Բանակի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանակի տաճար
Վանքային համալիր

Բանակ վանքը

ՏեղադրությունԱրևմտյան Հայաստան, Տայք
ԱշխարհՏայք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Պատմական երկիրՀայաստանի Էմիրություն, Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Հայ քաղկեդոնական
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերակներ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԶվարթնոցատիպ է։ Եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ652
Կառուցման ավարտ658
Ավերում1877 թ.
Բանակի տաճար (Թուրքիա)##
Բանակի տաճար (Թուրքիա)
Բանակի տաճար (Մեծ Հայք)##
Բանակի տաճար (Մեծ Հայք)
40°40′05″ հս․ լ. 42°16′11″ ավ. ե.HGЯO
Բանակի տաճարի ենթադրյալ տեսքը (ըստ ճարտարապետ Կալուգինի)

Բանակի տաճար, հայկական վանական համալիր պատմական Տայք նահանգում (ներկայիս Էրզրումի նահանգի Բանակ (Փենեք) գյուղում)։ 16-րդ դարում թուրքերի արշավանքի հետևանքով լքվել է, հետագայում՝ ավերվել։

Բանակի տաճար

Բանակ բնակավայրը գտնվում էր Տայքի Բերդացփոր գավառում /այժմ՝ Փենեք/։ Այն ի սկզբանե Արշակունիների օրոք եղել է հայոց բանակի կենտրոնակայանը, որտեղից էլ բնակավայրի Բանակ և Բանակ արքունի անվանման հիշատակությունները։ Գյուղի եկեղեցին, որը կառուցվել էր 652-658 թթ. Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք, զվարթնոցատիպ է։ 9-րդ դ. այն վերանորոգվել է Ատրներսեհ իշխանի պատվերով Կյուրիկե Բանակցու կողմից։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 17-րդ դարը։ 20-րդ դ. սկզբին դեռևս կարելի էր տեսնել եկեղեցու երկու հարկերը։

Տայքի հուշարձանների իսկական հրաշալիքներ լինելը վկայված է տարբեր հեղինակների կողմից։ 17-րդ դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցին չի թաքցնում իր հիացմունքը՝ համեմատելով դրանք Կ.Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակ տաճար, Արևմտյան Հայաստան, Տայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 269
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանակի տաճար» հոդվածին։