saving Bukowski's Bungalow", in Wills, D. (ed.) Beatdom Vol. 2 (Mauling Press: Dundee, 2008), p. 30–33.
  17. The documentary Bukowski: Born into This.
  18. Буковски, 2010, էջեր 161-185
  19. Буковски, 2010, էջեր 246-251
  20. Буковски, 2010, էջեր 222-246
  21. Буковски, 2010, էջեր 35-43
  22. «Excerpt from letter from Bukowski to Carl Weissner - included in ""Living on Luck Selected Letters 1960s - 1970s Volume 2"", page 276». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  23. IMDB Entry

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Debritto, Abel (2013). Charles Bukowski, King of the Underground: From Obscurity to Literary Icon. Palgrave Macmillan. ISBN 9781137343550.
  • Brewer, Gay (1997). Charles Bukowski: Twayne's United States Authors Series. ISBN 0-8057-4558-0.
  • Charlson, David (2005). Charles Bukowski: Autobiographer, Gender Critic, Iconoclast. Trafford Press. ISBN 978-1-41205-966-4.
  • Cherkovski, Neeli (1991). Hank: The Life of Charles Bukowski. ISBN 3-87512-235-6.
  • Dorbin, Sanford (1969). A Bibliography of Charles Bukowski, Black Sparrow Press.
  • Duval Jean-François (2002). Bukowski and the Beats followed by An Evening At Buk's Place: an Interview with Charles Bukowski. Sun Dog Press. ISBN 0-941543-30-7.
  • Fogel, Al (2000). Charles Bukowski: A Comprehensive Price Guide & Checklist, 1944–1999.
  • Fox, Hugh (1969). Charles Bukowski: A Critical and Bibliographical Study.
  • Harrison, Russell (1994). Against The American Dream: Essays on Charles Bukowski. ISBN 0876859597.
  • Krumhansl, Aaron (1999). A Descriptive Bibliography of the Primary Publications of Charles Bukowski. Black Sparrow Press. ISBN 1-57423-104-9.
  • Pleasants, Ben (2004). Visceral Bukowski.
  • Sounes, Howard (1998). Charles Bukowski: Locked in the Arms of a Crazy Life. ISBN 0-8021-1645-0.
  • Wood, Pamela (2010). Charles Bukowski's Scarlet. Sun Dog Press. ISBN 978-0-941543-58-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բուկովսկի» հոդվածին։