Jump to content

Սփյուռքի հայկական դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)

Սփյուռքահայ դպրոցներ, 1915 թվականի Մեծ եղեռնից հետո արևմտահայության վերապրող բեկորները, ցրվելով աշխարհով մեկ, ստեղծել էին իրենց գաղթավայրերը։

Սկզբնական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում սփյուռքահայ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին եղել Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Հայ գաղթականների Հալեպի մոտ գտնվող ճամբարի Բեթել վարժարանում Կահիրեի Նուբարյան հայկական վարժարանը Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իրանում, Իրաքում և այլն։ Դրանք եղել էին որբանոց-կրթարաններ և պատսպարել, սնել ու կրթություն էին տվել հազարավոր որբերի։

Այնուհետև, գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց, բացվել էին դպրոցներ, որոնք դարձել էին հայապահպանության կենտրոններ՝ կրթական որոշակի ծրագրով, եղել բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու առանձին բարերարների հոգածության առարկա։

Սփյուռքահայ դպրոցի պահպանության միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկազյան համալսարան (Բեյրութ)

Սփյուռքահայ դպրոցի պահպանության միջոցները գոյացել էին աշակերտների ուսումնական վարձից, հովանավորող մարմինների հատկացրած գումարներից և զանազան միջոցառումներից ստացված հասույթներից։ Սփյուռքում գործում էին 4 տիպի ուսումնական հաստատություններ՝ տարրական, թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (քոլեջ)։ Մինչև Մեծ եղեռնը հայկական դպրոցներ էին եղել հայկական գրեթե բոլոր գաղթավայրերում։

Հայկական դպրոցների կազմակերպված, ընդարձակ ցանց էր ունեցել Կ․ Պոլիսը։ Առաջին դպրոցները բացվել էին 18-րդ դարի սկզբին։ Յուրաքանչյուր թաղամաս ունեցել է մեկ կամ երկու դպրոց՝ աշակերտների հոծ թվով և ուսուցչական պատկառելի կազմով։ Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Կ․ Պոլսի բազմաթիվ դպրոցներ գավառներից եկած հայ որբերի ապաստան դարձան։ 1930-ական թվականներին, տիրող քաղաքական անբարենպաստ պայմանների հետևանքով հայ ազգաբնակչությունն սկսեց արտագաղթել քաղաքից ու երկրից, ուստի խիստ նվազեց աշակերտության թիվը։

Սանասարեան վարժարան (Մեծ Բրիտանիյա)

Փակվեցին Սկյուտարի ճեմարանը, Պերպերյան, Հինդլյան վարժարանները․ մի շարք նախակրթարաններ և տարրական վարժարաններ։ Կ․ Պոլսում այժմ գործում էին, այն էլ աշակերտների խիստ նվազած թվով և հայագիտության առարկաների սեղմված ծրագրով, էսայան, Կեդրոնական և Մխիթարյան վարժարանները, 22 նախակրթարան և տարրական դպրոց։ 1953 թվականին բացվեց Ս․ Խաչ դպրեվանքը, որը փրկարար եղավ հայկական գավառներում վերապրող, բայց իրենց մայրենին կորցրած բազմաթիվ հայ երիտասարդների համար։ Դպրեվանքի շրջանավարտներից շատերը սփյուռքի տարբեր գաղթավայրերում լծված էին հայապահպանության գործին։ Սակայն դպրեվանքն այժմ անկում էր ապրում։

Լիբանանի հայկական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Տիգրանյան վարժարան (ԱՄՆ)

Սփյուռքահայ ամենակազմակերպված և ստվարաթիվ դպրոցները գտնվում էին Լիբանանում։ 1922-1926 թվականներին հայ առաքելական եկեղեցին այստեղ ուներ 15, կաթողիկեն՝ 8 և ավետարանականը՝ 6 դպրոց։ Հետագայում աճեց հայկական դպրոցների թիվը և 1975 թվականին, մինչև երկրի քաղաքական կացության սրվելը, այստեղ արդեն կար հայկական 68 վարժարան, այդ թվում լրիվ միջնակարգ՝ 12, թերի միջնակարգ՝ 8, բարձրագույն նախակրթարան՝ 5։

Բեյրութի հայկական նշանավոր դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյրութի հայկական նշանավոր ուսումնական հաստատություններից էին Սահակյան-Լևոն Մկրտչյան, Հայ ավետարանական քոլեջները (հիմնվել էին 1923 թվականին), Նշան Փալանջյան ճեմարանը (1930), Կենաց երկրորդական, Վիեննական Մխիթարյան երկրորդական (1937), Դարուհի Հակոբյան (1939), Հովակիմյան-Մանուկյան (1947) վարժարանները, Լեոն և Սոֆիա ազգային քոլեջը (1964) և այլն։ Բեյրութի ճիպեյլ թաղամասի «Թռչնոց բույնը», որն ունի նախակրթարանի մակարդակ, 1927 թվականին հիմնել էր դանիացի միսիոներուհի Մարիա Ցակոբսոնը, որն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Փրկել էր բազմաթիվ հայ որբերի կյանք։ Նոր Ադանա թաղամասում գործում է «Հայ կույրերու և համրերու վարժարանը»՝ հիմնվել է 1926 թվականին, շվեյցարացի հայասերների միության կողմից։ 1975 թվականին Լիբանանի հայկական վարժարանների աշակերտության թիվը 17 հազար էր։

Քաղաքացիական պատերազմի կապակցությամբ առաջացած արտագաղթի հետևանքով երկրի դպրոցներում նվազեց սովորողների թիվը։ Լիբանանահայ գաղթավայրի կրթական համակարգում էին Հայկազյան քոլեջը, Սեն ժոզեֆ համալսարանի հայագիտների ամբիոնը, Երվանդ Հյուսիսյան հայագիտների ամբիոնը, Նշան Փալանջյան ճեմարանի հայագիտների ամբիոնը։ Հայկազյան քոլեջը հիմնվել է 1955 թվականին։ Նպատակն է Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով ու մտավորականներով։ Քոլեջի հայագիտության ամբիոնում դասավանդվում էին հայ լեզվագիտություն, գրականություն, մշակույթի պատմություն, հայ ժողովրդի պատմություն։

Ամբիոնն ուներ գրադարան, որն ամեն տարի հարստացվում էր մայր հայրենիքից ստացված գրքերով ու հրատարակություններով։ Սեն ժոզեֆ համալսարանի հայագիտների ամբիոնը հիմնվել է 1933 թվականին։ Ունի եռամյա դասընթաց, որտեղ դասավանդում էին հայոց լեզու, մատենագրություն, արդի հայ գրականություն, հայ մշակույթի պատմություն, գրաբար, լեզվագիտություն։ Երվանդ Հյուսիսյան հայագիտ․ հիմնարկը (հիմն, է 1964-ին) հայագիտ․ գիտելիքներ է տալիս սփյուռքահայ ուսուցիչներին և մամուլի աշխատողներին։ Այստեղ դասավանդվում են գրաբար, աշխարհաբար, հայ նոր գրականության, լեզվաբանության, հայ դպրոցի և մանկավարժության, փիլիսոփայություն, հայոց լեզվի, ճարտարապետության, երաժշտության, մանրանկարչության պատմություն, պատմագիտություն և Խորհրդային Հայաստանի աշխարհագրություն։

Դպրոցների կազմակերպված համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցների կազմակերպված համակարգ ունե նաև սիրիահայ գաղութը։ Հալեպի առաջին հայկական դպրոցը՝ Ներսեսյան ազգագրական վարժարանը հիմնադրվել է 1876 թվականին։ 1915 թվականի եղեռնից փրկված հայերը Սիրիայում հիմնեցին հարյուրից ավելի դպրոցներ։ Հայկական դպրոցներ կային Հալեպում (22), Դամասկոսում (3), Քեսապում (3), Կամիշլիում (3), Լաթաքիայում (1)։ Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն էին Լևոն Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյանը, Կարեն-Եփփեն, Կիլիկյանը, Մխիթարյանը։ Նախակրթարաններից էին Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ քույրերինը, Հայկազյանը, Մեսրոպյանը, Ներսեսյանը և այլն։ Դամասկոսում գործում էին Թարգմանչաց, Ազգային Սահակյան (այժմ՝ Կյուլապի Կյուլպենկյան) և Ալիշան վարժարանները։ Սփյուռքի կրթական կենտրոններից էր Կիպրոսը։

Նիկոզիայում այժմ գործում էր «Ազգային Նարեկ» վարժարանը (ստեղծվել էր Ազգային Մելիքյան և Ուգունյան դպրոցների միավորումով)։ Վարժարանը իր մասնաճյուղերն ունի Լառնակա և Լիմասոլ քաղաքներում։ Կիպրական կառավարությունը նպաստ էր տալիս այդ վարժարանին, վճարում ուսուցիչներին։ Վարժարանն ունի ուսուցչական որակյալ կադրեր։ Մեծ համբավ է վայելում Կիպրոսի Մելգոնյան (Մելքոնյան) կրթական հաստատությունը, որը հիմնվել էր 1924 թվականին։ Սկզբում այն եղել էր որբանոց-նախակրթարան, 1934 թվականից լրիվ միջնակարգ (երկրորդական) գիշերօթիկ վարժարան էր։ 1940 թվականին Կիպրոսի կառավարությունը Մելգոնյանը ճանաչել է որպես բարձրագույն երկրորդական վարժարան։ Ունի ճեմարանական, առևտրական և գիտական բաժիններ։ Այստեղ ուսանելու էին գալիս Լիբանանից, Սիրիայից, Հունաստանից, Եգիպտոսից, Եթովպիայից, Քուվեյթից, Իրաքից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ վայրերից։

Եգիպտահայ առաջին դպրոցը հիմնվել էր 1828 թվականին, Կահիրեում։ Սկզբում կոչվել է Լոս Անջելեսի Մեսրոպյան վարժարանը Եղիազարյան հոգետուն-դպրատուն (հիմնադիր բարերարի անունով), ապա՝ Խորենյան ազգային երկսեռ, 1865 թվականից՝ Գալուստյան ազգային վարժարան։ 1920 թվականից հետո եգիպտահայ գաղութը վերելքի շրջան էր ապրել։ Ընդարձակվել էր կրթական ցանցը։ 1935 թվականին այստեղ կար 20 դպրոց։ 1950 թվականից հետո զգալի թվով եգիւցտահայեր արտագաղթել էին Կանադա, Ավստրալիա, Անգլիա և այլ երկրներ, որի հետևանքով փակվել են շատ դպրոցներ։ Այժմ գաղութն ունի 3 վարժարան՝ Դալոատյան ազգային, Պողոսյան (հիմնադրվել, էր 1890 թվականին), Նուբարյան (հիմնադրվել, էր 1925 թվականին)։ Յուրաքանչյուր դպրոցում սովորում է 100-120 աշակերտ։

Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայկական դպրոցներ և քոլեջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում բարգավաճ էին եղել հատկապես Ագրայի, Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի համայնքները, որոնք ունեցել էին իրենց դպրոցները։ 1821 թվականին բացվել էր Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, 1846 թվականին՝ «Ս․ Սանդուխտ» դպրոցը (հիմնադիր՝ Մ․ Թաղիադյան), 1922 թվականին Դավիթյան օրիորդաց դպրոցը (1949 թվականից Հայոց մարդասիրական ճեմարանին կից)։ Ներկայումս, չնայած հնդկահայ համայնքի ոչ ստվար կազմին, այդ դպրոցները շարունակում էին գործել։ Այստեղ հիմնականում ուսանելու էին գալիս իրանահայ պատանիներ և աղջիկներ։

Կրթական հաստատությունների ոչ լայն ցանց ունի հունահայ համայնքը։ 1987 թվականին Աթենքում գործում էին Արթաքի Գալփաքյան նախակրթարանը (հիմն, է 1959 թվականին) և ավետարանական համայնքի վարժարանը։ Քուվեյթի հայ գաղութն ունի իր ամենօրյա վարդարանը։ Իրաքում գործում էր հայ ազգային երկսեռ վարժարան։ Սուդանի մայրաքաղաք խարտումում կա մեկ հայկական նախակրթարան։ Եթովպիայում հայկական առաջին դպրոցը Ազգային Արարատյան վարժարանը, հիմնվել էր 1918 թվականին, 1932 թվականից կոչվում էր Ազգային Գևորգով վարժարան։ Ֆրանսահայ գաղութն աղքատ էր հայկական ամենօրյա վարժարաններով։ Փարիզի Սևրի արվարձանում գործում է Սամվել Մուրադյան վարժարանը, հիմնվել էր 1832 թվականին, Իտալիայի Պադուա քաղաքում՝ Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ։ 1846 թվականին տեղափոխվել էր Փարիզ, 1870 թվականին Վենետիկ, 1929 թվականին՝ վերստին Փարիզ։

Փարիզի Ռենսի արվարձանում գործում էր Դպրոցասեր տիկնանց վարժարանը։ 1879 թվականին հիմնվել է Կ․ Պոլսում, 1922 թվականին տեղափոխվել էր Սալոնիկ (Հունաստան), ապա՝ Մարսել, 1928 թվականից հաստատվել էր Փարիզում։ Այս դպրոցները ունեն ֆրանսիական միջնակարգ վարժարանին համապատասխանող ծրագիր։ Վենետիկում գործում էր Մուրատ-Ռափայելյան միջնակարգ վարժարանը՝ հիմնադրված 1836 թվականին, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ։ Այժմ ունի մոտ 120 աշակերտ տարբեր երկրներից։ Երուսաղեմում գործում է Մրբոց Թարգմանչաց վարժարանը (հիմնադրվել, է 1929 թվականին), Ամմանում՝ Ցուզպաշյան, հայ կաթոլիկների ավետարանականների վարժարանները։ Ուրուգվայի հայկական կրթական հաստատություններից էին Ազգային Ներսեսյան, Նուբարյան նախակրթարանները և Մարի Մանուկյան միջնակարգ վարժարանը։ Բուենոս Այրեսում (Արգենտինա), ուր կենտրոնացած 65 հազար հայություն, գործում էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Մարի Մանուկյան, Արսլանյան, Մխիթարյան և Խրիմյան միջնակարգ վարժարանները՝ մանկապարտեզների, նախակրթարանի և միջնակարգի բաժիններով, ինչպես նաև Արծրունյան, Բագչեջյան և Վիսենթե Լոպեսի նախակրթարանները։ Բրազիլիայում գործում էր Դուրյան նախակրթարանը (հիմնադրվել է 1928 թվականին) և ՀԲԸՄ նորաբաց վարժարանը։

ԱՄՆ-ի հայկական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադիս Աբեբայի հայկական դպրոցի սաները 1918 թվական (Բեյրութ)

ԱՄՆ-ում հայկական դպրոցաշինությունը 22 տարվա պատմություն ունի։ 1963 թվականին Լոս Անջելեսում բացվել էր առաջին հայկական ամենօրյա վարժարանը (Սրբոց նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարան), 1965 թվականին՝ Մեսրոպյան միջնակարգ դպրոցը։ Այժմ Լոս Անջելեսում կա ամենօրյա 12 վարժարան։ Նախակրթարաններ կան Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Բոստոնում։ Դետրոյտի Ալեք Մանուկյան վարժարանն արդեն հասել էր միջնակարգի աստիճանի։ Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում գործում էին երկուական ամենօրյա վարժարաններ։

Հայկազյան քոլեջից հետո սփյուռքի երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Ամերիկահայ միջազգային քոլեջը հիմնված 1976 թվականին Լավերն քաղաքում։ Քոլեջն այժմ ունի ավելի քան 200 ուսանող։ Այստեղ սովորելու էին գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Ամերիկայի տարբեր վայրերից, այլև Քուվեյթից, Հունաստանից, Բրազիլիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ֆրանսիայից։

Քոլեջի հայագիտության ծրագրում դասավանդվում էր գրաբար, հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, հայ մշակույթի, քաղաքականության, ճարտարապետության, թատրոնի, փիլիսոփայության պատմություն։ Քոլեջը սերտ կապ էր պահպանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հետ, որը վերջին 10 տարում նրան առաքել էր շուրջ 10 հազար անուն հայերեն գիրք։ Սփյուռքահայ երեխաները հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության մասին հիմնավոր գիտելիքներ ստանում էին միայն հայկական ամենօրյա վարժարաններում։ Այն գաղթավայրերում, որտեղ չկան այդպիսիք, հայկական մշակութային ու բարեսիրական կազմակերպությունները և եկեղեցին բացում էին միօրյա դպրոցներ, որտեղ հայ մանուկները սովորում էին հայոց լեզու, գրականություն, պատմություն, հայկական երգ ու պար։ Միօրյա դպրոցների լայն ցանց գոյություն ունի Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ Մարսելում, Լիոնում, Վիեննում, Նիցցայում, Վալանսում, Դրենոբլում և Փարիզի արվարձաններում։ Ավստրալիայում օրինակելի էին Սիդնեյի Ալեք Մանուկյան և Մելբուռնի Ակինյանի անվան միօրյա դպրոցները։ Վերջին երկու տասնամյակում հայերի թիվը ստվարացել է Անգլիայում, ԴՖՀ-ում, Շվեդիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայոլմ, Արաբական թերակղզու մի շարք քաղաքներում, աֆրիկյան որոշ երկրներում։ Ամենուր փոքրիշատե կազմակերպված հայ գաղութը բացում էր միօրյա վարժարաններ, ձեռնամուխ լինում մանուկների հայեցի դաստիարակությանը։ Սփյուռքում (1987) գործում էին մոտ 230 ամենօրյա և հարյուրավոր միօրյա հայկական դպրոցներ։

Սփյուռքահայ դպրոցների մեծ մասը սերտ կապերի մեջ էր մայր հայրենիքի հետ։ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն նրանց առաքում էր դասագրքեր, լաբորատոր սարքավորումներ, կինոժապավեններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի նեցուկ լինի սփյուռքահայ ուսուցչին ու մանուկներին, ամրապնդի նրանց մեջ հայրենասիրությունը և հայեցի ոգին։ Այդ գործում կարևոր դեր էին կատարում Երևանում կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա դասընթացներն ու սեմինարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 214