Ախուրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ախուրիկ, Շիրակի մարզից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ախուրիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՀովհաննես Պողոսյան
Մակերես12 կմ²
ԲԾՄ1470 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1238[1] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+4
Ախուրիկ (Հայաստան)##
Ախուրիկ (Հայաստան)

Ախուրիկ (նախկին անվանումը՝ Ղարաքիլիսա Թուրքի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470մ բարձրության վրա։ Ախուրիկ է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ախուրիկի մշտական բնակչությունը կազմել է 1243, առկա բնակչությունը՝ 1241 մարդ[4]։ Գյուղը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է թուրքաբնակ[5], այնուհետ բնակեցված է եղել հայերով, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Սասունի, Խնուսի շրջաններից և Կարսի մարզից[2]։

Ախուրիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 410 484 739 1119 941 1137 1107 1265[7] 1163 1243[4]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1033 բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմել են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են եղել հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 207 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 516 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 46 և124 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Գյուղի հիմնախնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրիկում կան նոր ժամանակների կիսավեր եկեղեցի և Սուրբ Եղյա մատուռ։ Գյուղից արևմուտք ընկած է «Հինշեն» գյուղատեղին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 125
  3. http://shirak.mtad.am/about-communities/581/
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 18-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 545

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 205