Այրուձի
Այրուձի, Հայոց հեծելազորի տեսակ հին և միջին դարերում: Պեղածո նյութերն ու սեպագիր արձանագրությունեները հավաստում են, որ մ.թ.ա. 1-ին հազարամյակում Հայկական լեռնաշխարհի բնակիչները պատերազմներում օգտագործում էին ինչպես մարտակառքեր, այնպես էլ այրուձի: Ըստ Քսենոփոնի, Երվանդունիներն ունեին 8 հազարանոց այրուձի: Հայոց այրուձին ավելի մեծացվեց . կանոնավորվեց Արտաշեսյանների օրոք:
Հայոց այրուձիի կորիզը Հին աշխարհում հռչակված ծանրազեն զրահավոր հեծելազորն էր, որի համար ընտրվում էին առավել մարմնեղ և ուժեղ ձիեր: Հեծեկամարտիկները կրում էին ծանր հանդերձանք, մետաղե թիթեղներով պատած կամ մետաղե զրահներ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրունքակալ, լանջապանակ, սռնապան, կրծքակալ և այլն): Գլխավոր զենքը երկար նիզակն էր: Զրահավոր այրուձին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժն էր, որը գրոհում էր սեպաձև խիտ շարքերով:
Թեթևազեն այրուձին, որի համար ընտրվում էին համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում: Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր: Թեթևազեն այրուձին կատարում էր բանակի մարտակարգի թևերն ու թիկունքը պաշտպանելու, գլխավոր ուժերի ծավալմանը սպասարկելու, ցրված ուժերը կենտրոնացնելու, ճակառակորդին հետապնդելու, հետախուզելու և այլ պարտականություններ: Հարձակվում էր ցրիվ շարքերով:
Հայոց այրուձին կարևոր դեր էր կատարում պարթև-հռոմեական մրցակցությունում. նրա անցումը մեկի կամ մյուսի կողմը հաճախ ունենում էր վճռական նշանակությունը Հռմը մարտունակ հեծելազոր չուներ: Այդ պատճառով ահեղ հեծելազորատեր Պարթևստանի դեմ մղվող պատերազմներում ձգտում էր շահել Հայաստանի դաշնակցությունը: Արշակուիների ժամանակ այրուձին, մասնավորապես ծանազենը, համալրվում էր ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության մասն էր կազմում ձիավարժությունը:
Պատերազմի ժամանակ ցածր խավերից նյունպես ստեղծվում էր առանձին հեծելագունդ, ո րը կոչվում էր «ռազմիկ այրուձի»: Այրուձիի գերագույն հրամանատարը կոչվում էր «ասպետ», որը միաժամանակ «թագադիր» կամա «թագակապ» իշխան էր: Այդ պաշտոնը Բագրատունիների տոհմի մենաշնորհն էր: Արշակունիները այրուձիի խիստ մեծացրեցին հատկապես 3-4-րդ դարերում, երբ Հայաստանի անկախությանն սպառնաց Սասանյան Պարսկաստանը: Այրուձիի զինվորական աստիճանների, հրահանգների, կանոնադրությունների, զինանշանների, դրոշների մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ: Աղբյուրներում հիշատակվում են «բյուրավորք», «հազարավորք», «գումապետք», «հարդարի մարտի», «աղեղնադրոշք», «ասպարախաղք» կամ «ասպախաղք», «դրոշակակիրք», «վառնունիք», «ճակատամուղք» ստորրաբաժանումների անուններ[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) // Մեր հաղթանակները / Էդուարդ Լ.Դանիելյան // Երևան: «Գասպրինտ» ՍՊԸ, 2010. — Հ. Ա. — 500 հատ.
