Գալիցիա-Վոլինիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալիցիա-Վոլինիայի թագավորություն
1199 թ.  
Alex K Halych-Volhynia.svg

Գալիցիա-Վոլինիայի թագավորություն, եղել է Գալիցիայի և Վոլինիայի[1] ուկր.՝ Галицько-Волинське князівство, Королівство Русі, լատ.՝ Regnum Galiciae et Lodomeriae, Regnum Russiae) շրջանում` այժմյան Ուկրանիայում: Այն կազմավորվել է Վոլինիայի արքայազնի ՌոմաՆ Մեծ ի կողմից Լեհաստաանի Լեզեք Սպիտակի օգնությամբ: Ռոման Մեծը միավորում է Հալիչի և Վոլինիայի ինքնավար մարզերը, որոնք կազմավորվել էին 1199-1349 թվականներին Նովգորոդի և Վլադիմիր–Սուզդալյան իշխանությոունների հետ միասին: Այն եղել է Ռուսիայի անկումից հետո հիմնադրված երեք խոշորագույն իշխանություններից մեկը: Կործանմանը նպաստել են մոնղոլական 1239-1241 թվականների արշավանքները: Արևմտյան Գալիցիան հիմնադրվել է Սանի և Ուիփրզի միջև, որտեղ հիմա հարավարևելյան Լեհաստանն է: Ամբողջ արևելյան տարածքը ծածկում է Փրիփեթ Մարշեսը (այժմ Բելոոուսիա): Հռոմեական կայսրության անկումից հետո ամբողջ տարածքը բնակեցվում է սլավոնական ժողովուրդներով` խորվաթներով, բուժաներով, դուլեբներով: Հարավ-արևմտյան շրջանը հավանաբար եղել է Մեծ Մորավական պետության մաս: 907 թվականին գալիցական խորվաթները ռազմական արշավանքի են դուրս եկել ընդդեմ Կոստանդնուպոլսի Նովգորոդի իշխան Օլեգի գլխավորությամբ[2][3]: Սա նշանակալի ապացույց է ցեղերի արմատական պատկանելության մասին: Մոտ 970 թվականին այդ տարածքի արևելյան մասը հավանաբար մտնում է պիաստների հարստության մեջ: Այդ շրջանը հիշեցնում է 981 թվականը, երբ Վլադիմիրը Կիևյան Ռուսիան դարձնում է լեհական հողերի մաս: Նա հիմնադրում է Վոլոդիմիր քաղաքը Վոլինսկի հետ և հետո քրիստոնեությունը ընդունել է տալիս տեղաբնիկներին: 12-րդ դարում ռյուրիկյան իշխանություն Գալիչը պատկանել է Վլադիմիր Մեծի հաջորդներին: 12-րդ դարում Գալիցիան և Վոլինյան հանդես են եկել միասնության մեջ` որպես գալիցիա-վոլինյան իշխանություն, որն ընդմիջումներով գոյատևել է կես դար:

Բարձրացում և գագաթնակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիցիան և Վոլինյան ժառանգականության հիմքով պատկանում էին Կիևյան հարստության կրտսեր անդամներին: Իշխան Վլադիմիրի ճյուղը իր ձեռքում էր պահում Վոլինիայի իշխանությունը, իսկ Գալիչի իշանությունը (հետագայում Գալիչինա) պատկանում էր Յարոսլավ Իմատունին: Գալիցիա-Վոլինյան կազմավորվել է 1198 կամ 1199 թվականին իշխան Վլադիմիր II Յարոսլասլավիչի օրոք: Ռոմանը գրավում և միավորում է հողերը մի պետության մեջ: Ռոմանական գահակալները հիմնականում օգտագործել են Գալիչը թագավորության կարգավիճակով: Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Գալիցիան և Վոլինյան եղել են ինքնավար քաղաքներ: Ռոմանը 1204 թվականին գրավում է Կիևը: Նա հաշտության պայմանագիր է կնքում Հունգարիայի և դիվանագիտական հարաբերություներ հաստատում Բյուզանդիայի հետ: Իր կառավարման շրջանոմ նա եղել է Ռուսիայի հզոր իշխաններից: Նա ամուսնացել է բյուզանդական կայսեր` Ալեքսիոս III-ի ազգականուհու հետ: Բյուզանդիայի հետ հարաբերությունները օգնում են կայունացնելու հարաբերությունները ոուսական բնակչության հետ Ստորին Դնեստրում և Ստորին Դանուբում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. It is also called Galich-Volhyn, Galicia–Volynia, Galicia–Volyn, and Galich–Volyn, Halych–Volhyn, Halych–Volhynia, or Galicia–Vladimir
  2. "Oleg of Novgorod | History of Russia". historyofrussia.org. Retrieved 2016-02-14.
  3. Ипатьевская летопись. — СПб., 1908. — Стлб. 21