Ադրիանո Չելենտանո
Ադրիանո Չելենտանոն (ծնվ. հունվար 6, 1938, Միլան) - իտալացի երգիչ է, երգահան, դերասան, կատակերգու, ռեժիսոր և հեռուստահաղորդավար:
[խմբագրել] Կենսագրություն
Չելենտանոն ծնվել է Միլանում, Գլուկ 14 հասցեում, որի մասին նա հերագայում գրել է իր "Տղան Գլուկ փողոցից" երգում: Նրա ծնողները ծագումով Ֆոջիայից են, Պուլիա և տեղափոխվել են Միլան աշխատանքի նպատակով: Ըստ արվարձանների լեգենդների` մինչ երաժշտական կարիերայի սկսելը Չելենտանոն եղել է Գիգո Ագոստիի (Եվրոպական ռոքի առաջնեկներից մեկը) աշակերտը: Վերջին 40 տարիների ընթացքում նա դարձել է աշխարհահռչակ` վաճառելով միլիոնավոր ալբոմներ, հայտնվելով տարբեր հեռուստաշոուներում և ֆիլմերում: Կինոյի բնագավառում դարձել է հիմնադիրը նոր կոմիկ ոճի` շնորհիվ իր յուրահատուկ քայլվածքի և դեմքի արտահայտության: Նրա ֆիլմերի մեծամասնությունը մեծ հաջողություններ են ունեցել: Նա համարվում է թագավորը իտալական ֆիլմերի, որ ստեղծվել են քիչ գումարով և ունեցել մեծ հաժողություններ: Որպես դերասան քննադատները մատնանշում են Սերաֆինոն (1968) որպես նրա լավագույն խաղ:
Նրա կինն է հանդիսանում հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին, որից ունի երեք երեխա` Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն: Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի Չարչարանքները ֆիլմում:
Նա թողարկել է մոտ 40 ալբոմ:
Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդիսանում է կենդանիների իրավունքների պաշտպան: