Կաղզվանի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագչայ Պենտից)
Կաղզվանի գավառ
Кагызманский округ

Զինանշան

Կարսի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԿարսի մարզ
Ներառում է11 համայնք
ՎարչկենտրոնԿաղզվան
Հիմնական լեզուՀայերեն, թուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)59,230
Ազգային կազմՀայեր (մոտ 37 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք4,417
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Գաբեղյանք և Արշարունիք

Կաղզվանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմում։ Գավառի կենտրոնը Կաղզվան քաղաքն էր[2]։

Կաղզվանի գավառը հյուսիս-արևմուտքից փոքր մասով սահմանակցում էր Օլթիի, հյուսիսից՝ Կարսի գավառներին, իսկ արևելքում՝ Ախուրյան գետի երկայնքով, Երևանի նահանգին։ Գավառի կենտրոնով հոսում էր Արաքս գետը, իսկ հարավում և արևմուտքում՝ Հայկական Պար լեռնաշղթայի երկայնքով, Օսմանյան կայսրության սահմանն էր։

Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի հարավը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կաղզվան» անվանումը հասնում է մինչև զարգացած միջնադար. Բագրատունիների թագավորության շրջանում այստեղ գոյություն է ունեցել բերդ-ամրոց[3]։ Թյուրքալեզու արաբատառ աղբյուրներում նշվում է որպես «Կաղըզվան» կամ «Կաղըզման», ինչպիսի անունով էլ այժմ գոյություն ունեցող բնակավայր է Թուրքիայում։ Վրացական աղբյուրներում հայտնի է որպես «Աղզևանի»՝ առանց սկզբնական տառի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Կարսի մարզի հարավային՝ Արաքսի հովտի հատվածը։ 1881 թվականին կատարվել են սահմանային որոշ փոփոություններ։ Չնայած դեռ շահ Աբբասի ժամանակներից տեղի ունեցած բռնագաղթի, հայաթափման հետագա փորձերի, արտագաղթերի և քրդական ասպատակությունների, գավառը հիմնականում պահպանել է իր հայկական դիմագիծը։ Ախալցխայի և Ախալքալաքի՝ Ռուսաստանին միանալուց հետո, դեռ վերոհիշյալ պատերազմից կես դար առաջ, մեծաքանակ հայ բնակչություն էր արտագաղթել այստեղից[4]։ Դրան հավելյալ՝ այստեղ բնակեցվել են մեծաքանակ ռուսներ և հույներ[5]։

1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Հայաստանի առաջին հանրապետության կազմ։ Գավառի տարածքում տեղի են ունեցել քուրդ-թաթարական խռովություններ[6]։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի հաշտությունից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Կարսի նահանգի կազմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 59,230 մարդ էր, որի ավելի քան 1/3-ը հայեր էին (21648), 29.9 %-ը՝ քրդեր (22002), 12.2%-ը՝ հույներ (7245), 11.3 %-ը՝ թուրքեր, թաթարներ ու թուրքմեններ (6698), 6.9%-ը՝ ռուսներ (4085) և այլ ազգեր[7]։ Կաղզվան քաղաքի բնակչությունը հաշվվում էր 10518 մարդ, այդ թվում՝ 3913 հայեր և 2572 ռուսներ[8]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 11 գյուղական համայնքի[9]՝

Կաղզվանի շրջան

Նախիջևանի շրջան

  • Դամադլուի
  • Դիգորի
  • Եզդիական
  • Զիլանի

Խորասանի շրջան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Кагызманский округ
  2. Միքայել Մալխասյան, «Կարսի մարզի բնակչությունը Արխիվացված 2019-11-13 Wayback Machine»
  3. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Կաղզվան
  4. Հակոբ Մուրադյան, Ժողովրդական տեղաշարժերը Կարսի մարզի Կաղզվանի գավառում Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
  5. Միքայել Մալխասյան, Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
  6. Էդիկ Զոհրաբյան, Քուրդ-թաթարական (ադրբեջանական) հակահայկական շարժումները Կարսի մարզում Արխիվացված 2020-11-26 Wayback Machine
  7. Кагызманский округ
  8. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Кагызман
  9. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։