Վարդանանք (նկարազարդումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)
Վարդանանք
Վարդանանք
տեսակdrawing series?
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
կայք
Ծանոթագրություններ

Վարդանանք, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի` Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի հիման վրա ստեղծած նկարազարդումները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչված Վարդանանց հերոսամարտով՝ Էդուարդ Իսաբեկյանն ի սկզբանե ստեղծել է «Պատասխան Հազկերտին» և «Ավարայրի ճակատամարտը» էսքիզները, այնուհետև, ծանոթանալով Վարդանանք վեպին, ստեղծել հինգ թերթ մատիտանկար, որտեղ երկու մասսայական տեսարաններին ավելացել են մի քանի գլխավոր հերոսների՝ (Վարդան, Վասակ, Ղևոնդ) կերպարները։

Պատմավեպի երկրորդ հրատարակության նկարազարդումների համար Իսաբեկյանը ստեղծել է տասներկու թերթ, որտեղ գերակշիռ տեղ են ունեցել «Պատասխանը» և «Ճակատամարտը»։ Պատմական թեմայի մեջ մխրճվելով զգոն ռեալիստի խորաթափանցությամբ՝ նկարիչը խտացրել է երևույթի պատմա-փիլիսոփայական ողջ իմաստը, որն իր դրսևորում է գտել «Պատասխան Հազկերտին» մեծադիր գեղանկարչական կտավի ձևով։ Նկարը համարվում է հայ պատմական գեղանկարչության լավագույն գործերից մեկը։

Իսաբեկյանը վարպետորեն ստեղծել է անհատականացված-հոգեբանական կերպարներ, կոմպոզիցիոն տրամաբանված փոխհարաբերության մեջ մտցնելով նրանց՝ կտավին հաղորդել տագնապալի լարվածություն, ուր թևածում էր խրոխտ ոգու հերոսականությունը, դյուցազնականությունը, հայրենասիրությունը։

Ստեղծելով գեղանկարչական մեծադիր կտավ՝ Իսաբեկյանը չավարտեց Վարդանանց թեմային։ «Հայաստան» հրատարակչության ձեռնարկած Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքի» ռուսերեն հրատարակությունն առիթ հանդիսացավ, որ Էդուարդ Իսաբեկյանը նորից ձեռնամուխ լինի դրա նկարազարդումներին (14 նոր էջեր), որոնք նրա երկար տարիների խորաթափանց ջանքերի, գեղարվեստական երկի նկարազարդման համոզված և կայուն ըմբռնումների, նրա ոճի, կերպավորման, փիլիսոփայական իմաստի հարազատ, անմտացածին դրսևորումներն են։

Ներկա հավաքածուն ընդգրկում է նկարչի վերջին գրաֆիկական էջերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]