Ալկոհոլային խմիչքների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Карта потребления алкоголя на душу населения (15+) в литрах чистого спирта (2008)

Ալկոհոլային խմիչքները մարդկության պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում։ Ալկոհոլային խմիչքների արտադրությունը և դրանց օգտագործումը արտացոլում են տարբեր երկրների բնակչության մշակութային և կրոնական առանձնահատկությունները։

Քարի դարում հայտնաբերված անոթները՝ ֆերմենտացված ըմպելիքների մնացորդներով, հուշում են, որ ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու օգտագործումը գոյություն է ունեցել դեռևս նեոլիթյան դարաշրջանում։

Հնագիտական ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմենտացված ըմպելիքների պատրաստման ամենահին վկայությունը վերաբերում է մ.թ.ա 10-րդ հազարամյակին[1][2]։ Ալկոհոլի հետքերով հնագույն անոթներից մի քանիսը հայտնաբերվել են Չինաստանի Հենան նահանգի նեոլիթյան շրջանի Ջիահու գյուղում[3]։ Ըստ Ազգային գիտությունների ակադեմիայում հրապարակված հետազոտության՝ քիմիական անալիզը հաստատել է խաղողից, ալոճից, մեղրից և բրնձից պատրաստված ֆերմենտացված ըմպելիքի մնացորդների առկայությունը մ.թ.ա. 7000-6650-ական թվականներին։ Սա մոտավորապես այն ժամանակաշրջանն է, երբ Մերձավոր Արևելքում սկսել են արտադրվել գարեջուր և խաղողի գինի[4][4][5]։

Ըստ հնագիտության՝ Միջագետքում (հետագայում՝ Բաբելոն, ներկայիս Իրաք) ալկոհոլային խմիչքներ օգտագործվել են մ.թ.ա. մոտ 5000 թվականին[6]։

Գինեգործությունն առաջացել է այն բանից հետո, երբ մարդիկ յուրացրել են խաղողագործությունը՝ խաղողի մշակությունը. դա տեղի է ունեցել նեոլիթյան դարաշրջանում։ Գինեգործությունը սկսել է զարգանալ մ.թ.ա. մոտ 6000 թվականին Անդրկովկասի, Արևելյան Անատոլիայի և Զագրոսի լեռների հյուսիսում (ժամանակակից Իրան)[7]։

Իրանի տարածքում՝ 7000 տարի առաջ բնակեցված Հաջի Ֆիրուզ շրջանում, հայտնաբերել են մի սափոր՝ նյութերի մնացորդներով, որոնք հստակ ցույց են տալիս խաղողի գինին։ Այն թվագրվել է մ. թ. ա. 5400-5000 թվականներին։ 2009 թվականի դրությամբ դա գինու արտադրության ամենահին գտածոն էր։ Ենթադրվում է, որ նույնիսկ այն ժամանակ աճեցվել է խաղողի մի տեսակ, որը նման է ժամանակակից Vitis vinifera տեսակին, որից պատրաստվում են ժամանակակից գինիների մեծ մասը։ Գինեգործությունն օգտագործվում էր փչացող խաղողի տեսակները պահելու համար։ Հայտնի չէ, թե արդյոք ստացված ըմպելիքը նախատեսված է եղել թունավորելու համար[2][8][9][10][11]։

Գինեգործությունը տարածվել է հարևան շրջաններում՝ թափանցելով Միջագետք, Կիպրոս և Հունաստան։ Հին Եգիպտոսում ալկոհոլային խմիչքները (գինին) օգտագործվել են մ.թ.ա. առնվազն 3150 թվականից[12]։

Հունաստանի տարածքում հայտնաբերվել են խաղողի նպատակային մամլման հետքեր ( մ.թ.ա. 5 հազ. թվական), ինչը կարող է վկայել այս տարածաշրջանում գինու վաղ արտադրության մասին[13]։

2010 թվականին Հայաստանում Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավներում (Արենի-1 քարանձավ) հայտնաբերվել է հայտնի ամենահին գինեգործարանը՝ (մ.թ.ա. 4100-4000 թվականներ)[14][15][16][17]։

Հին Հնդկաստանում մ.թ.ա 3000-2000 թվականներին Սուրա ըմպելիքը պատրաստում էին բրնձի ալյուրից, ցորենից, շաքարեղեգից, խաղողից և այլ մրգերից։

Նախաիսպանական Մեքսիկայում ալկոհոլային խմիչքները օգտագործվել են մ.թ.ա. մոտ 2000 թվականին, իսկ մոտ մ.թ.ա. 1500 թվականին՝ Սուդանում[6][6][18]։

1980 թվականին Սինյանի (Չինաստան, Հենան նահանգ) դամբարանում հայտնաբերվել են 2 ամբողջական շիշ գինի, որոնք շշալցվել են մ.թ.ա. 1300 թվականին։ Այս գինին համարվում է ամենահինն աշխարհում[19]։

Հնագույն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական նպատակներով ալկոհոլի օգտագործումը հիշատակվել է շումերական և եգիպտական տեքստերում, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 2100 թվականով։ Առաջին մարդկանց ստեղծման մասին ամենահին շումերական առասպելը մարդկանց անկատարությունը բացատրում է նրանով, որ Էնկի և Նինմա աստվածները, որոնք նրանց ստեղծել են կավից, խնջույքի ժամանակ խմած գարեջուրից արբած են եղել[20]։

Ծանրոց սիդրի համար

Հին Մեձավոր արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն մ.թ.ա 2700 թվականին Հին Միջագետքում պաշտում էին գինու աստվածուհուն և գինու այլ աստվածներին։ Գարեջուրը Բաբելոնում հիմնական խմիչքն էր, բաբելոնացիները կանոնավոր կերպով գարեջուր և գինի էին տանում աստվածներին։ Համմուրաբիի օրենսգրքում մոտ մ.թ.ա. 1750 թվականին 282 օրենքներից 4-ը նվիրված են ալկոհոլին և պանդոկներին, օրենսգիրքը հիմնականում վերաբերում է ալկոհոլի առևտուրին և պանդոկների կանոններին։ Այն ոչինչ չի ասում ալկոհոլ օգտագործելու կանոնների մասին։

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացիները միրգ են հավաքում գինի պատրաստելու համար: Maler der Grabkammer des Nebamun նկար, մոտ 1422—1411

Հին Եգիպտոսում գարեջրագործությունը սկսվել է Հիերակոնպոլիս քաղաքում մ.թ.ա. մոտ 3400 թվականին. այստեղ են գտնվում ամենահին գարեջրի գործարանի մնացորդները։ Երկիրը հարգում էր Օսիրիս աստծուն՝ գինու, վերածննդի, անդրաշխարհի թագավորին, մահացածների հոգիների դատավորին։

Եգիպտոսում գարեջուրն ու գինին աստվածացնում էին, և որպես զոհ մատուցում աստվածներին։ Մառաններն ու հնձաններն ունեին աստվածային հովանավոր, որի հիերոգլիֆը նշանակում էր հնձան[2]։ Հին եգիպտացիները գիտեին առնվազն 17 տեսակի գարեջուր և առնվազն 24 տեսակի գինի։ Գարեջրի ամենատարածված տեսակը հայտնի էր որպես «հեկ», քաղցր էր և թունդ։ Նույնիսկ բանվորները գարեջուր էին խմում. ժամանակի ֆինանսական գրառումները ցույց են տալիս, որ Գիզայում բուրգեր կառուցողներին օրական տրվում էր մեկ գալոն գարեջրի երեք քարորդը։ Ալկոհոլային խմիչքներն օգտագործվում էին սննդի, բժշկական և ծիսական, պարգևատրումների և թաղման նպատակով։ Հուղարկավորության նպատակով ըմպելիքները պահվում էին մահացածների գերեզմաններում՝ հանդերձյալ կյանքում օգտագործելու համար։

Պարսկաստան (Իրան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանի (Իրան) Նեոլիթյան դարաշրջանում գինեգործության ըմբռնման հարցում կարևոր քայլ էր Մերի Մ. Ֆոյգտի կողմից Իրանի հյուսիսային Զագրոս լեռներում պեղված անոթներում դեղնավուն նստվածքի վերլուծությունը։ Մոտ 9 լիտրանոց սափորներ են հայտնաբերվել, որոնք ժամանակին գինի են պարունակել։ Սափորները հողեղեն հատակին կառուցվել են նեոլիթյան ավշե տան «խոհանոցային» պատի երկայնքով, որը թվագրվել է մոտ մ.թ.ա. 5400-5000 թվականներին[2]։ Գինեգործությունը օգտագործվում էր շուտ փչացող խաղողի տեսակները պահելու համար։ Արդյո՞ք ստացված խմիչքները նախատեսված են եղել թունավորման կամ սննդի համար՝ հայտնի չէ[10][2]։

Հին Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայերեն Աստվածաշունչը խորհուրդ էր տալիս ալկոհոլային խմիչքներ տալ հիվանդներին և ընկճախտից տառապողներին, որպեսզի մարդիկ կարողանան մոռացության գիրկն ընկնել (Առակաց 31։ 6-7)։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլային խմիչքները Ինդուսի հովտում հայտնվել են էնեոլիթյան դարաշրջանում։ Մ.թ.ա. 3000-2000 թվականներին այստեղ պատրաստվել է սուրա խմիչքը[21]։ Բրնձի ալյուրից, ցորենից, շաքարեղեգից, խաղողից և այլ մրգերից պատրաստված այս ըմպելիքը տարածված էր հին հնդկական հասարակության երկրորդ կարևորագույն՝ (բրահմաններից հետո) վարնայի ներկայացուցիչների շրջանում, որը բաղկացած էր ինքնիշխան մարտիկներից՝ Քշատրիայից, իսկ քրիստոնեական բնակչության շրջանում Սուրան համարվում է Ինդրայի սիրելի ըմպելիքը[22]։

Հինդու այուրվեդական տեքստերը նկարագրում են ալկոհոլային խմիչքների օգտագործումը, թունավորման հետևանքները և ալկոհոլային հիվանդությունները։ Այուրվեդական տեքստերը մեզ ասում են, որ ալկոհոլը դեղամիջոց է, եթե այն օգտագործվում է չափավոր, և թույն է, եթե այն օգտագործվում է չափից ավելի[22]։ Այն ժամանակ Հնդկաստանում և Չինաստանում մարդկանց մեծ մասին արգելված էր ալկոհոլ օգտագործել։

Հինդուիստական երկու մեծ էպոսներ Ռամայանան և Մահաբհարաթան նկարագրում են ալկոհոլի օգտագործումը։

Հին Հնդկաստանում վեդայական գրականությունը քահանաներին առաջարկում է ալկոհոլ օգտագործել[23]։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ալկոհոլի օգտագործման ամենավաղ ապացույցները թվագրվում են մ.թ.ա. մոտ 7000 թվականին։ Չինաստանում բրնձի միսը վաղուց պատրաստում էին բրնձի, մեղրի և մրգերի խմորման միջոցով։ Հուանգ Հեի հյուսիսային նահանգներում գինին պատրաստում էին կորեկից։ Չժոու դինաստիայի ժամանակ ալկոհոլին մեծ նշանակություն է տրվել։ Սիա և Շանգ դինաստիաներում դրախտի մանդատի կորուստը մեծապես պայմանավորված էր կայսրերի ալկոհոլիզմով։ Հրամանագիր 1116 մ.թ.ա ե. նշանակված ալկոհոլը չափավոր քանակությամբ։ Մ.թ.ա 1116 թվականին ալկոհոլը չափավոր քանակությամբ օգտագործելու հրամանագիր ստորագրվեց։

Ի տարբերություն Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ավանդույթների, Չինաստանում, մինչև գրի ի հայտ գալը, հրաժարվել են խաղողի գինիների արտադրությունից։ Հան դինաստիան հրաժարվել է գարեջորից՝ հօգուտ գինու և բրնձի ալկոհոլի այլ տեսակների։ Մոտ 20%-անոց ալկոհոլը սովորաբար օգտագործում էին տաք, անուշաբույր հավելումներով, որպես ավանդական չինական բժշկության մաս։ «Հին ժամանակներում մարդիկ միշտ խմում էին սգո արարողությունների ժամանակ, աստվածներին զոհաբերությունների, հաղթանակների, երդման, ծննդյան, ամուսնության և այլնի ժամանակ։ Մարկո Պոլոն վկայում է, որ 14-րդ դարից սկսած գինու արտադրությունը Չինաստանում համարվում էր ամենամեծ եկամտի աղբյուրներից մեկը։

Ալկոհոլային խմիչքները լայնորեն օգտագործվում էին չինական հասարակության բոլոր հատվածներում. որպես հյուրեր ընդունելու ոգեշնչման աղբյուր, որպես դեղամիջոց հոգնածության դեմ, իսկ երբեմն էլ՝ ոչ նպատակային։ Մ.թ.ա. 1100 թվականից մինչև 1400 թվականը Չինաստանում քառասունմեկ անգամ ընդունել և չեղյալ է հայտարարել օրենք, որն արգելում էր սպիրտային ըմպելիքների արտադրությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ իմաստունները չէին կարող արգելել կամ ապահովել ալկոհոլային խմիչքների օգտագործումից լիակատար ձեռնպահ մնալը[24]։

Թորման արտադրություն չինական գյուղական ընտանեկան հյուրանոցում

Բայիջիուն ավանդական չինական ալկոհոլային խմիչք է՝ հատուկ հոտով, մոտ ռուսական օղու։ Բայիջիուն պատրաստում էին բուրավետ և անհամ։ Չինացիների շրջանում այս ըմպելիքն ամենաշատ պահանջարկ ունի։ Բայջիուի հումքը հացահատիկն է՝ կաոլյան (սորգո), չումիզա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն և այլն։ Հին Չինաստանում բայիջիուն խմում էին տաք, փոքր բաժակներից՝ առատ խորտիկով։ Հեղուկի տաքությունը թույլ էր տալիս գոլորշիանալ նրա մեջ պարունակվող ֆյուզլեի նյութերին։

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Древнегреческий бог виноделия Дионис

Գինեգործության արվեստը հունական թերակղզի հասավ մոտ մ.թ.ա. 2000 թվականին։ Առաջին ոգելից խմիչքը, որը լայն տարածում գտավ Հունաստանում, մեղրային՝ մեղրից և ջրից պատրաստված ըմպելիքն էր։ Այնուամենայնիվ, մ.թ.ա. 1700 թվականին Հունաստանում գինեգործությունը դարձել էր սովորական։ Հաջորդ հազար տարիների ընթացքում գինին կատարում էր նույն գործառույթը՝ այն ներառված էր կրոնական ծեսերի մեջ։ Այն դարձել էր հյուրեր ընդունելու, բուժիչ նպատակներոի կարևոր ըմպելիք, ամենօրյա ճաշի անբաժանելի մասը։ Գինին խմում էին տաք և պաղեցված, մաքուր և ջրով նոսրացած, պարզ և համեմունքներով։ Գինիներն այնքան կարևոր էին համարվում հույների համար, որ դրանց օգտագործումը համարվում էր հունական մշակույթի բնորոշ նշան. նրանք, ովքեր գինի չէին խմում, համարվում էին բարբարոսներ[2]։

Հույները գինի օգտագործելու ամենաչափավոր ժողովուրդներից էին։ Դա, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանց չափավոր խմելու կանոններով, ամեն ինչում չափավորության ավանդույթներով։ Այս ավանդույթներից բացառություն էր Դիոնիսոսի պաշտամունքը, երբ կարծում էին, որ հարբեցողությունը մարդկանց մոտեցնում է իրենց աստվածությանը[2]։

Այն ժամանակ կենցաղային հարբեցողությունը հազվադեպ երևույթ էր, մինչդեռ խնջույքների ու տոների ժամանակ հարբեցողությունը սովորական էր։ Հույների շրջանում արական ժամանցի այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին սիմպոզիումները, որպես կանոն, ավարտվում էր հարբեցողությամբ։ Հին հունական գրականության մեջ հույների մոտ հարբեցողության մասին ոչ մի արձանագրություն չկա, սակայն դրա մասին հիշատակումներ կան այլ ժողովուրդներից։

Փիլիսոփաներ Քսենոփոնը (մ.թ.ա. 431-351 թվականներ) և Պլատոնը (մ.թ.ա. 429-347 թվականներ) բարձր էին գնահատում գինու չափավոր օգտագործումը և կարծում էին, որ այն դրական է ազդում մարդկանց առողջության վրա, սակայն երկուսն էլ մատնանշում են հարբեցողության խնդիրները։ Պլատոնը կարծում էր, որ տասնութ տարեկանից ցածր ոչ ոք չպետք է գինի խմի։ Հիպոկրատը (մոտ մ.թ.ա. 460-370 թվականներ) բացահայտել է գինու բուժիչ հատկությունները, որոնք վաղուց օգտագործվել են բուժական նպատակներով։ Արիստոտելը (Ք.ա. 384-322 թվականներ) և Զենոնը (մ.թ.ա. մոտ 336-264 թվականներ) նույնպես քննադատել են հարբեցողությունը։

Մակեդոնացիները հայտնի հարբեցողներ էին և անզսպությունը դիտարկում էին որպես տղամարդկության հատկանիշ։

Դասական Հունաստանում գինին օգտագործում էին նախաճաշին, սիմպոզիումների ժամանակ, մ.թ.ա. 1-ին դարում։ Այն օգտագործվում էր հռոմեացի քաղաքացիների մեծ մասի կողմից։ Հույներն ու հռոմեացիները հակված էին խմել նոսրացված գինի (1 բաժին գինի մոտ 4 բաժին ջուր)։

Հին հույները գիտեին, թե ինչպես հնեցնել գինին։ Որոշ գինիներ երկար տարիներ պահվում էին դրոշմված կավե ամֆորաներում։

Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսոս, բուսականության, խաղողագործության, գինեգործության աստված հին հույների շրջանում։ Հռոմում նրան անվանում էին Բակուս կամ Լիբեր։ Հռոմեացիները փառատոներ էին անցկացնում, որտեղ հյուրերին գինի էին մատուցում ողջ օրվա ընթացքում՝ երեք ճաշատեսակների հետ միասին։

Հռոմեացիները գինին համարում էին «դեմոկրատական» խմիչք։ Գինին հասանելի էր ստրուկներին, գյուղացիներին, կանանց և արիստոկրատներին։ Հռոմեական զինվորների և գաղութատերերի համար գինու կայուն մատակարարում ապահովելու համար կայսրության բոլոր մասերում զբաղվել են խաղողագործությամբ և գինեգործությամբ։ Հռոմեացիները գինին նոսրացրել են ջրով։ Գինին օգտագործվում էր նաև կրոնական նպատակներով և աստվածներին որպես նվեր։

Գարեջուրն օգտագործում էին Հին Հռոմում, հետագայում այն աստիճանաբար փոխարինվեց գինիով[25]։

Նախակոլումբիական Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դար: Մեքսիկացի նկարիչ Հոսե Օբրեգոն

Երբ եվրոպացիները 15-րդ դարում հասան Ամերիկա, որոշ հնդկական ցեղեր նույնպես ծանոթ էին ալկոհոլային խմիչքներին։ Կան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս ացտեկների կողմից տեղական «գինու» ( pulque ) օգտագործումը կրոնական արարողությունների ժամանակ։ 70-ն անց մարդիկ կարող էին ազատ գինի խմել։

Հարավամերիկացիները գարեջուր էին պատրաստում կասավայից կամ եգիպտացորենից։ Հացահատիկը ծամում էին խմորումից առաջ, որպեսզի օսլան վերածվի շաքարի։ Բերանում ծամած հացահատիկը թքել են հատուկ տարաների մեջ, որտեղ խմորում է տեղի ունեցել։

Այս տեսակի խմիչքներն այսօր հայտնի են որպես cauim կամ չիչա։ Ծամելու տեխնիկան օգտագործվել է նաև Հին Ճապոնիայում բրնձից և այլ օսլա պարունակող մշակաբույսերից սակե պատրաստելու համար։

Հնդկական ավանդական խմիչքներից շատերը մինչ այսօր պատրաստվում են. դրանք ներառում են.

Pulque-ն ալկոհոլային խմիչք է,որը պատրաստվում է ֆերմենտացված ագավայի հյութից։ Դա Մեզոամերիկայի ավանդական ըմպելիքն է։ Մեզոամերիկայում պուլկեն համարվում էր սուրբ խմիչք, և մարդկանց միայն սահմանափակ շրջանակ կարող էր օգտագործել այն։ Իսպանացիների կողմից Մեքսիկայի գրավումից այս ըմպելիքը հասանելի դարձավ բոլորին, դրա օգտագործումն ընդլայնվեց։ 20-րդ դարում pulque-ն սկսեց իր տեղը զիջել գարեջրին և եվրոպական այլ խմիչքներին։

Balché, մայաների քաղաքակրթության մեղրային գինու անունն է։ Խմիչքը ստացել է բալշե ծառի անունը (Lonchocarpus violaceus), որի կեղևը խմորվում է Meliponini-ի ջրով և մեղրով։

Tepache-ն Մեքսիկայի բնիկ ժողովուրդների թույլ ալկոհոլային խմիչք է։ Պատրաստվում է երեք օրվա խմորումով, արքայախնձորի կեղևով։

Տեջուինոն խմիչք է Մեքսիկայի Խալիսկո նահանգում, որը պատրաստվում է եգիպտացորենից։

Չիչայի ժամանակակից արտադրություն՝ ըստ ջիվարոների ավանդույթների

Cauim-ը Բրազիլիայի ամերիկյան հնդկացիների ավանդական ալկոհոլային խմիչքն է նախակոլումբիական ժամանակներից։ Այն մինչ օրս պատրաստվում է Պանամայի և Հարավային Ամերիկայի հեռավոր շրջաններում։ Կաուիմը շատ նման է չիչային, որը պատրաստվում է մանյակի կամ եգիպտացորենի ֆերմենտացման միջոցով, երբեմն համեմված մրգային հյութերով։ Պանամայի Կունա հնդկացիներն իրենց խմիչքը պատրաստելու համար օգտագործում են բանան։ Խմիչքի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ հումքը նախ ծամվում է։

Tiswin մեղմ, խմորված, ծիսական ըմպելիք է, որը ստացվում է Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում և Մեքսիկայի հյուսիսում գտնվող տարբեր մշակույթներից։ Ապաչները «tiswin» էին պատրաստում եգիպտացորենից, իսկ Պապագոսները tiswin էին պատրաստում՝ օգտագործելով սագուարոներ։

Սահարայից հարավ Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավենու գինին կարևոր սոցիալական դեր է խաղացել աֆրիկյան շատ հասարակություններում։

Ալկոհոլային խմիչքները գոյություն են ունեցել Աֆրիկյան մայրցամաքում։ Խմիչքները պատրաստում էին սորգո, կորեկ, բանան կամ, ժամանակակից ժամանակներում, եգիպտացորեն կամ կասավա խմորելով։

Միջնադարյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱլկոհոլի թորման սխեմա

Միջնադարի Եվրոպայում գարեջուրը ամենօրյա խմիչք էր բոլոր դասերի և տարիքի մարդկանց համար։ Այն ժամանակվա մի փաստաթղթում նշվում է, որ միանձնուհիները ունեն դրամական նպաստ՝ յուրաքանչյուր օրվա համար վեց լիտր գարեջրի չափով։ Այս տարիների ընթացքում լայնորեն հասանելի էին ալկոհոլային խմիչքները, ինչպիսիք են խնձորօղի և խնձորի գինին. խաղողի գինին մնում էր բարձր խավերի արտոնությունը։ Միջնադարյան Եվրոպայի հակասանիտարական պայմաններում ալկոհոլային խմիչքների օգտագործումը օգնում էր խուսափել ջրային հիվանդություններից, ինչպիսին է խոլերան։ Գինի և գարեջուր խմելն ավելի անվտանգ էր, քան ջուր խմելը, որը սովորաբար վերցվում էր աղտոտված աղբյուրներից։ Խմիչքների մեջ պարունակվող ալկոհոլը նպաստել է դրանց ախտահանմանն ու պահպանմանը մի քանի ամիս։ Այդ իսկ պատճառով դրանք պահվում էին առագաստանավերի վրա՝ որպես անձնակազմի համար հեղուկի կարևոր (կամ նույնիսկ միակ) աղբյուր, հատկապես երկար ճանապարհորդությունների ժամանակ։ Ալկոհոլը նաև արդյունավետ ցավազրկող էր, այն ծառայեց մարդկանց որպես էներգիայի աղբյուր՝ քրտնաջան աշխատելու համար։

Ալկոհոլի օգտագործումն այն ժամանակ շատ ավելի լայն տարածում գտավ, քան հին ժամանակներում, այդ թվում՝ հոգևոր էլիտայի և կանանց շրջանում։ Վագանտները փորձեր արեցին ալկոհոլի հետ՝ որպես գոյություն ունեցող սոցիալական համակարգը մարտահրավեր նետելու միջոց՝ միաժամանակ մշակույթ ներմուծելով ալկոհոլային խմիչքներ խմելու հետ կապված բազմաթիվ գաղափարներ և պատկերներ[26]։

Էթիլային սպիրտի թորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թորման հայտնաբերում» փորագրություն:

C2H5OH էթիլային սպիրտի թորման մասին առաջին հիշատակումը հայտնաբերվել է հույն ալքիմիկոսների մոտ, ովքեր աշխատել են Ալեքսանդրիայում մ.թ. ա 1-ին դարում[27]։ Թորած ջուրը հայտնի է դեռ մ.թ.[28] ա 200 թվականից, երբ Ալեքսանդր Աֆրոդիզիասը նկարագրեց դրա պատրաստման գործընթացը։ Այլ աղբյուրների համաձայն, նույնիսկ Արիստոտելը, «Օդերևութաբանություն» տրակտատում նկարագրելով ծովի ջրի գոլորշիացման միջոցով մաքրումը, փաստորեն, խոսում է թորման մասին[29]։

Վիսկի հետազոտող Ֆրեդ Միննիկը «Անասելի պատմություն այն մասին, թե ինչպես են կանայք փրկել բուրբոնը, շոտլանդական և իռլանդական վիսկին» ( անգլ.՝ The Untold Story of How Women Saved Bourbon, Scotch, and Irish Whiskey) գրքում ենթադրում է, որ Ղպտի ալքիմիկոս Մարիամը, հավանաբար, ստեղծել է առաջին ալեմբիկան՝ միացնելով երկու խոռոչ անոթները խողովակով։ Հեղուկը տաքացնում էին առաջին անոթում՝ անուշաբույր գոլորշիներ ստեղծելու համար, սառեցնում, այնուհետև խողովակի միջոցով թափում երկրորդ անոթի մեջ(ընդունիչ)[29]։

Ավելի ավանդական է այն տեսակետը, որ ալեմբիկան հայտնագործվել է 8-րդ կամ 9-րդ դարերում արաբ ալքիմիկոսների կողմից՝ օծանելիքի համար ավելի նուրբ էսենցիաներ ձեռք բերելու կամ բազային մետաղը ոսկու վերածելու փորձի համար[2]։ 11-րդ դարում Ավիցենայում որպես եթերային յուղեր ստանալու մեթոդ նշվում է թորումը։ «Քիմիայի հոր»՝ Ջաբիր իբն Հայյանի գյուտերի շարքում եղել է ալկոհոլի արտադրության համար նախատեսված ինքնավար մեքենան։ Արաբ Ալ-Կինդին և պարսիկ Մուհամմադ իբն Զաքարիա Ալ-Ռազին իրենց քիմիական փորձերում նույնպես օգտագործել են թորումը[30]։

Ալկոհոլի թորումը Չինաստանում հայտնի էր Հան դինաստիայի ժամանակ (I-II դար), սակայն հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ ալկոհոլի թորումը լայնորեն կիրառվում էր Ջին և Սոնգ դինաստիաների ժամանակ (X-XIII դարեր)[31]։

Перегонный аппарат немецкой винокурни XVIII века

Ըստ Սալեռնոյի բժիշկների աշխատանքի Եվրոպայում ալկոհոլի թորումը հայտնի է դարձել XII դարից[32]։ 1500 թվականին ալքիմիկոս Հիերոնիմուս Բրունշվոյգսկին հրատարակեց Liber de arte destillandi («Գիրք թորման արվեստի մասին») գիրքը[27]։ Դա թորման թեմայով առաջին գիրքն էր։ 1651 թվականին անգլիացի գիտնական Ջոն Ֆրենչը հրատարակեց «Թորման արվեստը»՝ ալկոհոլի թեմայով գործնական ուղեցույցը[33]։

Թորման տեխնոլոգիայի զարգացումը հնարավորություն տվեց արտադրել ավելի թունդ սպիրտային խմիչքներ։ Նման խմիչքների առևտուրը սկսեց նկատելի մասշտաբներ ձեռք բերել 16-րդ դարում, բայց առաջին հիշատակումները շատ ավելի վաղ են հայտնվում. 1334 թվական՝ կոնյակ, 1485 թվական՝ անգլիական ջին և վիսկի, 1490-1494 թվականներ՝ շնեփս, 15 դարի վերջից 6-րդ դարի սկիզբ՝ ռուսական և լեհական օղի (հացի գինի)։ Նման խմիչքների տարբեր տեսակներ հայտնի են դարձել «կյանքի ջուր» լատին․՝ aqua vitae տերմինով։ Այդպես էին անվանում շոտլանդական վիսկին, ֆրանսիական կոնյակը, և, հնարավոր է, օղին. այս նույն տերմինը տվել է 37,5-50 % թնդության շոտլանդական ալկոհոլային խմիչքի՝ ակվավիտի անվանումը

Նոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի օղեգործերը Քենտուկի նահանգում, 1911 թվական

Վաղ ժամանակակից դարաշրջանում (1500-1800 թվականներ) բողոքական առաջնորդները, ինչպիսիք են Մարտին Լյութերը, Ջոն Կալվինը, Անգլիկան եկեղեցու առաջնորդները և նույնիսկ պուրիտանները հավատում էին, որ ալկոհոլը Աստծո պարգև է և ստեղծված է մարդկանց հաճույքի և առողջության համար. հարբեցողությունը դիտվում էր որպես մեղք։

Մինչև 18-րդ դարի սկիզբը խմելու նկատմամբ վերաբերմունքը չափավոր սպառման դեպքում դրական էր, մինչդեռ հարբեցողությունը քննադատվում էր։ Չնայած եկեղեցու կողմից տարածված չափավորության իդեալին, ալկոհոլի օգտագործումը ընդհանուր առմամբ բարձր էր՝ տարեկան առնվազն 100 լիտր մեկ անձի համար (16-րդ դարի դրությամբ)։ Իսպանիայում և Լեհաստանում՝ Վալյադոլիդում գյուղացիները օրական մինչև երեք լիտր գարեջուր էին օգտագործում։ Քովենթրիում (Անգլիա), գարեջրի և ալյուրի սպառված միջին քանակը շաբաթական մեկ անձի համար կազմում էր մոտ 17 պինտ։

Այն ժամանակ հյուսիսային Եվրոպայում արտադրված գինիների մեծ մասը ունեին բաց գույն և պարունակում էին քիչ քանակությամբ ալկոհոլ։ Նման գինիները չէին կարող հնանալ և արագ վերածվել քացախի։ Գինի արտադրողները հարկ չեն համարել իրենց վրա վերցնել գինու հնեցման ծախսերը։ 16-րդ դարում հնեցված գինիներ էին պատրաստվում միայն միջերկրածովյան երկրներում։ 17-րդ դարում տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք արմատապես փոխեցին գինեգործության արդյունաբերությունը հնեցված գինիների արտադրության մեջ։ Առաջինը խցանների և ապակյա շշերի օգտագործումն է, ինչը հնարավորություն է տվել գինիները պահել գրեթե հերմետիկ միջավայրում. երկրորդը հարստացված գինիների աճող ժողովրդականությունն է, ինչպիսիք են պորտը, մադեյրան և հերեսը։ Ալկոհոլի ավելացումն օգտագործվում էր որպես կոնսերվանտ, ինչը թույլ էր տալիս գինիներին դիմակայել երկար ծովային ճանապարհորդություններին դեպի Անգլիա, Ամերիկա և Արևելյան Հնդկաստան։

Թունդ սպիրտային խմիչքների արտադրությունն ու տարածումը դանդաղ տեմպերով էր առաջ գնում։ 16-րդ դարում ալկոհոլային ըմպելիքներ խմում էին հիմնականում բուժական նպատակներով։ Տասնվեցերորդ դարում ստեղծվեց ցքին(տնային ինքնաթոր օղի)։ «Ցքի» բառը տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքի իմաստով ի հայտ է եկել 1917 թվականին Ռուսաստանում։ Ցքին հանդիսանում է բրագայի(ռուսական թույլ ալկոհոլային խմիչք) թորման գործիք, ի տարբերություն դրան՝ օղին թորված խմիչք չի համարվում, այն պատրաստված է հատուկ թորման մեքենայով կրկնոթորված սպիրտով։

17-րդ դարում ի հայտ եկավ փրփրուն շամպայնը։ Փրփրուն գինու առաջին քարոզիչներից մեկը ֆրանսիացի վանական Պերինյոնն էր։ Պիեր Պերինյոնը մի շարք նորամուծություններ կատարեց դրա արտադրության տեխնոլոգիայի մեջ, հայտնաբերեց խաղողի տարբեր սորտերի հյութերի խառնուրդների հնարավորությունները, սկսեց գինիները շշալցնել հաստ ապակյա շշերի մեջ, ինչը հնարավորություն տվեց անվտանգ կերպով պահել ածխաթթու գազը, ինչը վաղ ժամանակներում ոչնչացնում էր տակառները։ Պարինյոնն առաջիններից էր, ով խցանակաղնու կեղևից սկսեց խցաններ պատրաստել[34]։

Հացահատիկը եղել է վիսկիի արտադրության հիմնական, սկզբնական ապրանքը։ Դրա ծագումն անհայտ է, բայց Իռլանդիայում և Շոտլանդիայում այն դարերի ընթացքում արտադրվել է։ Իռլանդիայում վիսկիի առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1405 թվականին, գարուց վիսկիի արտադրությւոնը առաջին անգամ հիշատակվում է 1494 թվականի Շոտլանդիայի գրառումներում։

Իռլանդական վիսկի

Խմիչքը, որը հայտնի է ջին անունով (հոլանդերենում նշանակում է «գիհի»), ստանում են սպիրտի մեջ գիհու հատապտուղ ավելացնելով։ Ֆրանսիացիները անվանումը փոխել են «genievre»-ի, անգլիացիները՝ «geneva»-ի, իսկ հետո փոփոխել և դարձրել են «ջին» («gin»): Ի սկզբանե այն օգտագործում էին բուժական նպատակներով։ 1960 թվականին Անգլիայում ընդունվել է «Հացահատիկից կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների թորելը խրախուսելու մասին օրենքը», և չորս տարվա ընթացքում արտադրանքի՝ գլխավորապես ջինի տարեկան ծավալը հասել է մեկ միլլիոն գալոնի։ «Corn» բառը այն ժամանակվա բրիտանական անգլերենում ընդհանուր առմամբ նշանակում էր «հացահատիկ», մինչդեռ ամերիկյան անգլերենում այն գլխավորապես վերաբերում է շաքարային եգիպտացորենին։

18-րդ դարում բրիտանական խորհրդարանը ընդունեց օրենքներ, ուղղված սպիրտային խմիչնքներում թորման համար հացահատիկ օգտագործելու խրախուսմանը։ 1685 թվականին Անգլիայում ջինի օգտագործումը կազմում էր ավելին քան կես միլլիոն գալլոն, բայց 1714 թվականին արդեն հասնւոմ էր երկու միլլիոն գալլոնի։ 1727 թվականին արտադրությունը հասավ հինգ միլլիոն գալլոնի. վեց տարի անց այստեղ արտադրվեց տասնմեկ միլլիոն գալլոն ջին։

Անգլիական կառավարությունը ակտիվ կերպով նպաստել է ջինի արտադրությանը, հացահատիկի մնացորդների օգտագործման և եկամտի բարձրացման համար։ Կառավարույթան քաղաքականությամբ խրախուսված, էժանագին խմիչքները ողողեցին շուկան։ Դրաց օգտագոչծման մեջ Լոնդոնի քաղաքացիական աղքատությունը քաղաքի կյանքի ծանր դեպքերի ժամանակ հանգստություն էր գտնում։ Եկավ այսպես ասված ջինի համաճարակի շրջան։

1736 թվականին, բացասական հետևանքները թեթևացնելու համար ընդունեց ջինի երկու լիտրից ավել ծավալի վաճառքի արգելման և դրա համար նախատեսված հարկերի բարձրացման օրենք։ Սակայն, խմիչքն իր օգտագործման գագաթնակետին հասավ յոթ տարի անց, երբ վեց ու կես միլլիոն մարդ տարեկան խմում էր 18 միլլիոն գալլոն ջին։ Խմիչքի հիմնական մասը օգտագործում էր Լոնդոնի և այլ քաղաքների բնակչությունը. գյուղական տարածքներում բնակչությունը հիմնականում օգտագործում էր գարեջուր, էլ ու սիդր։

Գաղտնօ օղեգործը խմիչք է պատրաստում

Դրա հետևանքով ջինի օգտագործումը կտրուկ նվազեց։ 1743 թվականի տասնութ միլլիոն գալլոնից այն նվազեց մինչև մի քիչ ավել քան յոթ միլլիոն գալլոն՝ 1751 թվականին, և երկու միլլիոն գալլոնից քիչ՝ 1758 թվականին։ Մի շարք գործոններ հանգեցրին ջինի օգտագործման սահմանափակմանը. Գարեջրի ավելի որակյալ արտադրությունՙ ավելի ցածր գներով, հարկերի և հացահատիկի գների բարձրացում, տնային գարեջրագործության ժամանակավոր արգելում, արբեցողության քննադատություն, թեյի և սուրճի օգտագործման բարձրացում։

18-րդ դարում Եվրոպայում արբեցողությունը կյանքի նորմա էր համարվում։ 19-րդ դար, իր ինդուստրիալիզացմամբ և վստահելի աշխատուժի արտադրությամբ, հանգեց սպիրտային խմիչէների սահմանափակմանը։ Արբեցողությունը դիտվում էր, որպես արդյունաբերական արտադրանքի սպառնալիք։

1786 թվականին Անտոնիո Բենետտո Կորպանոն Թուրինում հիմնեց վերմութի՝ օշինդրի համով, ինչպես նաև մրգերով, կծու և դեղային խոտաբույսերով թնդեցված գինու արտադրության առաջին արդյունաբերական ընկերությունը։

Ծաոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clarence H., Patrick; Durham, N. C. Alcohol, Culture, and Society. — Duke University Press (reprint edition by AMS Press, New York, 1970), 1952. — С. 26—27. — ISBN 9780404049065
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Gately, 2008
  3. Chrzan, Janette Alcohol: Social Drinking in Cultural Context. — Routledge, 2013. — С. 13. — ISBN 9780415892490
  4. 4,0 4,1 McGovern, Patrick E.; Zhang, Juzhong; Tang, Jigen; Zhang, Zhiqing; Hall, Gretchen R.; Moreau, Robert A.; Nuñez,, Alberto; Butrym, Eric D.; Richards, Michael P.; Wang, Chen-shan; Cheng, Guangsheng; Zhao, Zhijun; Wang, Changsui Fermented beverages of pre- and proto-historic China(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America : journal. — 2004. — Т. 101. — № 51. — С. 17593—17598. — doi:10.1073/pnas.0407921102 — PMID 15590771.
  5. Roach, John. «Cheers! Eight ancient drinks uncorked by science». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 «Fermented fruits and vegetables. A global perspective». FAO Agricultural Services Bulletins - 134. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.
  7. Vouillamoz José F., McGovern Patrick E., Ergul Ali, Söylemezoğlu Gökhan, Tevzadze Giorgi, Meredith Carole P., Grando M. Stella Genetic characterization and relationships of traditional grape cultivars from Transcaucasia and Anatolia(անգլ.) // Plant Genetic Resources: Characterization and Utilization : journal. — Cambridge University Press, 2006. — Т. 4. — № 02. — С. 144—158. — doi:10.1079/PGR2006114
  8. «Какое вино считается древнейшим?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. — «Вокруг света», рубрика «Вопрос-ответ», 19.01.2009
  9. «History Of Popularity Of Wine». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 McGovern, Patrick E. «The Origins and Ancient History of Wine». Музей археологии и антропологии Университета Пенсильвании. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  11. [archaeology.about.com/od/wterms/qt/wine.htm «Wine and its Origins — The Archaeology and History of Wine Making»]. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. Cavalieri D., McGovern P.E., Hartl D.L., Mortimer R., Polsinelli M. Evidence for S. cerevisiae fermentation in ancient wine(անգլ.) // Journal of Molecular Evolution[en] : journal. — 2003. — Т. 57 Suppl 1. — С. S226—32. — doi:10.1007/s00239-003-0031-2 — PMID 15008419. Архивировано из первоисточника 9 Դեկտեմբերի 2006. «Архивированная копия» (PDF). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  13. Grape-pressings from northern Greece: the earliest wine in the Aegean? &124; Dimitra Malamidou — Academia.edu
  14. Hans Barnard et al., «Chemical evidence for wine production around 4000 BCE in the Late Chalcolithic Near Eastern highlands» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 29-ին. — Journal of Archaeological Science xxx (2010) 1-8
  15. «Oldest Winery Unearthed in Armenian Cave». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  16. «Signs of Earliest Winemaking Operation Found in Armenian Cave — NYTimes.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  17. «Oldest Winery Discovered in Armenia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  18. Dirar, H., (1993), The Indigenous Fermented Foods of the Sudan: A Study in African Food and Nutrition, CAB International, UK
  19. Джеймс П., Торп Н. Древние изобретения. — Мн. — 1997 — Стр. 401 — ISBN 985-438-139-0
  20. А. И. Немировский Сотворение людей (миф шумеров) // Мифы и легенды Ближнего Востока. — Феникс, 2000. — С. 42—45.
  21. Alcohol and Pleasure: A Health Perspective By Stanton Peele, Marcus Grant. Page number 102. Contributor Stanton Peele, Ph. D., J.D. Published 1999. Psychology Press. Self/Help. 419 pages. ISBN 1-58391-015-8
  22. 22,0 22,1 Dasgupta, Amitava The Science of Drinking: How Alcohol Affects Your Body and Mind. — Rowman & Littlefield, 2011. — ISBN 1-4422-0409-5
  23. Mathew, Roy J. The True Path: Western Science and the Quest for Yoga. — Basic Books, 2009. — С. 131. — ISBN 978-0738206813
  24. Preventing Alcohol Abuse: Alcohol, Culture, and Control By David J. Hanson page 3
  25. Ilaria Gozzini Giacosa, A Taste of Ancient Rome, page 191-191. — University of Chicago Press, 1994 ISBN 0-226-29032-8, 1994. — ISBN 978-0-226-29032-4
  26. Ловчев, В. М. Проалкогольные и антиалкогольные традиции в европейской культуре. — Диссертация на соискание звания доктора исторических наук. — 2013.
  27. 27,0 27,1 Forbes, Robert James A short history of the art of distillation: from the beginnings up to the death of Cellier Blumenthal. — BRILL, 1970. — ISBN 978-90-04-00617-1
  28. Taylor, F. Sherwood[en] The Evolution of the Still(անգլ.) // Annals of Science[en] : journal. — 1945. — Т. 5. — № 3. — С. 186. — ISSN 0003-3790. — doi:10.1080/00033794500201451
  29. 29,0 29,1 Heather Greene (2016 թ․ հունվարի 4). «Distilling 101: How Whiskey Is Actually Made». Eater (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
  30. «History of Alcohol Distillation &124; Iberian Coppers Lda». www.copper-alembic.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  31. Stephen G. Haw Wine, women and poison // Marco Polo in China. — Routledge, 2012. — С. 147—148. — ISBN 978-1-134-27542-7. — «The earliest possible period seems to be the Eastern Han dynasty… the most likely period for the beginning of true distillation of spirits for drinking in China is during the Jin and Southern Song dynasties».
  32. Sarton, George Introduction to the history of science. — R. E. Krieger Pub. Co., 1975. — С. 145. — ISBN 0-88275-172-7
  33. Distillation(անգլ.) // Industrial and Engineering Chemistry[en] : journal. — American Chemical Society. — Т. 28. — № 6. — С. 677. — doi:10.1021/ie50318a015
  34. «И ты, брют!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին.. // The New Times, 27.12.2010

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История вина в цивилизации и литературе. — Традиция Культуры. — 1999. — ISBN 5-88901-018-2
  • Iain Gately Drink: A Cultural History of Alcohol. — Penguin. — 2008.
  • Прыжов И. Г. История кабаков в России в связи с историей русского народа
  • Schrad M. L. Vodka Politics: Alcohol, Autocracy, and the Secret History of the Russian State. — Oxford University Press, 2016. — 528 p. — ISBN 978-0-19-046881-1.
  • Jargin SV. Alcohol and Alcoholism in Russia: Insider’s Observations and Review of Literature. J Addiction Prevention. 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]