Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն
Կառլ ֆոն Հաբսբուրգ Karl von Habsburg | |||
Կառլ ֆոն Հաբսբուրգը | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 1, 2017 | |||
Կուսակցություն՝ | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | ||
Ծննդյան օր | հունվարի 11, 1961[1][2] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Դինաստիա | Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն | ||
Քաղաքացիություն | Ավստրիա | ||
Հայր | Օտտո ֆոն Հաբսբուրգ[1] | ||
Մայր | Regina, Crown Princess of Austria?[1] | ||
Ամուսին | Ֆրանչեսկա Հաբսբուրգ-Լոթարինգեն և Archduchess Christian of Austria? | ||
Զավակներ | Ֆերդինանդ Զվոնիմիր Հաբսբուրգ-Լոթարինգեն[1], Էլեոնորա ֆոն Հաբսբուրգ[1] և Archduchess Gloria of Austria?[1] | ||
Կայք՝ | karlvonhabsburg.at | ||
Պարգևներ | |||
Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն կամ Կառլ ֆոն Հաբսբուրգ (գերմ.՝ Karl von Habsburg, հունվարի 11, 1961[1][2], Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Հաբսբուրգների ազնվականական տան ներկայիս ղեկավարը։ Օտտո ֆոն Հաբսբուրգի և արքայադուստր Ռեժենա Սաքսեն-Մայնջինենի որդին, Ավստրիայի վերջին կայսեր՝ Կառլոս I-ի թոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ ֆոն Հաբսբուրգը ծնվել է 1961 թվականի հունվարի 11-ին Գերմանիայի Բավարիայի մարզի Շտարնբերգ քաղաքում։ Չափահաս դառնալուց հետո Փյոքինգ կոմունայում մկրտվել է, որպես Ավստրիայի Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական ընտանիքի էրցհերցոգ Կառլ ֆոն Հաբսբուրգ[3]։ Նրա հայրը փաստացիորեն Իսպանիայի քաղաքացի էր, իսկ մայրը՝ Գերմանիայի։ Այնուամենայնիվ, Կառլն իր եղբայրների պես իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[4]՝ դառնալով վերջինիս քաղաքացի։
Կառլն Ավստրիական կայսրության վերջին գահակալի՝ Կառլոս I-ի թոռն է։ Հաբսբուրգների թագավորական ընտանիքի վերջին ներկայացուցիչներից է։ Նա չի օգտագործում իր նախնիների կոչումները, քանի որ դրանց օգտագործումն անօրինական է ինչպես Հունգարիայում, այնպես էլ Ավստրիայում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը դառնում է միջազգային համաեվրոպական միության ավստրիական մասնաճյուղի նախագահ։ 12 տարի իրավունք ուսանելուց հետո՝ 1992-1993 թվականներին ղեկավարում է հանրային հեռուստատեսության «Ով ով է» խաղը[5][6]։ 1996 թվականին Ավստրիայի ժողովրդական կուսակցության կողմից ընտրվում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
2002 թվականի հունվարի 19-ին Կառլ ֆոն Հաբսբուրգը ՄԱԿ-ի ղեկավար կոմիտեի կողմից նշանակվում է ՆՉԱԿ-ի (Ներկայացուցչություն չունեցող ազգերի կազմակերպություն) գլխավոր տնօրեն[7]։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին դառնում է «Կապույտ վահան» միջազգային կոմիտեների ասոցիացիայի նախագահ[8]։
Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը Հաբսբուրգների ազնվականական ընտանիքի ներկայիս առաջնորդն է։ 2007 թվականի հունվարի 1-ին նրա հայրը՝ Օտտո ֆոն Հաբսբուրգը, հրաժարվեց Հաբսբուրգների դինաստիայի ղեկավարի պաշտոնից և դարերի պատմություն ունեցող արքայատոհմի ձևական ղեկը հանձնեց որդուն, ով համապատասխանաբար ստացավ արքունի կոչում։ Բացի այդ, Կառլը հավակնում էր մի շարք գոյություն չունեցող պետությունների գահին, ինչպիսիք էին Հունգարիայի և Բոհեմիայի թագավորությունները, Լիտվայի մեծ իշխանության, Իլլարիայի թագավորությունը, Գալիցիա-Վոլինիայի թագավորությունը և անգամ 1291 թվականից ի վեր գոյություն չունեցող Երուսաղեմի թագավորությունը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Наследники запаса. Журнал "Коммерсантъ Власть" № 42 от 24.10.2000, стр. 32
- ↑ «Villa Swoboda», SalzburgWiki.
- ↑ «Beruf: Enkel», Die Presse, 3 April 2011
- ↑ Ansichtssache: Ranking der Absonderlichkeiten im ORF - 50 Jahre Fernsehen - derStandard.at › Etat
- ↑ UNPO [in անգլերեն]. «UNPO Steering Committee appoints Karl von Habsburg as the organizations new Director-General». UNPO Website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Blue Shield [in անգլերեն]. «ANCBS - An organization for protection of culture in danger». Blue Shield Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն» հոդվածին։ |
|