Գլիպտոտեկա (Մյունխեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլիպտոտեկա
Glyptothek Munich.jpg
Տեսակազգային թանգարան, glyptotheque? և թանգարանի շենք
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՏեղագրությունMaxvorstadt?[1]
ՀասցեKönigsplatz?
Հիմնադրված է1830
ՏնօրենFlorian Knauß?
Կոորդինատներ: 48°8′47.00″ հս․ լ. 11°33′56.99″ ավ. ե. / 48.1463889° հս․. լ. 11.5658306° ավ. ե. / 48.1463889; 11.5658306
Կայքantike-am-koenigsplatz.mwn.de/en/glyptothek-munich.html և antike-am-koenigsplatz.mwn.de/de/glyptothek-muenchen.html

Մյունխենի գլիպտոտեկա (գերմ.՝ Münchener Glyptothek), Բավարիայի տարածքում գտնվող հին հունական և հին հռոմեական քանդակների հավաքածու: Գլիպտոտեկա է կոչվում Մյունխենի այն շենքը, որտեղ տեղակայված է հավաքածուն: Իրավամբ Գլիպտոտեկայի հավաքածուի գլուխգործոցներից են համարվում «Ֆավն Բարբերինին» և 1813 թվականին ձեռք բերված Էգինա կղզու Աֆայի տաճարի ճակտոնի «էգինետներ» կոչված արժեքավոր պատկերաքանդակները: Կոպենհագենի Կարլսբերգ նոր գլիպտոտեկան կոչվել է մյունխենյան գլիպտոտեկայի օրինակով:

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիպտոտեկայի շենքը կառուցվել է Քյոնիգսպլաց հրապարակի հյուսիսային մասում թագաժառանգ Լյուդվիգի՝ ապագա թագավոր Լյուդվիգ առաջինի պատվերով: Քյոնիգսպլաց հրապարակը կառուցվել է 1815 թվականին անտիկ ֆորումի նմանությամբ, ճարտարապետ Լեո ֆոն Կլենցեի կողմից՝ Կարլ ֆոն Ֆիշերի նախագծերով: Ուղղանկյուն, քառակուսի և շրջանաձև 13 դահլիճները շրջափակում են ներքին բակը, իսկ շենքի կենտրոնական մասը վեր է խոյանում դահլիճների վրա: Մուտքի դիմաց գտնվում են 12 հոնիկական սյուներ: Մուտքի վերևի ճակատային խումբը կազմում են , պլաստիկ արվեստի հովանավոր Աթենա աստվածուհուն նվիրված Յոհան Մարտին ֆոն Վագների աշխատանքները: Շենքի արտաքին պատերը զարդարված են որմնաքանդակներով, պատուհանները բակի կողմից են: Քանդակները պատկերում են առասպելական և պատմական արվեստի ներկայացուցիչներին: Քյոնիգսպլաց հրապարակին ուղղված շենքի ճակատային մասում են գտնվում Դեդալոսի, Պրոմեթևսի, Հադրիանոսի, Պերիկլեսի, Ֆիդիասի և Հեփեստոսի քանդակները: Շենքի արևմտյան և արևելյան կողմերում պատկերված են Վերածննդի դարաշրջանի ճարտարապետների և Գլիպտոտեկայի կառուցման ժամանակաշրջանի քանդակագործների դիմաքանդակները (այդ թվում Տորվալդսենի և Կանովայի), որոնց ստեղծագործությունները նախկինում ցուցադրվել են Նորագույն արվեստի սրահներում, այնուհետև փոխադրվել «Նոր պինակոտեկա»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գլիպտոտեկայի շենքն ավերվել է: Այն այցելուների համար նորից բացվել է 1972 թվականին: 1820-1830-ական թվականներին Պետեր Կոռնելիուսի կողմից ստեղծված հին հունական աստվածների պատկերներով նշանավոր որմնանկարները անդառնալիորեն ոչնչացել էին: Պահպանվել են միայն մի քանի հատվածներ, իսկ Բեռլինի Ազգային պատկերասրահում պահվում են այդ որմնաքանդակների էսքիզները: Պատերազմից հետո չվերականգնվեց նաև ֆոն Կլենցի կողմից 1864 թվականին թանգարանի արտաքին բակում ստեղծված ասորական դահլիճը: Ութ ասորական բարձրաքանդակներ և բաբելոնյան առյուծներ ներկայումս գտնվում են Եգիպտական արվեստի պետական թանգարանի ցուցասրահներում: Ներքին բակում տեղադրված հսկայական սյունը նախկինում այլ ցուցանմուշների հետ զարդարում էր Անտիկ հավաքածուի շենքի մուտքը:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիպտոտեկայի արձանների, խճանկարների և բարձրաքանդակների հավաքածուն ընդգրկում է հնագույն ժամանակներից (մոտ. մ.թ.ա. 650 թ.) մինչև ուշ Հռոմի ժամանակները (մոտ. մ.թ 400 թ.): Իր գոյությամբ հավաքածուն առաջին հերթին պարտական է Լյուդվիգ I թագավորին, որը դեռևս թագաժառանգ եղած ժամանակ 1804 թվականից պարբերաբար զբաղվել է հնագույն քանդակագործական ստեղծագործությունների ձեռքբերմամբ: Լյուդվիգի արվեստի հարցերով խորհրդական Մարտին ֆոն Վագները 1813 թվականին ձեռք է բերում «Ֆավն Բարբերինին» Հռոմում և Հունաստանի Աֆայի էգինական տաճարի վերնաճակատային բարձրարժեք զարդապատկերները, «էգինետները»: 1815-1816 թվականներին Փարիզում կայացած աճուրդում Լեո ֆոն Կլենցը ձեռք է բերում աստվածուհի Էյրենեի և Դիոմեդի պատկերները, իսկ Պրահայի աճուրդից Լյուդվիգը իր Վիեննայի հավաքածուի համար 1814 թվականին Ռուդոլֆ երկրորդի հավաքածուից ձեռք է բերում «Իլիոնեյը»: Այնուհետև հաջորդում են հետագա ձեռքբերումները, ինչպես օրինակ 1853 թվականին` «Ապոլլոն Տենեյսկին » և այսպես կոչված «մյունխենյան կուրոսը»: 1938 թվականին ձեռք բերված նշանավոր «Սկավառակաձիգը Էսկվիլինից» (Միրոնի «Սկավառակաձիգը») տասը տարի հետո, ամերիկյան օկուպացիոն իշխանությունների ճնշման ներքո վերադարձվեց Իտալիա:

Հնադարյան ժամանակաշրջան (մ.թ.ա. 700-490)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանի հիմնական ստեղծագործություններից են վաղ շրջանի հին հռոմեական երիտասարդների արձանները, մասնավորապես, «Մյունխենյան կուրոս» (երիտասարդը Ատտիկայից, մոտ. մ.թ.ա. 540) և «Թենեյան Ապոլլոնը » (պատանին Կորնթոսից, մոտ. մ.թ.ա. 560), ինչպես նաև էգինետները (Էգինայի կղզու Աֆայի տաճարի վերնաճակատային զարդապատկերները, մոտ. մ.թ.ա. 500):

Դասական դարաշրջան (մ. թ. ա. 490-323)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի ցուցանմուշներից են, Հոմերոսի պատկերը (մ. թ. ա. 460),Դիոմեդի արձանը (մ. թ. ա. 430), «Ռոնդանինի մեդուզան» (մ. թ. ա. 440), Մնեսարեթի հուշակոթողը (մ. թ. ա. 380), Էյրենեի արձանը (մ. թ. ա. 370), Ալեքսանդր Մեծի արձանը («Ալեքսանդր Ռոնդանինի») (մոտ. մ. թ. ա. 338) և ծնկաչոք պատանի Իլիոնեյի արձանը (մոտ. 320 թ. մ. թ. ա.):

Հելլենականության դարաշրջան (մ. թ. ա. 326-146)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշներում այս դարաշրջանը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող «Ֆավն Բարբերինին» (220 թ. մ. թ. ա.): Այդ ժամանակաշրջանին են վերաբերվում հունական քանդակների հռոմեական ճանաչված կրկնօրինակները, «Տղան սագի հետ» (մոտ. 250 թ. մ. թ. ա.) և «Հին հարբեցողը» (մոտ. 200 թ. մ. թ. ա.):

Հռոմեական քանդակագործություն (մ. թ. ա. 150 - 400 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական հռոմեական ոճով է կերտված բրոնզե «Պատանու գլուխը» (մ. թ. սկիզբը): Գլիպտոտեկայում ներկայացված են հունական կիսանդրիների լայն հավաքածու, որոնցից ամենաճանաչվածներն են Մարիոսը և Սուլլան (մոտ. մ. թ. ա. 40), ինչպես նաև Օգոստոս կայսրը (մոտ. մ. թ. ա. 40), Ներոնը (65 թ.), Սեպտիմիուս Սևերուսը (200 թ.) և նրա ամուսինը Յուլիա Դոմնը (195 թ.): Արձաններից մեկը գոտիով և վահանով մեծարում է արքայազն Դոմիցիանոսը (75 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]