«Հարավարևելյան Ասիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: diq:Asya Verocê Rocvetışi
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: diq:Asyaya Verocê Rocvetışi
Տող 60. Տող 60.
[[da:Sydøstasien]]
[[da:Sydøstasien]]
[[de:Südostasien]]
[[de:Südostasien]]
[[diq:Asyaya Verocê Rocvetışi]]
[[en:Southeast Asia]]
[[en:Southeast Asia]]
[[eo:Sud-Orienta Azio]]
[[eo:Sud-Orienta Azio]]

08:44, 13 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Ասիայի երկրամասերը ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավ-Արևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևմտյան Ասիա      Հարավ-Արևելյան Ասիա
Հարավ-Արևելյան Ասիան աշխարհի քարտեզի վրա

Հարավ-Արևելյան Ասիան (բենգալերեն՝ দক্ষিণ-পূর্ব এশিয়া, չինարեն՝ 東南亞, թայերեն՝ เอเชียตะวันออกเฉียงใต้, վիետնամերեն՝ Đông Nam Á) ասիական տարածաշրջան է, որի մեջ մտնում են հետևյալ պետությունները.

Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը զբաղեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանից արևելք ընկած թերակղզային տարածքները` Հնդկաչին թերակղզին և մի շարք կղզիներ ու կղզեխմբեր: Դրանք են Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան կղզեխմբերը, Նոր Գվինեա կղզին: Տարածաշրջանը միավորում է թվով 10 անկախ պետություններ: Հարավարևելյան Ասիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք: Այստեղով են անցնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանները և դրանցում գտնվող երկրները միացնող կարևոր ծովային ճանապարհները:

Զարգացման բնական նախադրյալները

Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է: Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները: Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով: Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ: Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով: