Օտտո ֆոն Հաբսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո ֆոն Հաբսբուրգ
գերմ.՝ Otto von Habsburg
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1912(1912-11-20)[1][2][3][…]
ԾննդավայրVilla Wartholz, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 4, 2011(2011-07-04)[4][1][3][…] (98 տարեկան)
Մահվան վայրՊյոկինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5]
ԳերեզմանԿայսերական դամբարան
Քաղաքացիություն Գերմանիա,  Հունգարիայի թագավորություն,  Ցիսլեյտանիա,  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն,  Ավստրիա,  Մոնակո,  Ավստրիա,  Խորվաթիա և  Բոհեմիայի թագավորություն
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունBenedictine High School of Pannonhalma? և Լյովենյան կաթոլիկ համալսարան (1935)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (հունիսի 7, 1935)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինRegina, Crown Princess of Austria?
Ծնողներհայր՝ Կարլ I, մայր՝ Ցիտա Բուրբոն Պարմացի
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Head of the House of Habsburg?
ԿուսակցությունԲավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWorld League for Freedom and Democracy?, Paneuropean Union?, «Մոն Պելերին» համայնք, Գերմաներենի ասոցիացիա[7] և Academy of the Kingdom of Morocco for Royaume?[8]
ԵրեխաներArchduchess Andrea, Countess of Neipperg?[2], Archduchess Monika, Duchess of Santángelo?, Archduchess Michaela of Austria?, Archduchess Gabriela of Austria?, Walburga Habsburg Douglas?, Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն և Georg of Austria?
Կայքotto.twschwarzer.de
Ստորագրություն
Изображение автографа
 Otto, Crown Prince of Austria Վիքիպահեստում

Օտտո ֆոն Հաբսբուրգ (գերմ.՝ Otto von Habsburg, ամբողջական անունը` գերմ.՝ Franz Joseph Otto Robert Maria Anton Karl Max Heinrich Sixtus Xaver Felix Renatus Ludwig Gaetan Pius Ignatius von Österreich, նոյեմբերի 20, 1912(1912-11-20)[1][2][3][…], Villa Wartholz, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 4, 2011(2011-07-04)[4][1][3][…], Պյոկինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5]), Հաբսբուրգների տան ղեկավարը 88 տարիների ընթացքում, ավստրիական վերջին կայսեր` Կարլ I-ի և Ցիտա Պարմացու ավագ որդին[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրո-Հունգարական կայսրության անկումից հետո` 1918 թվականին, Կարլ I-ի ընտանիքը ստիպված էր լքել երկիրը։ Այն սկզբում ուղևորվում է Շվեյցարիա, ապա Մադեյրա, որտեղ էլ Կարլ I-ը մահանում է 1922 թվականին։

Օտտո ֆոն Հաբսբուրգը ապրել է Իսպանիայում և Բելգիայում։

1935 թվականին նա ավարտել է Լյովենի կաթոլիկ համալսարանը` դիպլոմայինը պաշտպանելով սոցիալ-քաղաքական թեմայով[10]։

Նա լավ տիրապետել է հինգ լեզուների` գերմաներեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն։ Որոշ չափով իմացել է նաև իտալերեն, պորտուգալերեն և լատիներեն[11]։

Օտտո ֆոն Հաբսբուրգի ազգականներ Հոհենբերգները 1938 թվականին գեստապոյականների կողմից բանտարկվել և ուղարկվել են համակենտրոնացման ճամբար անշլյուսին ընդդիմանալու համար, իսկ Օտտոն 1940 թվականին Պորտուգալիայով փախել է Վաշինգտոն[10]։

1951 թվականի մայիսի 10-ին ամուսնացել է Ռեգինա Սաքսեն-Մեյնինգացու հետ (1925-2010)։ Օտտոն ունեցել է 7 երեխա` 5 տղա և 2 աղջիկ, և 23 թոռ։ 1950-ական թվականներին Հաբսբուրգը կնոջ հետ հաստատվել է Բավարիայի Փյոքինգ քաղաքում։ Նա եղել է Գերմանիայի քաղաքացի, սակայն ունեցել է ևս երեք երկրի քաղաքացիություն, որոնք կառավարել է իր հայրը` Ավստրիա, Խորվաթիա և Հունգարիա[10]։

1961 թվականին Օտտո ֆոն Հաբսբուրգը հրաժարվել է ավստրիական գահի հավակնություններից, ինչի հետևանքով 1966 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ Ավստրիա[10]։ 1961 թվականին գեներալ Ֆրանկոն նրան առաջարկել է դառնալ Իսպանիայի թագավոր, սակայն Օտտոն հրաժարվել է նաև այդ առաջարկից[12]։ Նա միավորված Եվրոպայի հետևողական կողմնակիցն էր, 1979-1999 թվականներին Եվրախորհրդարանում ներկայացրել է Քրիստոնեա-սոցիալական միությունը, իսկ 1973-2004 թվականներին գլխավորել է «Միջազգային պանեվրոպական միությունը»[10]։

1989 թվականին Օտտո ֆոն Հաբսբուրգը դարձել է այսպես կոչված «Պանեվրոպական պիկնիկի» գլխավոր նախաձեռնողն ու կազմակերպիչներից մեկը ավստրո-հունգարական սահմանին, ինչից հետո բացվել է սահմանը երկու երկրների միջև։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մոտ 600 քաղաքացի, օգտվելով այդ հնարավորությունից, Հունգարիայով փախել են Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[10]։

2005 թվականին Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանում «Նոր Եվրոպա» թեմայով իր հաշվետվության մեջ նա հայտարարել է, որ Եվրոպայի համար ամենամեծ խնդիրը Ռուսաստանն ու Պուտինն են։ Նա ասել է. «Պուտինը շատ բացորոշ է հայտնում իր մտադրությունները։ Հիտլերը ևս այդպես էր գործում։ Այդպիսի մարդիկ խոսքը քամուն չեն տալիս։ Բանը կարող է հասնել աղետի, եթե մնացյալ աշխարհը ոչ մի կերպ չարձագանքի գոյություն ունեցող վտանգին»[13]։

1922 թվականի ապրիլի 1-ից մինչև իր մահը Օտտո ֆոն Հաբսբուրգը ոչ միայն Հաբսբուրգների տան ղեկավարն է եղել, այլև արդեն գոյություն չունեցող մի շարք պետությունների, ինչպիսիք են Հունգարիայի թագավորությունը, Բոհեմիան, Իլիրիայի թագավորությունը և նույնիսկ Երուսաղեմի թագավորությունը, որը գոյություն չունի 1291 թվականից, ղեկավարի օրինական հավակնորդն է։

2007 թվականի հունվարի 1-ից նա հրաժարվել է Հաբսբուրգների տան ղեկավարի պաշտոնից` այն հանձնելով որդուն` Կառլին։

Օտտո ֆոն Հաբսբուրգը մահացել է 2011 թվականի հուլիսի 4-ին 99 տարեկան հասակում քնած ժամանակ գերմանական իր կալվածքում։

2011 թվականի հուլիսի 16-ին Վիեննայում` Կայսերական դամբարանում, կայացել է էրցհերցոգի հուղարկավորությունը։

Շքանշաններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբսբուրգների տան ղեկավարն ունեցել է հետևյալ օրդենների մեծ մագիստրոսի կոչում.

  • Ոսկե գեղմի օրդենի մեծ մագիստրոս
  • Սուրբ Ստեփանոսի թագավորական օրդենի մեծ խաչի ասպետ և մեծ մագիստրոս
  • Լեոպոլդի օրդենի մեծ խաչի ասպետ և մեծ մագիստրոս

Օտարերկյա պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ մկրտության օրդենի ասպետ
  • Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Իտալիայի թագի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Սուրբ Յանուարի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Սուրբ կույս Մարիամի անապական հղիության օրդենի մեծ խաճի ասպետ
  • Մալթական ինքնիշխան ռազմական օրդենի մեծ խաչի ասպետ
  • Մարիամի երկրի խաչի օրդենի 1-ին կարգի ասպետ
  • Պատվավոր լեգեոնի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Սուրբ Գրիգոր Մեծի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Սուրբ Սիլվեսթեր պապի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Կարլ III-ի օրդենի մեծ խաչի ասպետ
  • Երեք աստղերի օրդենի ասպետ
  • Նասաուի ոսկե առյուծի օրդենի ասպետ
  • Ագրիջենտո (Իտալիա) քաղաքի պատվավոր քաղաքացի[14]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.jpost.com/Headlines/Article.aspx?id=227816
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118699873 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://corvina.tudaskozpont-pecs.hu/WebPac.kep/CorvinaWeb?action=onelong&recnum=798063&pos=9
  7. http://vds-ev.de/verein/bekannte-mitglieder/
  8. https://alacademia.org.ma/membre/%d8%a3%d9%88%d8%b7%d9%91%d9%88-%d8%af%d9%88-%d9%87%d8%a7%d8%a8%d9%92%d8%b3%d9%92%d8%a8%d9%88%d8%b1%d9%92%d9%83-2/
  9. «Otto von Habsburg gestorben». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 В Германии скончался последний наследный принц Австро-Венгрии
  11. Интервью с Отто фон Габсбургом(չաշխատող հղում) // Радио «Свобода», 2000 год.
  12. «Otto von Habsburg who saw end of empire dead at 98». Forbes. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  13. Сын австрийского императора Отто фон Габсбург заявил, что России не место в ЕС, и сравнил Путина с Гитлером
  14. «Визит делегации Канцелярии Е. И. В. Марии Владимировны на Сицилию». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո ֆոն Հաբսբուրգ» հոդվածին։