Հայկական բանակ
Հայկական Բանակը (հայերեն՝ Հայկական Բանակ) Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ճյուղն է և բաղկացած է ցամաքային ուժերից, պատասխանատու երկրի ռազմական գործողությունների համար: Այն հիմնադրվել է Հայկական ռազմական ուժերի այլ բաղկացուցիչների հետ համատեղ, 1992թ. Հունվարի 28-ին, Սովետական Միությունից հանրապետության անկախության, հռչակումից մի քանի ամիս հետո: Բանակի առաջին հրամանատարը դարձավ Սովետական ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ՝ Նորատ Տեր-Գրիգորյանց:[1] Իր ռազմավարական գործընկերների հետ համաձայնագրերին համապատասխան, Հայաստանը ավելի քան 1,500 սպա է ուսման ուղարկել Հունաստան և Ռուսաստան:[2] Լեռնային Ղարաբաղի Պատերազմի ավարտից հետո, Հայաստանը պարտադրված էր զարգացնել բանակի բաղկացուցիչները օգնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ամրացնել պաշտպանությունը հարևան Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումից:
[խմբագրել] Պատմություն
Հայկական բանակի պատմությունը բաժանվում է երեք տարբեր փուլերի:[2] Առաջին փուլը սկսվում է 1988թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն սկզբում, երբ հայկական ֆիդայական ջոկատներ էին կազմավորվում ռազմական գործողություններին մասնակցելու համար, ընդդեմ Ադրբեջանական նմանատիպ միավորների Սովետական Միության վերահաս անկումից հետո տարածաշրջանում աճող թշնամության պատճառով: Բանակի զարգացման երկրորդ փուլը սկսվում է 1992թ., Հայաստանի անկախության հռչակումից մի քանի ամիս հետո: Տեր-Գրիգորյանցը և Պաշտպանության նախարարության ոչ զինվորական ղեկավարները` ներառյալ Վազգեն Մանուկյանը և Վազգեն Սարգսյանը, փորձում էին հիմնել "փոքր, լիովին հավասարակշռված, մարտունակ պաշտպանական ուժեր:"[3] Երրորդ փուլը սկսվել է պատերազմի ավարտից հետո և շարունակվում է մինչ օրս:Բանակի անձնակազմի մեծ մասը Սովետական ռազմական ուժերից էին, ենթադրվում է, որ մոտավորապես 5,000 բարձրակարգ հայ սպաներ էին բանակի կազմում մինչ Սովետական Միության փլուզումը:[4] Անմիջապես անկախության հռչակումից հետո, Հայաստանը հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեջ ներքաշվեց:Մտադրված լինելով 30,000 հոգանոց ռազմական ուժեր հիմնել, բանակի մշտական կազմը 1994թ. սկզբին արդեն հաշվվում էր 50,000.
[խմբագրել] Միջազգային առաքելություններ
Հայկական բանակը համագործակցում է Արևմուտքի մի քանի միջազգային առաքելությունների հետ:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Petrosyan, David. "Formation and Development of Armenian Armed Forces." Moscow Defence Brief. Centre for Analysis of Strategies and Technologies, Moscow, 6-2002, accessed November 2009. Ter-Grigoryants had previously served with the 40th Army (Soviet Union) in Afghanistan as chief of staff, supervising operations in May 1982 [1].
- ↑ 2,0 2,1 Ministry of Defence of the Republic of Armenia. General History of the Armenian Army. Retrieved January 31, 2006.
- ↑ Curtis, Glenn E. and Ronald G. Suny. "Armenia" in Armenia, Azerbaijan, and Georgia Country Studies. Ed. Glenn E. Curtis. Washington D.C.: Federal Research Division Library of Congress, 1995, p. 72.
- ↑ Mirsky, Georgiy I. On Ruins of Empire: Ethnicity and Nationalism in the Former Soviet Union. Westport, CT: Greenwood Press, 1997, p. 63. ISBN 0-313-30044-5.
| Հայաստանի Հանրապետության զինվորական կոչումներ | |
|---|---|
| Բարձրագույն սպայական կազմ | Գեներալ-մայոր • գեներալ-լեյտենանտ • Գեներալ-գնդապետ • Բանակի գեներալ |
| Ավագ սպայական կազմ | Մայոր • Փոխգնդապետ • Գնդապետ |
| Կրտսեր սպայական կազմ | Կրտսեր լեյտենանտ • Լեյտենանտ • Ավագ լեյտենանտ • Կապիտան |
| Ենթասպայական կազմ | Ավագ ենթասպա • Ենթասպա |
| Զինվորներ, սերժանտներ և ավագներ | Շարքային • Եֆրեյտոր • Կրտսեր սերժանտ • Սերժանտ • Ավագ սերժանտ • Ավագ |