Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսե (ֆր.՝ Condorcet) (1743-1794 թվականներ), մարքիզ, ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, մաթեմատիկոս, սոցիոլոգ և քաղաքական գործիչ։

Մաթեմատիկական աշխատանքների համար 1769 թվականին ընտրվել է գիտությունների ակադեմիայի անդամ, 1782 թվականից՝ ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ Աշխատակցել է «Հանրագիտարանին»։1791 թվականին ընտրվել է օրենսդրական ժողովում։ Կոնվենտ է ներկայացրել սահմանադրության իր ժիրոնդիստական նախագիծը։ Ռոբհսպիեռի կառավարությունը Կոնդորսեին մեղադրել է դավադրության մեջ և հեռակա դատապարտել մահվան։ 1794 թվականին ձերբակալվել է. խուսափելով հրապարակային մահապատժից՝ ինքնասպան է եղել։ Կոնդորսեն դեիզմի և սենսուալիզմի կողմնակից էր։ Պատմության զարգացումը բացատրել է մարդկային բանականության անսահման հնարավորությամբ։ Տնտեսագիտական հարցերում հետևել է ֆիզիոկրատներին։ Կոնդորսեն բնական իրավունքի կողմնակից էր։ Պաշտպանել է մասնավոր սեփականությունն ու գույքային անհավասարությունը, այն համարել անհրաժեշտ, նույնիսկ՝ օգտակար։ Պահանջել է ազգերի միջև անհավասարության ոչնչացում, պատերազմը համարել չարիք։ Կոնդորսեի գաղափարներն ունեցել են առաջադիմական նշանակություն, հատկապես Ռեստավրացիայի դարաշրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png