«Անօդաչու թռչող սարք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62. Տող 62.


[[1899]] թվականին [[Մեդիսոն Սքուեր Գարդեն]] ցուցահանդեսի ժամանակ ինժեներ և հայտնագործող [[Նիկոլա Տեսլա]]ն ցուցադրել է փոքր ռադիոկառավարվող նավ։ Չնայած, որ հասարակությունը առաջին հերթին հետաքրքրվեց այդ հայտնագործությամբ ռազմական նպատակներով, Տեսլան պնդում էր, որ հեռակառավարումը կարող է ունենալ ավելի լայն կիրառություն (հայտնագործողի կողմից ստացել է «հեռաավտոմատացում» անվանումը)<ref>{{cite news|last=Turi|first=Jon|title=Tesla's toy boat: A drone before its time|url=https://www.engadget.com/2014/01/19/nikola-teslas-remote-control-boat/|accessdate=2016-11-12|agency=Engadget.com|date=19.01.2014}}</ref>։
[[1899]] թվականին [[Մեդիսոն Սքուեր Գարդեն]] ցուցահանդեսի ժամանակ ինժեներ և հայտնագործող [[Նիկոլա Տեսլա]]ն ցուցադրել է փոքր ռադիոկառավարվող նավ։ Չնայած, որ հասարակությունը առաջին հերթին հետաքրքրվեց այդ հայտնագործությամբ ռազմական նպատակներով, Տեսլան պնդում էր, որ հեռակառավարումը կարող է ունենալ ավելի լայն կիրառություն (հայտնագործողի կողմից ստացել է «հեռաավտոմատացում» անվանումը)<ref>{{cite news|last=Turi|first=Jon|title=Tesla's toy boat: A drone before its time|url=https://www.engadget.com/2014/01/19/nikola-teslas-remote-control-boat/|accessdate=2016-11-12|agency=Engadget.com|date=19.01.2014}}</ref>։

=== Առաջին համաշխարհային պատերազմ ===
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ մասնակից երկրները ակտիվ փորձարկումներ էին անում անօդաչու ավիացիայի վրա։ [[1914]] թվականի [[նոյեմբեր]]ին [[Գերմանիա]]յի ռազմական նախարարությունը Տրանսպորտային տեխնոլոգիաների կոմիտեին ({{lang-de|Verkehrstechnische Prüfungs-Kommission}}) հանձնարարել է մշակել հեռակարարվարման համակարգ, որը հնարավոր կլիներ տեղադրել ինչպես նավերի, այնպես էլ [[ինքնաթիռ]]ների վրա։ Նախագիծը գլխավորեց [[Ենայի համալսարան]]ի պրոֆեսոր [[Մաքս Վիեն]]ը, իսկ տեխնոլոգիաների հիմնական մատակարարն էր դարձել «[[Siemens & Halske]]» ընկերությունը։ Ավելի քիչ, քան մեկ տարվա փորձարկումների ընթացքում Վիենին հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը պիտանի էր նավատորմում գործնական օգտագործման համար, սակայն բավականին վստահելի չէր [[ռադիոէլեկտրոնային պայքար|ռադիոէլեկտրոնային հակազդեցության]] պայմաններում, ինչպես նաև բավականին հստակ չէր օդային հարվածներ իրականացնելու համար։ «Siemens & Halske» ընկերությունը շարունակեց ավիացիոն փորձարկումները և [[1915]]-[[1918]] թվականներին արտադրել է ավելի քան 100 միավոր էլեկտրալարերով հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, որոնք օդ էին բարձրացվում ինչպես ցամաքից, այնպես էլ դիրիժաբլերից, և կարող էին կրել մինչև 1000 կգ տորպեդային կամ ռմբային բեռնվածություն։ Ավելի ուշ «Siemens & Halske» ընկերության հայտնագործումները կիրառվել են «[[Mannesmann-MULAG]]» ընկերության կողմից «Չղջիկ» ({{lang-de|Fledermaus}})<ref>{{публикация|статья|автор=Gunther Sollinger|заглавие=The Development of Unmanned Aerial Vehicles in Germany (1914 – 1918)|издание=Scientific Journal of Riga Technical University|год=2010|номер=16}} — [https://ortus.rtu.lv/science/en/publications/8968/fulltext копия] на сайте [[Рижский технический университет|RTU]]</ref> ռադիոկառավարվող ռմբակոծչի նախագծում։ Այս բազմակի օգտագործման ԱԹՍ-ն ուներ մինչև 200 կմ գործողության շառավիղ և կարող էր կրել մինչև 150 կգ բեռնվածություն։ Թռիչքի կառավարումը և ռումբերի նետումը իրականացվում էր ցամաքից և անօդաչու սարքը կարող էր վերադարձվել նույն կետը, որտեղից իրականացվել է թռիչքը, այնուհետև վայրէջք կատարել [[պարաշյուտ]]ի օգնությամբ։


== Ռազմական ԱԹՍ-ների հակազդեցության միջոցներ ==
== Ռազմական ԱԹՍ-ների հակազդեցության միջոցներ ==

17:04, 10 հունվարի 2018-ի տարբերակ

PredatorԱՄՆՌՕՈՒ-ի հետախուզող և հարվածային անօդաչու թռչող սարք
RQ-1C Grey Eagle ամերիկյան ԱԹՍ
DJI Phantom 4 քաղաքացիական ԱԹՍ

Անօդաչու թռչող սարք (անգլ.՝ Unmanned aerial vehicle կամ անգլ.՝ drone — բոռ բառից[1], կրճատ՝ ԱԹՍ), առանց անձնակազմի թռչող սարք է[2]։

Անօդաչու թռչող սարքերը կարող են ունենալ ինքնակառավարման տարբեր աստիճաններ։ Դրանք կարող են կառավարվել հեռավորության վրա կամ ամբողջովին ավտոմատ կերպով, ինչպես նաև տարբերվել կառուցվածքով, նշանակությամբ և այլ տարբեր չափորոշիչներով։ ԱԹՍ-ների հիմնական առավելությունը դրանք ստեղծելու և շահագործելու մատչելիությունն է։ Փորձագիտական գնահատականներով բարդության վերին աստիճանի մարտական ԱԹՍ-ների գինը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ կործանիչի գինը կազմում է մոտ 100 մլն դոլար[3]։ ԱԹՍ-ների թերությունն է համարվում հեռակառավարվող համակարգի խոցելիությունը, ինչը շատ կարևոր է ռազմական նշանակության ԱԹՍ-ների համար[4][5][6]։

Դասակարգում

Անօդաչու թռչող սարքերը լինում են քաղաքացիական և ռազմական օգտագործման, իրենց հերթին ռազմական ԱԹՍ-ները բաժանվում են հետախուզական և հարվածային տեսակների։

Անօդաչու թռչող սարքերը լինում են՝

  • Չկառավարվող անօդաչու թռչող սարքեր,
  • Ավտոմատ կառավարվող անօդաչու թռչող սարքեր,
  • Կառավարվող անօդաչու թռչող սարքեր։

Անօդաչու թռչող սարքերը բաժանվում են տարբեր խմբերի, ըստ քաշի, թռիչքի ժամանակի, հեռավորության և բարձրության։

Տարբերակում են սարքերի հետևյալ կարգերը՝

  • «միկրո» (պայմանական անվանում) քաշը մինչև 10 կիլոգրամ, թռիչքի ժամանակը 1 ժամ և բարձրությունը մինչև 1 կմ։
  • «մինի» - մինչև 50 կգ քաշը, թռիչքի ժամանակը մի քանի ժամ և բարձրությունը 3 - 5 կմ,
  • միջին («միդի») - քաշը մինչև 1 000 կգ, թռիչքի ժամանակը 10 - 12 ժամ և բարձրությունը մինչև 9 - 10 կմ,
  • ծանր - թռիչքի ժամանակը 24 և ավելին ժամ, բարձրությունը մինչև 20 կմ։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը օպերատիվ չափորոշիչներով առանձնացնում է ԱԹՍ-ների հինգ խումբ[7]:

Խումբ Զանգված, կգ Աշխատանքային բարձրություն, մ Արագություն (հանգույց) Օրինակ
I 0-9 < 360 100 RQ-11 Raven
II 9-25 < 1050 < 250 ScanEagle
III < 600 < 5400 RQ-7 Shadow
IV > 600 ցանկացած MQ-1 Predator
V > 5400 RQ-4 Global Hawk

Պատմություն

Տեսլայի հեռակառավորվող նավը

Հեռակառավարվող մեքենաների ստեղծման համար դրդապատճառ է հանդիսացել էլեկտրականության և ռադիոյի հայտնագործումը։ Ավստրիական բանակը կիրառել է էլեկտրալարերով կառավարվող օդապարիկները 1849 թվականի օգոստոսի 22-ին Վենետիկի ռմբակոծման համար։ 1892 թվականին «Էլեկտրական Սիմս-Էդիսոնի տորպեդներ» ընկերությունը ներկայացրել է էլեկտրալարերով կառավարվող հականավային տորպեդը։ 1897 թվականին բրիտանացի Էրնեստ Վիլսոնը արտոնագրել է դիրիժաբլի անլար կառավարման համակարգը, սակայն այդպիսի մեխանիզմի կառուցման վերաբերյալ տեղեկություններ չկան[8]։

1899 թվականին Մեդիսոն Սքուեր Գարդեն ցուցահանդեսի ժամանակ ինժեներ և հայտնագործող Նիկոլա Տեսլան ցուցադրել է փոքր ռադիոկառավարվող նավ։ Չնայած, որ հասարակությունը առաջին հերթին հետաքրքրվեց այդ հայտնագործությամբ ռազմական նպատակներով, Տեսլան պնդում էր, որ հեռակառավարումը կարող է ունենալ ավելի լայն կիրառություն (հայտնագործողի կողմից ստացել է «հեռաավտոմատացում» անվանումը)[9]։

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակից երկրները ակտիվ փորձարկումներ էին անում անօդաչու ավիացիայի վրա։ 1914 թվականի նոյեմբերին Գերմանիայի ռազմական նախարարությունը Տրանսպորտային տեխնոլոգիաների կոմիտեին (գերմ.՝ Verkehrstechnische Prüfungs-Kommission) հանձնարարել է մշակել հեռակարարվարման համակարգ, որը հնարավոր կլիներ տեղադրել ինչպես նավերի, այնպես էլ ինքնաթիռների վրա։ Նախագիծը գլխավորեց Ենայի համալսարանի պրոֆեսոր Մաքս Վիենը, իսկ տեխնոլոգիաների հիմնական մատակարարն էր դարձել «Siemens & Halske» ընկերությունը։ Ավելի քիչ, քան մեկ տարվա փորձարկումների ընթացքում Վիենին հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը պիտանի էր նավատորմում գործնական օգտագործման համար, սակայն բավականին վստահելի չէր ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում, ինչպես նաև բավականին հստակ չէր օդային հարվածներ իրականացնելու համար։ «Siemens & Halske» ընկերությունը շարունակեց ավիացիոն փորձարկումները և 1915-1918 թվականներին արտադրել է ավելի քան 100 միավոր էլեկտրալարերով հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, որոնք օդ էին բարձրացվում ինչպես ցամաքից, այնպես էլ դիրիժաբլերից, և կարող էին կրել մինչև 1000 կգ տորպեդային կամ ռմբային բեռնվածություն։ Ավելի ուշ «Siemens & Halske» ընկերության հայտնագործումները կիրառվել են «Mannesmann-MULAG» ընկերության կողմից «Չղջիկ» (գերմ.՝ Fledermaus)[10] ռադիոկառավարվող ռմբակոծչի նախագծում։ Այս բազմակի օգտագործման ԱԹՍ-ն ուներ մինչև 200 կմ գործողության շառավիղ և կարող էր կրել մինչև 150 կգ բեռնվածություն։ Թռիչքի կառավարումը և ռումբերի նետումը իրականացվում էր ցամաքից և անօդաչու սարքը կարող էր վերադարձվել նույն կետը, որտեղից իրականացվել է թռիչքը, այնուհետև վայրէջք կատարել պարաշյուտի օգնությամբ։

Ռազմական ԱԹՍ-ների հակազդեցության միջոցներ

Տարվում են ռազմական նշանակության ԱԹՍ-ների հայտնագործման և ոչնչացման միջոցներ։ Հայտնագործման համար օգտագործում են ավելի կատարյալ ռադիոտեղորոշման կայաններ, հայտնագործման օպտիկական միջոցներ, տեղեկատվության փոխանցման ռադիոազդանշանի որսման միջոց: Ոչնչացման համար կարող են օգտագործվել սովորական հրետանային կայանքներ և կառավարման ազդանշանների խլացման միջոցներ[11]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Что такое дрон?». dronomania.ru.
  2. Авиация: Энциклопедия / Гл. ред. Г. П. Свищёв. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 108. — 736 с. — ISBN 5-85270-086-X
  3. Сэмюэл Грингард Интернет вещей: Будущее уже здесь = The Internet of Things. — М.: Альпина Паблишер, 2016. — 188 с. — ISBN 978-5-9614-5853-4
  4. Rajesh Kumar. Tactical Reconnaissance: Uavs Versus Manned Aircraft // The Pennsylvania State University. — 1997. — № AU/ACSC/0349/97-03. — копияна сайте PennState
  5. Авиация: Энциклопедия / Гл. ред. Г. П. Свищёв. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 220. — 736 с. — ISBN 5-85270-086-X
  6. «Краш тест дрона». drone2.ru.
  7. Department of Defense. «Unmanned Aircraft System Airspace Integration Plan» (PDF). Վերցված է 2015-08-06-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Remote Piloted Aerial Vehicles : An Anthology» (անգլերեն). Centre for Telecommunications and Information Engineering (Monash University). Վերցված է 2016-11-12-ին.
  9. Turi, Jon (19.01.2014). «Tesla's toy boat: A drone before its time». Engadget.com. Վերցված է 2016-11-12-ին.
  10. Gunther Sollinger. The Development of Unmanned Aerial Vehicles in Germany (1914 – 1918) // Scientific Journal of Riga Technical University. — 2010. — № 16.копия на сайте RTU
  11. Александр Степанов (16.10.2017). «Удар с неба (Военные всего мира ищут способ борьбы с беспилотниками)». www.versia.ru (ռուսերեն). Москва: Издательский дом «Версия». Վերցված է 2017-10-22-ին. {{cite web}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)

Արտաքին հղումներ