Սեբաստիան Կուրց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեբաստիան Կուրց
Sebastian Kurz (2018-02-28) (cropped).jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Austria.svg Ավստրիա
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն[1]
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 27, 1986(1986-08-27)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[1]
 
Կայք՝ sebastian-kurz.at[1]
sebastian-kurz.at/en/
 
Ինքնագիր Sebastian Kurz Signature.svg

Սեբաստիան Կուրց (գերմ.՝ Sebastian Kurz; օգոստոսի 27, 1986(1986-08-27)[1], Վիեննա, Ավստրիա[1]), Ավստրիայի կանցլեր, պետական և քաղաքական գործիչ: 2013 թվականի դեկտեմբերի 13-ից պաշտոնավարում է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում[2]: Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը:

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Կուրցը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 27-ին Վիեննայում: Հայրը եղել է ինժեներ, մայրը՝ ուսուցչուհի[3]: Մեծացել է Վիեննայի Մայդլինգ շրջանում, որտեղ մինչ օրս բնակվում է: 1996 թվականին ընդունվել է Bundesgymnasium und Bundesrealgymnasium Erlgasse: 2004 թվականին ավարտելով բուհը, մեկ տարի ծառայել է Ավստրիա ԶՈՒ-ում: Այնուհետև սովորել է Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և երբ 2011 թվականին նշանակվեց ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում, ընթանում էր նրա ուսումնառության 13-րդ սեմեստրը[4]:

Երիտասարդ քաղաքական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում Կուրցը դարձել է Ավստրիական ազգային կուսակցության (ԱԱԿ) անդամ, իսկ 23 տարեկանում գլխավորել է կուսակցության Վիեննայի կոմիտեն[5]: 2009 թվականին ընտրվել է ԱԱԿ-ի երիտասարդական թևի առաջնորդ: 2010- 2011 թվականներին եղել է Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ:

2011 թվականի ապրիլին դարձյալ նշանակվել է ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում: 2013 թվականին ընտրվել է Ավստրիայի խորհրդարանի անդամ:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ Վերներ Ֆայմանի կառավարության օրոք: Կուրցի խնդրանքով նախարարությանն են կցվել նաև սոցիալական ինտեգրացիայի վերաբերող պետական լիազորությունները: Ներկայումս համարվում է ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարը ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաև Ավստրիայի ողջ պատմության ընթացքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]