Դու Ֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դու Ֆու
Dufu.jpg
Ծննդյան անունչին.՝ 杜甫
Ծնվել է712[1][2][3][4][5]
ԾննդավայրԳունյի, Չինաստան
Վախճանվել է770[1][2][3][4][5]
Վախճանի վայրTanzhou, Հենան, Չինաստան
ԳերեզմանQ48928371?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և գեղագիր
Լեզուչինարեն[1]
ՔաղաքացիությունՏան հարստություն
ԶավակներDu Zongwen?[6], Du Zongwu?[6] և Du Siye?[6]
Du Fu Վիքիպահեստում

Դու Ֆու (712-770 թվականներ), չին բանաստեղծ[7]։ Նա Չինաստանի մեծագույն բանաստեղծներից մեկն է և Տան դինաստիայի ականավոր դասական լուսատուն: Երկրորդ անունը Ցզիմեյ է[8]: Դու Ֆուն թողել է հսկայական բանաստեղծական ժառանգություն՝ շուրջ 1400 բանաստեղծություն՝ քառյակներից մինչև բանաստեղծություններ, բազմազան ոճով և բովանդակությամբ[9]:

Դու Ֆուի անունով է կոչվել Մերկուրիի խառնարանը (լատ. Du Fu), որի անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական ​​միության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[10]:

«Ինչ կար իմ հոգում, երբ ես մայրաքաղաքից գնացի Ֆինսյան» (755 թվական) պոեմում արտահայտել է մարդկանց հավասարության մասին իր երազանքը։ Հայտնի է նրա մերկացնող բանաստեղծությունների գիրքը՝ «Երեք տիրակալ», «Երեք հրաժեշտ»։ Դու Ֆուն բնանկարային քնարերգության վարպետ է, երգել է մարդու և բնության միասնության հավերժությունը («Գարնանային ջրեր», «Վաղ եմ արթնանում» և այլն)։

Մեծ ազդեցություն է թողել ամբողջ Հեռավոր Արևելքի բանաստեղծական արվեստի զարգացման վրա[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին նա շատ ճանապարհորդել է Չինաստանի տարբեր վայրերով: Հասնելով մայրաքաղաք՝ նա աննշան պաշտոն է ստանում պալատում: Ան Լուշանի ապստամբության ժամանակ նա կայսեր հետ միասին փախավ մայրաքաղաքից, բայց նրա ընտանիքը մնաց Չանյան քաղաքում, և երկար ժամանակ նա նրանցից ոչ մի նորություն չուներ: Խռովությունները ճնշելուց հետո Դու Ֆուն այնքան մտերիմ էր կայսրին, որ 757 թվականին նա դարձավ երիտասարդ կայսր Սուցզունի խորհրդական և նրան նույնիսկ արտոնություն տրվեց քննադատել կայսրին,սակայն, հենց որ նա օգտվեց դրանից, նրան ուղարկեցին բանտ: Այս գործը քննող հանձնաժողովը նրան անմեղ ճանաչեց, և կայսրը նույնիսկ ներեց նրա հանդգնությունը և նրան պահեց նույն պաշտոնում: Սակայն, 759 թվականին նա թողել է ծառայությունը և չորս տարի մենակ ապրել Չենդու քաղաքի ծայրամասում գտնվող եղեգնյա խրճիթում: 765 թվականին ընտանիքի հետ տեղափոխվոել է հարավային շրջաններ, Յանցզի գետի ստորին հատվածը: Նա մահացել է իր ծղոտե նավակի մեջ՝ Յանցզիի հերթական նավարկության ժամանակ[12]:

Չինաստանի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ով հատկապես գնահատվեց այն բանաստեղծությունների համար, որոնցում նա իր դառը ճակատագիրը նույնացնում է ամբողջ Չինաստանի ժողովրդի տառապանքի հետ[13]:

Նա երկար և ջերմ բարեկամություն է ունեցել Լի Բոյի հետ: Նրանք հաճախ կողք կողքի կոչվում են որպես երկու ամենամեծ հանճարներ ամբողջ չինական պոեզիայում: Հայրենակիցները Դու Ֆուին անվանել են «շի շեն» (չինարեն՝ 詩聖, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 诗圣, Փինյին՝ shī shèng), որը թարգմանվում է որպես «կատարյալ իմաստուն պոեզիայում»[14]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://catalogue.nli.ie/Author/Home?author=Du%2C%20Fu%2C%20712-770
  3. 3,0 3,1 CONOR
  4. 4,0 4,1 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  5. 5,0 5,1 Babelio
  6. 6,0 6,1 6,2 Կենսագրական տվյալների չինական բազա
  7. Matsuo, Bashō, 1644-1694,, 松尾芭蕉, 1644-1694,։ Oku no hosomichi։ Hisatomi, Tetsuo, 1926-2007,, 久富哲雄, 1926-2007,։ Tōkyō։ ISBN 4-06-158452-9։ OCLC 33512500 
  8. Ebrey David։ Theory and Practice in Aristotle's Natural Science։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 1–8։ ISBN 978-1-107-29515-5 
  9. «Forthcoming Conference»։ Africa 57 (2): 262–262։ 1987-04։ ISSN 0001-9720։ doi:10.1017/s0001972000095668 
  10. «Gazetteer of planetary nomenclature 1994»։ 1995 
  11. Lüfter Ralf (2016-01-01)։ Political Poetry across the Centuries։ BRILL։ էջեր 27–40։ ISBN 978-90-04-32353-7 
  12. The New Encyclopaedia Britannica. (15th ed ed.)։ Chicago: Encyclopaedia Britannica։ 2003։ ISBN 0-85229-961-3։ OCLC 51785166 
  13. The Archived Web։ The MIT Press։ 2018։ ISBN 978-0-262-35011-2 
  14. Dukhovnai︠a︡ kulʹtura Kitai︠a︡ : ėnt︠s︡iklopedii︠a︡ v pi︠a︡ti tomakh։ Titarenko, M. L. (Mikhail Leontʹevich), Титаренко, М. Л. (Михаил Леонтьевич), Institut Dalʹnego Vostoka (Rossiĭskai︠a︡ akademii︠a︡ nauk), Институт Дальнего Востока (Rossiĭskai︠a︡ akademii︠a︡ nauk)։ Moskva: Vostochnai︠a︡ literatura RAN։ 2006-2010։ ISBN 978-5-02-018429-9։ OCLC 166744973 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 464 CC-BY-SA-icon-80x15.png