Մակար Մեծ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակար Մեծ (Մակար Եգիպտացի; շուրջ 300, Պտինապոր — 391), քրիստոնյա գրող, ճգնավոր, ընդհանրական եկեղեցու սուրբ: 30 տարեկանից աշակերտել է Անտոն Անապատականին: Ներկա էր լինում Անտոնի երկարատև զրույցներին, որոնցով վերջինս խրատում էր ճգնավորությանը նվիրված անապատական եղբայրներին: Աչքի է ընկել խոնարհությամբ և ճգնություններով:
60 տարվա ճգնությունների ընթացքում գրել է բազմաթիվ խրատական զրույցներ և ուղերձներ: