Ավստրիական ժողովրդական կուսակցություն
Ավստրիական ժողովրդական կուսակցություն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Կարլ Նեհամեր[1] |
Հիմնադրված | ապրիլի 17, 1945 |
Գաղափարախոսություն | պահպանողականություն և քրիստոնեական դեմոկրատիա |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Պաշտոնական գույն(եր) | սև և turquoise? |
Շտաբ | Վիեննա, Ավստրիա |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական ժողովրդական կուսակցություն |
Նախորդ | Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն |
Կայք | dievolkspartei.at |
![]() |
Ավստրիական ժողովրդական կուսակցություն (գերմ.՝ Österreichische Volkspartei (ÖVP)), քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական ավստրիական քաղաքական կուսակցություն[2][3][4][5][6]։
Հիմնադրվել է 1945 թվականին և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է Ավստրիայի քաղաքական կյանքի հիմնական դերակատարներից մեկը։ Իր գաղափարախոսությամբ և ընտրազանգվածի ժողովրդագրական բնութագրով Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական դաշինք կուսակցության համանման ուժն է։
Ավստրիական ժողովրդական կուսակցությունը հաղթել է 2017 թվականի ընտրություններում` ունենալով ամենամեծ թվով տեղերը։ Եթե նրան հաջողվի գլխավորել հաջորդ կառավարությունը, ապա նրա նախագահ Սեբաստիան Կուրզն Ավստրիայի պատմության մեջ կդառնա ամենաերիտասարդ կանցլերը[7]։
Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դասական պահպանողական կուսակցություն է, հանդես է գալիս ավանդույթների պահպանման և հասարակական կյանքի կայունության համար։
- Հանդես է գալիս անձնական նախաձեռնողականության կողմնակից, որը համարում է տնտեսական զարգացման ու բարգավաճման հիմնական շարժիչ։
- Հավատարիմ է բարոյականության մասին կաթոլիկական ավանդական պատկերացումներին։
- Հակասոցիալիզմի կողմնակից է։
- Տնտեսական նեոլիբերալիզմի կողմնակից է, այսինքն հանդես է գալիս հասարակական հատվածի կրճատման, տնտեսության ապակարգավորման, սոցիալական ծրագրերի կրճատման համար։
- Կողմնակից է եվրոպական ինտեգրմանը։
Ընտրազանգված[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակություն է վայելում հիմնականում ծառայողների (այդ թվում` քաղծառայողների մեծ մասի), խոշոր ձեռնարկատերերի և ֆերմերների շրջանում։
Ավստրիայի արդյունաբերության ոլորտի աշխատողները հիմնականում սատարում են Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և Ազատության կուսակցությանը։ Ընդհանուր առմամբ, Ավստրիական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ընտրազանգվածը կազմում են համեմատաբար կրթված և ապահով մարդիկ։ Կուսակցությունը հեղինակություն է վայելում նաև երիտասարդ ընտրողների շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական ժողովրդական կուսակցությունը համարվում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ժառանգորդը, որը հիմնադրվել է 1893 թվականին։ Լինելով այդ կուսակցության ժառանգորդը` այն գաղափարախոսական տեսանկյունից նման է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը, քանի որ նրանք երկուսն էլ գործել են որպես աջ կենտրոնական քաղաքական ուժեր[8]։
Իր ներկայիս տեսքով այն ստեղծվել է Ավստրիայի ինքնուրույնության վերականգնումից անմիջապես հետո` 1945 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն միշտ ներկայացված է եղել Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներում էլ։ Տեղերի քանակով կուսակցությունը խորհրդարանում միշտ եղել է առաջինը կամ երկրորդը, այդ պատճառով էլ գլխավորել է Ավստրիայի ֆեդերալ կաբինետների մեծամասնությունը կամ առնվազն համագործակիցն է եղել։
Տարածքների առումով կուսակցությունը մշտապես վերահսկել է խոր հավատով գյուղական բնակչությանը, որը կենտրոնացած է Ստորին Ավստրիայում, Վերին Ավստրիայում, Զալցբուրգում, Շտիրիայում, Տիրոլում և Ֆորարլբերգում։ Իրականում կուսակցությունը կարող էր ամբողջությամբ գերիշխել Ավստրիայի քաղաքական կյանքում, եթե համեմատաբար խիտ բնակեցված Վիեննայի շրջանը չաջակցեր Ավստրիայի սոցիալ-դեոկրատական կուսակցությանը։
1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 2000 թվականին ձևավորվում է կոալիցիոն կառավարություն` աջ պոպուլիստ Յորգա Հայդերի գլխավորած Ավստրիական ազատության կուսակցության հետ։ Այդ որոշումը Եվրոպայում բուռն քննարկումների ալիք է բարձրացնում, և Եվրամիության երկրները նույնիսկ մի քանի ամիս շարունակ դիվանագիտական սանկցիաներ են կիրառում Ավստրիայի ֆեդերալ կառավարության նկատմամբ։
Խորհրդարանական հաջորդ ընտրություններում, որ կայացել է 2002 թվականի նոյեմբերին, կուսակցությունը ֆեդերալ կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի ղեկավարությամբ հասել է լիակատար հաղթանակի` հավաքելով ձայների 42.27 %-ը։ Ավստրիական ազատության կուսակցության ղեկավար Յորգա Հայդերը, ով 1999 թվականին ստացել էր ավելի շատ ձայն, քան Ավստրիական ժողովրդական կուսակցությունը, այս անգամ ստացել էր ձայների 10.16 %-ը միայն։ Ամեն դեպքում, կոալիցիան պահպանվել է։ 2005 թվականի ապրիլին Յորգ Հայերը և կուսակցության հայտնի գործիչները լքել են կուսակցությունը` ստեղծելով նոր կուսակցություն` «Միավորում Ավստրիայի ապագայի համար»։ Այս նոր կուսակցությունը Ավստրիայի կոալիցիոն կուսակցությունում դարձել է նրանց կրտսեր գործընկերը` փոխարինելով Ավստրիական ազատության կուսակցությանը։
Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոպոլդ Ֆիգլ (1945—1953)
- Յուլիուս Ռաաբ (1953—1961)
- Ալֆոնս Գորբախ (1961—1964)
- Յոզեֆ Կլաուս (1964—1970)
- Գերման Վիխտալմ (1970—1972)
- Կարլ Շլյայնցեր (1972—1975)
- Յոզեֆ Տաուս (1975—1979)
- Ալոիզ Մոկ (1979—1989)
- Յոզեֆ Ռիգլեր (1989—1991)
- Էրհարդ Բուզեկ (1991—1995)
- Վոլֆգանգ Շյուսել (1995—2007)
- Վիլհելմ Մոլտերեր (2007—2008)
- Յոզեֆ Պրյոլ (2008—2011)
- Միխայել Շպինդելեգեր (2011—2014)
- Ռայնհոլդ Միտերլեներ (2014—2017)
- Սեբաստիան Կուրց (սկսած 2017 թվականից)
ԱԺԿ-ի` Ավստրիայի ֆեդերալ կանցլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոպոլդ Ֆիգլ (1945—1953)
- Յուլիուս Ռաաբ (1953—1961)
- Ալֆոնս Գորբախ (1961—1964)
- Յոզեֆ Կլաուս (1964—1970)
- Վոլֆգանգ Շյուսել (2000—2007)
Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱԺԿ-ն բաղկացած է նահանգային կուսակցություններից (landespartei), դրանք իրենց հերթին` շրջանային հատվածներից (bezirkspartei), իսկ շրջանային հատվածներն էլ` տեղական բաժանմունքներից (ortspartei):
Կուսակցության բարձրագույն մարմինը ֆեդերալ համագումարն է (bundesparteitag), ֆեդերալ համագումարների միջակայքում` ֆեդերալ կոմիտեն (bundesparteiausschuss), ֆեդերալ կոմիտեների միջև բարձրագույն մարմինը ֆեդերալ կառավարումն է (bundesparteivorstand), գործադիր մարմինը` ֆեդերալ պրեզեդիումն է (bundesparteipräsidium), պաշտոնատար բարձրագույն դեմքը ֆեդերալ նախագահն է (bundesparteiobmann): Պաշտոնատար այլ անձինք են ֆեդերալ նախագահի տեղակալները (stellvertreter des bundesparteiobmannes), ֆեդերալ ֆինանսային խորհրդատուն (bundesfinanzreferent), ֆեդերալ տնօրենը (bundesparteigeschäftsführer): Բարձրագույն վերահսկող մարմինը ֆեդերալ կուսակցական դատարանն է (bundesparteigericht), բարձրագույն ռևիզիոն մարմինը` ֆեդերալ կուսակցական վերահսկող կոմիտեն (bundesparteikontrollausschuss):
Նահանգային կաւոսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգային կուսակցությունները համապատասխանում են նահանգներին։
Նահանգային կուսակցության բարձրագույն մարմինը նահանգային համագումարն է (landesparteitag), նահանգային համագումարների միջակայքում` նահանգային խորհուրդը (landesparteirat), նահանգային խորհուրդների միջև` նահանգային կառավարումը (landesparteivorstand): Նահանգային կուսակցության օրենսդիր մարմինը նահանգային պրեզիդիումն է (landesparteipräsidium),բարձրագույն ղեկավար անձը` նահանգային նախագահը (landesparteiobmann): Պաշտոնատար այլ անձինք են նահանգային նախագահի տեղակալները (stellvertreter des landesparteiobmannes), նահանգային ֆինանսական խորհրդատուն (landesfinanzreferent), նահանգային տնօրենը (landesparteigeschäftsführer): Նահանգային կուսակցության վերահսկող մարմինը նահանգային կուսակցական դատարաննն է (landesparteigericht), նահանգային կուսակցության ռևիզիոն մարմինը` նահանգային կուսակցության վերահսկող կոմիտեն (landesparteikontrollausschuss):
Շրջանային կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանային կուսակցությունները համապատասխանում են շրջաներին, կարգավիճակ ունեցող քաղաքներին և Վիեննայի քաղաքային շրջաններին։
Շրջանային կուսակցության բարձրագույն մարմինը շրջանային համագումարն է (bezirksparteitag), շրջանային համագումարների միջակայքում` շրջանային խորհուրդը (bezirksparteirat), շրջանային խորհուրդների միջև` շրջանային ղեկավարումը (bezirksparteivorstand): Շրջանային կուսակցության գործադիր մարմինը շրջանային պրեզեդիումն է (bezirksparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` շրջանային նախագահը (bezirksparteiobmann), շրջանային նախագահի տեղակալները (stellvertreter des bezirksparteiobmannes), շրջանային ֆինանսական խորհրդատուն (bezirksfinanzreferent): Շրջանային կուսակցության վերահսկող բարձրագույն մարմինը շրջանային կուսակցական դատարանն է (bezirksparteigericht), ռևիզիոն մարմինը` շրջանային կուսակցական վերահսկող կոմիտեն (bezirksparteikontrollausschuss):
Տեղական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական կուսակցությունները համապատասխանում են քաղաքներին, քաղաքային օկրուգներին, համայնքներին և Վիեննայի մասերին։
Տեղական կուսակցության բարձրագույն մարմինը տեղական ընդհանուր հավաքն է (ortsparteitag), տեղական ընդհանուր հավաքների միջև` տեղական կառավարումը (ortsparteivorstand): Տեղական կուսակցության գործադիր մարմինը տեղական պրեզիդիումն է (ortsparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` տեղական նախագահը (ortsparteiobmann): Պաշտոնատար այլ անձինք են տեղի նախագահի տեղակալները (stellvertreter des ortsparteiobmannes), տեղական ֆինանսական խորհրդատուն (ortsfinanzreferent):
Շարժումներ ու միություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երիտասարդ ժողովրդական կուսակցություն» (Junge Volkspartei, JVP), մինչև 1971 թվականը` Ավստրիական երիտասարդական շարժում (Österreichische Jugendbewegung)
- «Ավստրիական կանանց շարժում» (Österreichische Frauenbewegung, ÖVP-Frauen)
- «Ավստրիական տնտեսական միություն» (Österreichischer Wirtschaftsbund, ÖWB)
- «Ավստրիական գյուղացիական միություն» (Österreichischer Bauernbund)
- «Թոշակառուների ավստրիական միություն» (Österreichischer Seniorenbund)
- «Աշխատավորների ու ծառայողների ավստրիական միություն» (Österreichischer Arbeitnehmerinnen- und Arbeitnehmerbund, ÖAAB), նրա շրջանային խոշոր միավորումները կարող են ունենալ արտադրական խմբեր (betriebsgruppe) ձեռնարկություններում
- «СՈւսանողական միություն» (Schülerunion)
- «Ակադեմիական միություն» (Österreichischer Akademikerbund, ÖAkB)
- «Արհմիությունների քրիստոնեկան անդամների ֆրակցիա» (Fraktion Christlicher Gewerkschafterinnen und Gewerkschafter, FCG)
- Նահանգային ու շրջանային ֆեդերացիաների շրջանային ներկայացուցիչների համակարգ (Gemeindevertreterverband der Volkspartei)
Ցանկացած շարժում կամ միավորում բաղկացած է նահանգային կազմակերպություններից (landesorganisation), նահանգային կազմակերպությունները` շրջանային կազմակերպություններից (bezirksorganisation), շրջանային խոշոր կազմակերպությունները` կարող են ունենալ տեղական խմբեր (ortsgruppe):
Շարժման կամ միավորման բարձրագույն մարմինը ֆեդերալ համագումարն է (bundestag), ֆեդերալ համագումարների միջակայքում` ֆեդերալ համաժողովը (bundeskonferenz), ֆեդերալ համաժողովների միջև` ֆեդերալ կառավարումը (bundesvorstand): Շարժման բարձրագույն գործադիր մարմինը ֆեդերալ ղեկավարությունն է (bundesleitung), պաշտոնատար բարձրագույն մարմինը` ֆեդերալ նախագահը (bundesobmann): Շարժման պաշտոնատար այլ անձինք են ֆեդերալ նախագահի տեղակալները (stellvertreter des bundesobmannes), ֆեդերալ ֆինանսական խորհրդատուն (bundesfinanzreferent), ֆեդերալ տնօրենը (bundesgeschäftsführer), ֆեդերալ ֆինանսային վերահսկողը (bundesfinanzprüfer): Բարձրագույն վերահսկիչ մարմինը ֆեդերալ արբիտրաժային դատարան է (bundesschiedsgericht):
Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգային կազմակերպությունները համապատասխանում են նահանգներին։
Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների բարձրագույն մարմինը նահանգային ընդհանուր հավաքն է` նահանգային համաժողովը (landestag), նահանգային ընդհանուր հավաքների միջակայքում` նահանգային համագումարը (landeskoneferenz), նահանգային համագումարների միջև` նահանգային կառավարումը (landesvorstand): Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների գործադիր մարմինը նահանգային ղեկավարությունն է (landesleitung), բարձրագույն պաշտոնատար անձը` նահանգային նախագահը (landesobmann): Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների պաշտոնատար այլ անձինք են նահանգային նախագահի տեղակալները (stellvertreter des landesobmannes), նահանգային տնօրենը (landesgeschäftsführer), նահանգային ֆինանսական խորհրդատուն (landesfinanzreferent), նահանգային ֆինանսական հսկիչը (landesfinanzprüfer): Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների վերահսկող մարմինը նահանգային արբիտրաժային դատարանն է (landesschiedsgericht):
Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանային կուսակցությունները համապատասխանում են շրջաներին, կարգավիճակ ունեցող քաղաքներին։
Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպությունների բարձրագույն մարմինը շրջանային ընդհանուր հավաքն է կամ շրջանային համագումարը (bezirkstag), շրջանային հավաքների միջակայքում` շրջանային համաժողովը (bezirkskonferenz) ,շրջանային համաժողովների միջակայքում` շրջանային ղեկավարումը (bezirksvorstand): Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպությունների գործադիր մարմինը շրջանային ղեկավարությունն է (bezirksleitung), բարձրագույն պաշտոնատար անձը` շրջանային նախագահը (bezirksobmann): Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպությունների պաշտոնատար այլ անձինք են շրջանային նախագահների տեղակալները (stellvertreter des bezirksobmannes), շրջանային ֆինանսական խորհրդատուն (bezirksfinanzreferent), շրջանային ֆինանսական հսկիչը (bezirksfinanzprüfer):
Տեղական խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական կուսակցությունները համապատասխանում են քաղաքներին, քաղաքային օկրուգներին, համայնքներին կամ առանձին նահանգներում` առանձին գյուղերի։
Շարժումների ու միությունների տեղական կազմակերպությունների բարձրագույն մարմինը տեղական ընդհանուր հավաքն է (ortstag), տեղական ընդհանուր հավաքների միջակայքում` տեղական համաժողովները (ortskonferenz), տեղական համաժողովների միջև` տեղական խմբի ղեկավարումը (ortsvorstand): Շարժումների ու միությունների տեղական կազմակերպությունների գործադիր բարձրագույն մարմինը տեղական խմբի նախագահն է (ortsobmann): Պաշտոնատար այլ անձինք են տեղական նախագահի տեղակալները (stellvertreter des ortsobmannes), տեղական ֆինանսական խորհրդատուն (ortsfinanzreferent), տեղական ֆինանսական հսկիչը (ortsfinanzprüfer):
Ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրության տարին | # Ընդհանուր ձայներ | % Հավաքած ձայներ | # Տեղերի քանակ | Կառավարություն |
---|---|---|---|---|
1945 | 1,602,227 (1-ին) | 49.8% | 85 (1-ին) | |
1949 | 1,846,581 (1-ին) | 44.0% | 77 (1-ին) | |
1953 | 1,781,777 (2-րդ) | 41.3% | 74 (1-ին) | |
1956 | 1,999,986 (1-ին) | 46.0% | 82 (1-ին) | |
1959 | 1,928,043 (2-րդ) | 44.2% | 79 (1-ին) | |
1962 | 2,024,501 (1-ին) | 45.4% | 81 (1-ին) | |
1966 | 2,191,109 (1-ին) | 48.3% | 85 (1-ին) | |
1970 | 2,051,012 (2-րդ) | 44.7% | 78 (2-րդ) | in opposition |
1971 | 1,964,713 (2-րդ) | 43.1% | 80 (2-րդ) | in opposition |
1975 | 1,981,291 (2-րդ) | 42.9% | 80 (2-րդ) | in opposition |
1979 | 1,981,739 (2-րդ) | 41.9% | 77 (2-րդ) | in opposition |
1983 | 2,097,808 (2-րդ) | 43.2% | 81 (2-րդ) | in opposition |
1986 | 2,003,663 (2-րդ) | 41.3% | 77 (2-րդ) | |
1990 | 1,508,600 (2-րդ) | 32.1% | 60 (2-րդ) | |
1994 | 1,281,846 (2-րդ) | 27.7% | 52 (2-րդ) | |
1995 | 1,370,510 (2-րդ) | 28.3% | 52 (2-րդ) | |
1999 | 1,243,672 (3-րդ) | 26.9% | 52 (2nd) | |
2002 | 2,076,833 (1-ին) | 42.3% | 79 (1-ին) | |
2006 | 1,616,493 (2-րդ) | 34.3% | 66 (2-րդ) | |
2008 | 1,269,656 (2-րդ) | 26.0% | 51 (2-րդ) | |
2013 | 1,125,876 (2-րդ) | 24.0% | 47 (2-րդ) | |
2017 | 1,341,930 (1-ին) | 31.4% | 62 (1-ին) | TBD |
Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություն | Թեկնածու | Առաջին փուլի արդյունքներ | Երկրորդ փուլի արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Ձայներ | %Ձայներ | Result | Ձայներ | %Ձայներ | Արդյունքներ | ||
1951 | Heinrich Gleißner | 1,725,451 | 40.1% | Հաջորդ փուլ | 2,006,322 | 47.9% | Պարտություն |
1957 | Wolfgang Denk | 2,159,604 | 48.9% | Պարտություն | |||
1963 | Julius Raab | 1,814,125 | 40.6% | Պարտություն | |||
1965 | Alfons Gorbach | 2,324,436 | 49.3% | Պարտություն | |||
1971 | Kurt Waldheim | 2,224,809 | 47.2% | Պարտություն | |||
1974 | Alois Lugger | 2,238,470 | 48.3% | Պարտություն | |||
1980 | Rudolf Kirchschläger | 3,538,748 | 79.9% | ||||
1986 | Kurt Waldheim | 2,343,463 | 49.6% | Հաջորդ փուլ | 2,464,787 | 53.9% | |
1992 | Thomas Klestil | 1,728,234 | 37.2% | Հաջորդ փուլ | 2,528,006 | 56.9% | |
1998 | Thomas Klestil | 2,644,034 | 63.4% | ||||
2004 | Benita Ferrero-Waldner | 1,969,326 | 47.6% | Պարտություն | |||
2010 | No candidate | ||||||
2016 | Andreas Khol | 475,767 | 11.1% | 5-րդ տեղ |
Եվրոպական խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրության տարի | # Ընդհանուր ձայներ | % Հավաքած ձայներ | # Տեղերի քանակ |
---|---|---|---|
1996 | 1,124,921 (1-ին) | 29.7% | 7 |
1999 | 859,175 (2-րդ) | 30.7% | 7 |
2004 | 817,716 (2-րդ) | 32.7% | 6 |
2009 | 858,921 (1-ին) | 30.0% | 6 |
2014 | 761,896 (1-ին) | 27.0% | 5 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.bbc.com/news/world-europe-59516158
- ↑ Gary Marks; Carole Wilson (1999). "National Parties and the Contestation of Europe". In T. Banchoff; Mitchell P. Smith. Legitimacy and the European Union. Taylor & Francis. p. 126. ISBN 978-0-415-18188-4. Retrieved 26 August 2012.
- ↑ André Krouwel (2012). Party Transformations in European Democracies. SUNY Press. p. 291. ISBN 978-1-4384-4483-3. Retrieved 14 February 2013.
- ↑ Ari-Veikko Anttiroiko; Matti Mälkiä, eds. (2007). Encyclopedia of Digital Government. Idea Group Inc (IGI). p. 390. ISBN 978-1-59140-790-4. Retrieved 19 July 2013.
- ↑ Edgar Grande; Martin Dolezal; Marc Helbling; Dominic Höglinger (2012). Political Conflict in Western Europe. Cambridge University Press. p. 52. ISBN 978-1-107-02438-0. Retrieved 19 July 2013.
- ↑ Terri E. Givens (2005). Voting Radical Right in Western Europe. Cambridge University Press. p. 23. ISBN 978-1-139-44670-9. Retrieved 19 July 2013.
- ↑ "Austria election results: Far-right set to enter government as conservatives top poll". The Independent. 16 October 2017.
- ↑ Sarah Elise Wiliarty (2010). The CDU and the Politics of Gender in Germany: Bringing Women to the Party. Cambridge University Press. p. 221. ISBN 978-0-521-76582-4. Retrieved 26 August 2012.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Binder Dieter A. (2004)։ Michael Gehler, Wolfram Kaiser, eds.։ 'Rescuing the Christian Occident': The People's Party in Austria։ Christian Democracy in Europe since 1945 (Routledge)։ էջեր 121–134։ ISBN 0-7146-5662-3
- Fallend Franz (2004)։ Steven Van Hecke, Emmanuel Gerard, eds.։ The Rejuvenation of an 'Old Party'? Christian Democracy in Austria։ Christian Democratic Parties in Europe Since the End of the Cold War (Leuven University Press)։ էջեր 79–104։ ISBN 90-5867-377-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրիական ժողովրդական կուսակցություն կատեգորիայում։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |