Հայաստանի Էմիրություն
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Դվին | |||
| Լեզու | Հայերեն | |||
| Ազգություն | Հայեր | |||
| Կրոն | Քրիստոնեություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Դինաստիա | Մամիկոնյաններ Բագրատունիներ |
|||
| Պատմություն | ||||
| - Թեոդորոս Ռշտունին ընդունում է արաբների գերակայությունը | 655 | |||
| - Հայաստանի փաստացի անկախացում | 885 | |||
Հայաստանի Էմիրություն կամ Հայաստանի Իշխանություն, Հայաստանի կիսանկախ վիճակն էր Արաբական խալիֆայության կազմում: Դրան վերջ դրվեց 880 թ-ին, երբ երկրից վռնդվեց վերջին արաբ ոստիկանը, իսկ հինգ տարի անց Հայաստանը հռչակվեց թագավորություն: Էմիրայությունը, բացի պատմական Հայաստանից ժամանակ առ ժամանակ ընդգրկել է նաև Միջագետքն ու Ատրպատականը, մինչև Կովկասյան Մեծ լեռներ: Երկիրը կառավարվել է արաբ ոսիկանի կողմից, ում նստավայրը եղել է Դվին քաղաքը, չնայած փաստացի իշխանությունը գտնվում էր հայազգի իշխանների ձեռքում:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Արաբական արշավանքներ [խմբագրել]
Արաբական թերակղզում բնակվող սեմական վաչկատուն ցեղերը, VI դարի վերջին և VII դարի սկզբին համախմբվելով իսլամական կրոնի շուրջ, ստեղծել են հզոր պետություն, 630-640-ական թթ. խորտակել են Սասանյան Իրանը, պարտության մատնել Բյուզանդական կայսրությանը և իրենց տիրապետությունը հաստատել Մերձավոր Արևելքում։
Թեոդորոս Ռշտունի [խմբագրել]
| Հայոց պատմություն | |
| Նախապատմություն Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590 |
|
|---|---|
| Հայ ժողովրդի ծագումը | |
| Հայկ նահապետ | |
| Հայասա | |
| Արմանում | |
| Նաիրի | |
| Արարատյան Թագավորություն | |
| Անտիկ ժամանակաշրջան Մ.թ.ա. 591 - մ.թ. 428 |
|
| Երվանդյան Հայաստան | |
| Մեծ Հայք | |
| Քրիստոնեության տարածում | |
| Ծոփքի թագավորություն | |
| Հռոմեական Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Երվանդունիներ | |
| Արտաշեսյաններ | |
| Արշակունիներ | |
| Միջնադար 429 - 1375 |
|
| Մարզպանական շրջան | |
| Բյուզանդական հատված | |
| Արաբական արշավանքներ | |
| Արաբական իշխանություն | |
| Բագրատույնաց թագավորություն | |
| Վասպուրականի թագավորություն | |
| Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
| Զաքարյան Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Բագրատունիներ | |
| Ռուբինյաններ | |
| Հեթումյաններ | |
| Զաքարյաններ | |
| Արծրունիներ | |
| Օտար տիրապետություն 1376 - 1918 |
|
| Պարսկական | |
| Օսմանյան | |
| Ռուսական | |
| Հայկական մարզ | |
| Հայ ազգային շարժում | |
| Համիդյան կոտորածներ | |
| Հայոց Ցեղասպանություն | |
| Ժամանակակից պատմություն 1918 - ներկա |
|
| Հայաստանի Առաջին Հանրապետություն | |
| ՀԽՍՀ | |
| Արցախյան ազատամարտ | |
| Հայաստանի Հանրապետություն | |
| Արցախի Հանրապետություն | |
|
Հայոց պորտալ |
Հայաստանում պարսկա-բյուզանդական գերիշխանության քայքայումից հետո Հայոց մարզպան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է երկրի արմևմտյան (բյուզանդական) և արևելյան (պարսկական) հատվածները, իր շուրջ համախմբել նախարարական ուժերը և դարձել երկրի փաստական կառավարիչը՝ իշխանը։ Բյուզանդական կայսրությունն իր ազդեցությունը Հայաստանում իսպառ չկորցնելու նպատակով 640-ին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է «պատրիկի» և «կյուրապաղատի» բարձրագույն տիտղոսներ, ճանաչել նրա ինքնավար իրավունքները։ 640-643-ին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժող արաբական զորքերին՝ Թեոդորոս Ռշտունին ամրապնդել է երկրի սահմանները և վարել ինքնուրույն քաղաքականություն, որը հարուցել է բյուզանդական արքունիքի դժգոհությունը։ Բյուզանդիայի հետ քաղաքական և դավանական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Թեոդորոս Ռշտունին 652-ին Ասորիքի և Միջագետքի արաբ կուսակալ Մուավիայի հետ կնքել է ձեռնտու հաշտության պայմանագիր։ Արաբական խալիֆայության գերիշխանությունը ճանաչելու պայմանով՝ Հայաստանը երեք տարով ազատվել է հարկավճարից, պահպանել իր զորքերը և ինքնուրույնությունը, արաբները պարտավորվել են զորք չմտցնել Հայաստան։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է երկիր ներխուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիս-արևմտյան հողերը և հասել մինչև Տրապիզոն։ Խալիֆայությունը նրան ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից գերագույն իշխան։
Արաբական իշխանության հաստատում [խմբագրել]
Թեոդորոս Ռշտունուն հաջորդել են Համազասպ և Գրիգոր Մամիկոնյանները, որոնց կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնավար և խաղաղ ստեղծագործական կյանքով։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (իշխել է 685-689) զոհվել է արաբ-բյուզանդական նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել են նախ Ներսեհ Կամսարականը (689-693), ապա՝ Սմբատ Բյուրատյան Բագրատունին (693-726)։ 695-ին ներխուժելով Հայաստան՝ արաբական զորքերը Սմբատ Բագրատունուն հարկադրել են ճանաչել խալիֆայության գերիշխանությունը։ 701-ին արաբները վերջնականապես նվաճել են Հայաստանը, Վիրքը և Աղվանքը՝ դրանցից կազմելով Արմինիա վարչամիավորը՝ արաբ ոստիկանի գլխավորությամբ։ Սա վարել է հայ նախարարներին պետական և քաղաքական կյանքից արտամղելու բռնի քաղաքականություն։ Հայ ազնվականները, չհամակերպվելով, համառ պայքար են մղել Հայաստանի ինքնիշխանության և իրենց ավանդական իրավունքների վերականգնման համար։ 703-705-ի հայոց զինված ապստամբություններից հետո, արաբական արքունիքը ծրագրել է խարդախությամբ բնաջնջել արաբական տիրապետության հաստատմանը խոչընդոտող հայ նախարարական տոհմերին։ Արաբ զորավար Կասըմը 705-706-ին խաբեությամբ իր մոտ է հրավիրել 1200 հայ ազնվատոհմիկների և, Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում փակելով, ողջակիզել։ Ղևոնդ պատմագրի խոսքերով.
| Երկիրը թափուր է մնացել նախարարների տոհմերից։ |
Սակայն հայերի անկոտրում պայքարը խալիֆայությանը հարկադրել է վերականգնել հայ նախարարների քաղաքական իրավունքները և նրանց ժառանգական հայրենատիրույթները, Բագրատունիներին վստահել Հայոց իշխանի պաշտոնը, վճարել Հայոց այրուձիի ռոճիկը։
Մամիկոնյանների անկում և Բագրատունիների վերելք [խմբագրել]
Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732-748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753), երբ խալիֆայության գլուխ եկած Աբբասյանները վերստին ծանրացրել են հարկերը, սաստկացրել բռնությունները և հալածանքները։ Այդ պատճառով 748-751-ին Հայաստանում բռնկել է նոր զինված ապստամբություն, որն ի վերջո ճնշվել է։ Մուշեղ Մամիկոնյանը պաշտոնազրկվել է, և Հայոց իշխան է ճանաչվել Սահակ Բագրատունին (753-775), իսկ սպարապետ՝ Սմբատ Բագրատունին։ Արաբական տիրապետության դեմ հաջորդ հուժկու ազատագրական պատերազմը ծավալվել է 774- 775-ին, որը գլխավորել է Մուշեղ Մամիկոնյանը։ Երկու ճակատամարտերում էլ Մամիկոնյանների և նրանց հարող իշխանների ուժերը ջախջախել են արաբական զորքերին։ Սակայն 775-ի ապրիլի 24-ին արաբական 30 հզ-անոց բանակը Արձնիի ճակատամարտում պարտության է մատնել հայկական զորքերին. զոհվել են Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և այլ երևելի իշխաններ։ Հուսալքված և ծանր կորուստներ կրած մի շարք նախարարական տոհմեր՝ Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Գնունիները, Ռշտունիները և ուրիշներ գաղթել են Բյուզանդիա։ Քաղաքական ասպարեզից հիշյալ նախարարական տոհմերի հեռանալուց հետո, Հայաստանում նոր հզորացում են ապրել Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները։ VIII-IX դդ․ առանձնապես նշանավորվել են Բագրատունիները, որոնց է մնացել Հայաստանից արտագաղթած նախարարական տոհմերի տիրույթների մեծ մասը՝ Մոկսը, Տարոնը, Սասունը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Տաշիրը, Տայքը, Կղարջքը ևն։ Ճկուն դիվանագիտությամբ և շրջահայաց քաղաքականությամբ նրանք Հայոց իշխանի և սպարապետի գերագույն պաշտոնները դարձրել են իրենց տոհմական մենաշնորհը, անվիճելիորեն տնօրինել երկրի քաղաքական և ռազմական կյանքը։
Ինքնավարություն [խմբագրել]
Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (մոտ 790-826), որը հայտնի է Քաջ և Մսակեր մականուններով, իշխանանիստը Կոգովիտ գավառի Դարույնք ամրոցից տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է Հայոց սպարապետի պաշտոնը։ Թուլացող խալիֆայությունը հարկադրված ճանաչել է Աշոտ Բագրատունի Քաջի ինքնիշխանությունը, համակերպվել Հայաստանում և Այսրկովկասում Բագրատունիների գերակայության հետ։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բագրատունին (826-851), իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին՝ Սմբատ Բագրատունի Աբլբասը (852-855)։ IX դ. 1-ին կեսին հարկերի գանձումը Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։
Անկախացում [խմբագրել]
Մութավաքիլ խալիֆան (847-861) Բագրատունիների իշխանությունը վերացնելու ծրագրով 849-ին Հայաստանի կառավարիչ և հարկերի հավաքման վերակացու է նշանակել Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին, միաժամանակ արաբական զորքերը սկսել են ասպատակել երկիրը։ Հայաստանում նվաճողների դեմ ծավալվել է նոր ազատագրական պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով շարունակվել է մինչև 855-ը։ Ի վերջո, խալիֆայությունն ստիպված իր զորքերը դուրս է բերել Հայաստանից և ճանաչել նրա ինքնավարությունը։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |