Լուցիոս Կոռնելիուս Սուլլա
| Լուցիոս Կոռնելիուս Սուլլա | |
| Կուսակցություն՝ | օպտիմատներ |
|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և զորավար |
| Ծննդյան օր | մ. թ. ա. 138[1][2][3] |
| Ծննդավայր | Հին Հռոմ |
| Վախճանի օր | մ. թ. ա. 78[2][3] |
| Վախճանի վայր | Puteoli, Հին Հռոմ |
| Դինաստիա | Cornelii Sullae? |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Հայր | Lucius Cornelius Sulla? |
| Մայր | անհայտ |
| Ամուսին | Julia?[3][3], Aelia?[3][3], Cloelia?[3][3], Caecilia Metella Dalmatica?[3][3] և Valeria Messalla?[3][3] |
| Զավակներ | Կոռնելիա (Սուլլայի դուստր), Faustus Cornelius Sulla?[1][3][3], Fausta Cornelia?[4][3][3], Cornelius Sulla? և Cornelia Postuma?[3][3] |
| Պարգևներ | |
Լուկիոս Կոռնելիոս Սուլլա (մ.թ.ա. 81 թ. հունվարի 27 - 28՝ անվանն ավելացվել է Ֆելիքս (Երջանիկ) մականունը, լատիներեն՝ Lucius Cornelius Sulla (Felix); մ.թ.ա. 138 - մ.թ.ա. 78), հին հռոմեական պետական գործիչ, զորավար, մ.թ.ա. 82 - 79 թթ. դիկտատոր (այդ կոչմանն է արժանացել «օրենքների գրման և հանրապետության ամրապնդման» նպատակով[5]), կոնսուլ մ.թ.ա. 88 և մ.թ.ա. 80 թվականներին, պետական կառավարման համակարգի բարեփոխիչ։
Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։
Աչքի է ընկել Յուգուրթական պատերազմի ժամանակ։ մ.թ.ա. 104-մ.թ.ա. 102 թվականներին մասնակցել է տևտոնների և կիմբրերի դեմ պատերազմին։ Մ.թ.ա. 93 թվականին՝ պրետոր, մ. թ. ա. 92 թվականին՝ պրոպրետոր Կիլիկիայում։ Կապադովկիայում Հռոմի ազդեցությունը պահպանելու նպատակով պայքարել է Տիգրան Բ Մեծի և Միհրդատ VI Եվպատոր-ի դեմ։ Մ.թ.ա. 88 թվականին կոնսուլ։ Զրկվելով Պոնտոսի դեմ պատերազմը ղեկավարելու իրավունքից (ժողովրդական ժողովն այդ իրավունքը տվել է Գայոս Մարիոսին), Սուլլան իր զորքով մտել է Հռոմ (մ.թ.ա. 88, Հռոմի պատմության մեջ առաջին անգամ հռոմեական զորքը գրավել է Հռոմը), հաշվեհարդար տեսել հակառակորդների հետ, օրինագծեր է անցկացրել հօգուտ օպտիմատների։ Մեկնելով Արևելք, մ.թ.ա. 86 թվականին Քերոնեայի և Օրքոմենի ճակատամարտերում պարտության է մատնել Միհրդատ VI-ի զորքերին, գրավել Աթենքը և մ.թ.ա. 84 թվականին կնքել Դարդանոսի հաշտությունը։ Մ.թ.ա. 83 թվականին վերադարձել է Իտալիա, շախշախել իր հակառակորդների ուժերը, Հռոմը վերագրավել նրանցից և մ․ թ․ ա․ 82 թվականին հռչակվել անժամկետ դիկտատոր։ Սուլլան սկզբնավորել է պրոսկրիպցիաները։ Հենվելով պրոֆեսիոնալ զինվորականության վրա՝ անցկացրել է ծերակուտական օլիգարխիայի շահերից բխող և հայտնիների դեմ ուղղված օրինագծեր։ Մ.թ.ա. 79 թվականին վայր է դրել լիազորությունները, թեև քաղաքացիական կյանքում պահպանել է իր ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան հանրապետական կարգի խոր ճգնաժամի արտահայտություն էր և օբյեկտիվորեն նպաստել է պետական նոր ձևերի մշակմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Любкер Ф. Sullae (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1322—1324.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ Придик Е. Фауста, Корнелия (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXV. — С. 377.
- ↑ լատիներեն՝ Dictator legibus scribundis et rei publicae constituendae
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցիոս Կոռնելիուս Սուլլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 186)։ |