Սվարանց, Սյունիքի մարզ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվարանց գյուղ է Սյունիքի մարզում, որը գտնվում է Նախկին Գորիսի շրջանում՝ Գորիս քաղաքից 19 կիլոմետր հեռավորության վրա, Տաթև գյուղի հարևանությամբ, 4 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ Անանյա Շիրակացու «Աշխարհացույցի» այն գտնվում էր Հաբանդ գավառում։ Այժմ գյուղում ապրում են մոտ 360 մարդ։ Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։