Ալեքսանդր Քոլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Քոլդեր
անգլ.՝ Alexander Calder
Ծնվել էհուլիսի 22, 1898(1898-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրԼոունտոն, Դոֆին շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] կամ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Մահացել էնոյեմբերի 11, 1976(1976-11-11)[1][5][6][…] (78 տարեկան)
Վախճանի վայրըՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][2]
Քաղաքացիություն ԱՄՆ[9]
Կրթությունբնակելի տուն, Գրան–Շոմիե ակադեմիա և Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Araignée rouge?, Flamingo?, Horizontal? և Man, Three Discs?
Ոճկինետիկ արվեստ և մոդերն[10]
Ժանրաբստրակցիոնիզմ[7] և հանրային արվեստ[11]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, լուսանկարիչ, դիզայներ, ակնագործ, գծանկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծագրող, գծանկարիչ, վիզուալ արտիստ և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Alexander Stirling Calder?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքcalder.org
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Calder Վիքիպահեստում

Ալեքսանդր Քոլդեր (անգլ.՝ Alexander Calder, հուլիսի 22, 1898(1898-07-22)[1][2][3][…], Լոունտոն, Դոֆին շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] և Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] - նոյեմբերի 11, 1976(1976-11-11)[1][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][2]), ամերիկացի քանդակագործ։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել փշալարից մտացածին քանդակներով։ Հեղինակ է նաև կինետիկ քանդակների, որոնք գործի են դրվում էլեկտրականությամբ կամ քամու ուժով։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականին Լոունտոնում[12]։ Հայրը և պապը եղել են նշանավոր քանդակագործներ։ Պապը 1886 թվականին Փենսիլվանիա է տեղափոխվել Շոտլանդիայից։ Մայրը, որ նույնպես նկարչուհի է եղել, 1888-1893 թվականներին կրթություն է ստացել Փարիզում։ Կոլդերը քանդակագործությամբ զբաղվել է մանկուց։ Հոր հետ տեղափոխվելով քաղաքից քաղաք` նա ունեցել է իր մանկական արհեստանոցը[13]։ 1920-ական թվականներին նկարիչ է աշխատել թերթում, ձևավորել է կրկեսային ներկայացումներ։

1915-1919 թվականներին սովորել է Սթիվենսի տեխնոլոգիական համալսարանում` ստանալով ինժեներ-մեխանիկի վկայական[14]։ 1922 թվականին Նյու Յորքում հաճախում է նկարչության երեկոյան դասընթացների, իսկ 1923 թվականին ուսանում է «Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի» դպրոցում (անգլ.՝ Art Students League of New York):

1926 թվականին տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայտնվում է սյուրռեալիստների և կոնստրուկտիվիստների միջավայրում։ Հենց այդ ժամանակ էլ Կոլդերը գտնում է քանդակի նոր նյութ` փշալարը։ Նրա կերպարները հագեցած էին հումորով և խամաճիկների նման շարժունակ էին։ Ճկուն նյութը թույլ էր տալիս հեշտությամբ փոխել կերպարների դիրքերը։

1927 թվականին հիմնվում է Փարիզում, մտերմանում ավանգարդիստներին` Խոան Միրո, Ժան Կոկտո, Ման Ռեյ, Պիտ Մոնդրիան, Ռոբեր Դեսնոս, Ֆեռնան Լեժե, Լե Կորբյուզիե։ 1931 թվականին մտնում է «Աբստրակտ արվեստ» (ֆր.՝ Abstraction-Création) խմբի մեջ։

Կոլդերը հետաքրքրված էր կրկեսով։ Նա ստեղծում է փոքր չափերի կրկեսային հարթակ` այն լցնելով տարբեր կերպարներով («Կոլդերի կրկես», 1926-1930)։ Փափուկ նյութից պատրաստված կերպարները շարժման մեջ էին դրվում թելերի, լարերի միջոցով, իսկ հեղինակն ինքը կրկեսային ներկայացումներ էր կազմակերպում իր ընկերների համար[15]։

1930 թվականին՝ Պիտ Մոնդրիանի արվեստանոց ալցելելուց հետո, Ալեքսանդր Կոլդերը իր համար բացահայտեց իրական աշխարհի մոդելավորման ընդհանուր կառույցը։ Հրաժարվելով Մոնդրիանի ստատիկ նեոպլաստիցիզմից` նա նպատակ դրեց ստեղծելու դինամիկ համակարգ, որ կարտացոլի բնության հավերժական փոփոխումը։ Կինետիկ արվեստին անցում կատարելուն նպաստել է նաև նրա այցը պլանետարիում, որտեղ դիտել է երկնային մարմինների շարժումը։ 1930-ական թվականների սկզբներին Կոլդերը սկսում է ստեղծել աբստրակտ դինամիկ կերպարներ, այսինքն` մոբիլներ։ Սկզբնական շրջանի մոբիլները գործի էին դրվում շարժիչով[16]։

Հետագայում Կոլդերը հրաժարվում է մեխանիկայից և գտնում է կերպարներին դինամիկություն հաղորդելու «բնական» միակ ձևը. դա շարժումն է սեփական կառուցվածքային բալանսի ազդեցությամբ։ Պլաստիկե թեթև կերպարները, որ ամրացված էին մետաղական նուրբ առանցքներին, օդի նվազագույն շարժումից անգամ անընդհատ օրորվում էին և պտտվում։ Հենվելով իր ինժեներական գիտելիքներին` Կոլդերը ճշգրտորեն ստանում էր երերուն հավասարակշռություն։ Գիտնականները այն համարում էին բնության մեջ կատարվող երևույթների մոդել։ Մոբիլները տեղադրվում էին ուղղահայաց կամ ամրացվում էին պատերին, իսկ ավելի հաճախ` առաստաղին։ 1950-ական թվականներին Կոլդերի մոբիլները մեծաթիվ ինտերիերների զարդարանք դարձան` իրենց դեկորատիվ հատկության շնորհիվ, որ հրաշալի եղանակով համադրվում էր ֆունկցիոնալիզմի ճարտարապետությանը։

Բացի մոբիլներից` Կոլդերը ստեղծել է նաև ներկված մետաղից կայուն քանդակներ։ Սկզբնական շրջանի գործերը ոչ մեծ չափերի էին, ունեին քանդակագործի երևակայության արդյունք հանդիսացող անիրական կենդանիների կերպարանք։ Հետագայում հրապարակներ ձևավորելու պատվերների հետ դրանք ձեռք բերեցին մոնումենտալ քանդակներին բնորոշ հատկություններ։ Խոշոր գործերը, ունենալով կամարային անցումներ, մխրճվում են տարածության մեջ։ Կրկնելով տեխնիկական կառույցների ձևերը` կամուրջ, հիմնակմախք, դրանք միաժամանակ ներկայացնում են օրգանական աշխարհի կերպարներ` մարդիկ, էկզոտիկ կենդանիներ, թռչուններ։

1950-ական թվականներին Կոլդերը գերազանցապես զբաղվում էր մոնումենտալ քանդակագործությամբ։ 1966 թվականին հրատարակվում է նրա «Ինքնակենսագրություն նկարներով» աշխատանքը։ Կոլդերը մահացել է սրտի նոպայից Նյու Յորքի Ուիթնի թանգարանում անհատական մեծ ցուցահանդեսի բացումից հետո։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ցուցահանդեսը կայացել է 1943 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Հետագայում ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում (1946), որտեղ կատալոգի նախաբանը գրել է Ժան Պոլ Սարտրը[17]։ 1952 թվականին Կոլդերը ստացել է Վենետիկի Բիենալի մեծ մրցանակը։ Կոլդերի մոնումենտալ քանդակները իրենց տեղն են գտել Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդ, 1967, ստաբիլ, Մոնրեալ
  • The Flying Trapeze (1925, յուղաներկ, կտավ)
  • Elephant (ок. 1928, փշալար, փայտ)
  • Two Acrobats (ок.. 1928, պղնձե փշալար, ներկած փայտ)
  • Aztec Josephine Baker (ок. 1929, փշալար, Ժոզեֆինա Բեյքերի դիմանակարը)
  • Untitled (1931, փշալար, փայտ, շարժիչ, կինետիկ առաջին մոբիլներից)
  • Feathers (1931, փշալար, փայտ, ներկեր)
  • Cone d’ebene (1933, էբոնիտ, մետաղական առանցք, փշալար)
  • Form Against Yellow (1936, երկաթաթերթ, փշալար, փայտ, լար, ներկեր)
  • Object with Yellow Background (1936, ներկած փայտ, մետաղ, լար)
  • A mercury fountain (1937, երկաթաթերթ, սնդիկ)
  • Devil Fish (1937, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • 1939 New York World’s Fair (1938, երկաթաթերթ, փշալար, փայտ, լարեր, ներկեր)
  • Necklace (ок. 1938, պղնձե փշալար, ապակի, հայելի)
  • Sphere Pierced by Cylinders (1939, փշալար, ներկեր)
  • Lobster Trap and Fish Tail (1939, երկաթաթերթ, փշալար, ներկեր)
  • Black Beast (1940, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • S-Shaped Vine (1946, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • Sword Plant (1947, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • Snow Flurry (1948, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • 125 (1957, մետաղական շերտեր, առանցքներ, ներկեր)
  • La Spirale (1958, երկաթաթերթ, առանցքներ, ներկեր)
  • Teodelapio (1962, երկաթաթերթ, ներկեր)
  • Man (1967, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • La Grande Vitesse (1969, երկաթաթերթ, պտուտակներ, ներկեր)
  • Eagle (1971, մետաղական շերտ, պտուտակներ, ներկեր)
  • White and Red Boomerang (1971, ներկած մետաղ, փշալար)
  • Stegosaurus (1973, մետաղական շերտ, պտուտակներ, ներկեր)
  • Cheval Rouge (1974, երկաթի շերտեր, կարմիր ներկ)
  • Flamingo (1974, մետաղ, կարմիր ներկ)
  • BMW Art Car (1975, BMW 3.0 CSL, ներկ)
  • The Red Feather (1975, մետաղ, սև և կարմիր ներկեր)
  • Untitled (1976, ալյումին, խողովակներ, ներկեր)
  • Mountains and Clouds (1976, ներկած ալյումին և մետաղ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 Alexander Calder (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Alexander Sandy Calder // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00030429
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://vocab.getty.edu/page/ulan/500007824
  8. 8,0 8,1 8,2 World Encyclopedia of Puppetry Arts, Encyclopédie Mondiale des Arts de la Marionnette, Enciclopedia Mundial de las Artes de la Marioneta
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. https://www.tate.org.uk/whats-on/tate-modern/exhibition/alexander-calder-performing-sculpture
  11. https://picasso.iro.umontreal.ca/~mona/api/v3/artists
  12. "Alexander Calder Chronology". Calder Foundation. Retrieved July 22, 2015
  13. "Calder Foundation". Calder.org. Archived from the original on July 24, 2011. Retrieved July 21, 2011.
  14. Petroski, Henry (September–October 2012). Schoonmaker, David, ed. "Portrait of the Artist as a Young Engineer". American Scientist. New Haven, Connecticut: Sigma Xi. 100 (5): 368–373. ISSN 0003-0996. OCLC 645082957.
  15. Calder 1966, pp. 21–22.
  16. Alexander Calder Tate Collection.
  17. Alexander Calder, Lily of Force (1945) Christie's Post-War and Contemporary Evening Sale, 8 May 2012, New York.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lipman J., Aspinwall M. Alexander Calder and his magical mobiles. New York: Hudson Hills Press; Whitney Museum of American Art, 1981
  • Marter J.M. Alexander Calder. Cambridge; New York: Cambridge UP, 1991.
  • Schaefer A.R. Alexander Calder. Chicago : Heinemann Library, 2003
  • Greenfeld H. The essential Alexander Calder. New York: Wonderland Press; H.N. Abrams, 2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Քոլդեր» հոդվածին։