Jump to content

Մարտական ռոբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Legged Squad Support System մարտական ռոբոտը

Մարտական ռոբոտ, մարտական իրավիճակներում մարդու կյանքը պահպանման համար մարդուն փոխարինող հեռակառավարվող ինքնավար ռոբոտ, որը կիրառվում է տրանսպորտային, հետախուզական, փրկարարական, հարձակման և այլ նպատակներով։

Մարտական ռոբոտ է համարվում ոչ միայն մարդուն մասամբ և ամբողջությամբ փոխարինող մարդկային գործառույթներ կատարող ավտոմատ սարքավորումները, այլ նաև մարդու բնական միջավայր չհանդիսացող՝ օդային և ջրային տարածքներում գործող ռոբոտները։

Այժմ մարտական ռոբոտների մեծամասնությունը իրենցից հեռաներկայության սարքավորումներ են ներկայացնում և շատ քիչ մոդելներ ունեն առանց օպերատորի միջամտության որոշ խնդիրների ինքնավար կատարման հնարավորությունը։

Լայն իմաստով, մարտական ռոբոտները սկիզբ են առնում Երկրորդ համաշխարհային և Սառը պատերազմներից ի դեմս գերմանական Գողիաթ ինքնագնաց ականի և խորհրդային հեռուստատանկերի։

Գիտական ֆանտաստիկայում ավանդականորեն նկարագրվող ռոբոտների կիրառումը մարտական գործողություններում արդեն դարձել մոտ ապագայի պատերազմների հնարավոր միջոցների մեկը։ Արդեն մեր օրերին բազմաթիվ մարտական ռոբոտներ օգտագործվում են տարբեր երկրների զինված ուժերի շարքերում։

Ոմանք կարծում են, որ ժամանակակից պատերազմները ընթանալու են ինքնավար զենքերի համակարգերով (անգլ.՝ automated weapons systems)։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զգալի մոջոցներ է ներդնում ավտոմատացված համակարգերի հետազոտության և մշակման ուղղությամբ։ Այժմ կիրառվող ամենանշանավոր ինքնավար համակարգն է հանդիսանում IAI Pioneer & RQ-1 Predator անօդաչուն, որը զինված է «օդ-երկիր» հրթիռներով և հրամանատարական կենտրոնի հետ փոխկապակցված հեռակառավարման համակարգով։

Ռուսաստանի զինված ուժերի «Ուրան-6» մարտական ականազերծման ռոբոտ
Մանիպուլյատորով ականազերծման ռոբոտ

21-րդ դարի սկզբից բազմաթիվ երկրներ զգալիորեն մեծացրել են ներդրումները ռոբոտատեխնիկայի և նոր տեխնոլոգիաների մշակման ոլորտում։ Պենտագոնի տվյալներով՝ 2007–2013 թվականներին Միացյալ Նահանգները մինչև 2010 թվականը նմանատիպ սարքերի զարգացման համար հատկացրել է մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար[1]։
2000 թվականին Չեչնիայում կիրառվել է «Վասյա» հետախուզական ռոբոտը, որը նախատեսված էր ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման համար[2]։
2005 թվականին Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Բալթիկ ծովում փորձարկել են «Գնոմ» ստորջրյա հետախուզական ռոբոտը։ Այն հագեցած է շրջանաձև դիտարկման լոկատորով, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել օբյեկտներ ավելի քան 100 մետր հեռավորության վրա և ինքնուրույն իրականացնել ականների վնասազերծում։
2006 թվականին Հարավային Կորեայում ստեղծվել է «ռոբոտ-պահակ», որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի հետ սահմանների վերահսկման համար[3]։
Ամերիկյան Foster-Miller ընկերությունը մշակել է մարտական ռոբոտ, որը հագեցած էր խոշոր տրամաչափի գնդացիրով։ 2007 թվականի ամռանը այդ ընկերության երեք ռոբոտ հաջողությամբ փորձարկվել են Իրաքում, ինչից հետո ստացվել է շուրջ 80 միավորի արտադրության պատվեր[4]։
2007 թվականի հունիսին մի շարք ամերիկյան ընկերություններ հայտարարել են բազմաֆունկցիոնալ մարտական ռոբոտների ստորաբաժանումների ստեղծման մասին։ Նախատեսվում էր, որ այդ համակարգերը կգործեն «կոլեկտիվ բանականության» սկզբունքով, որը նման է միջատների (օրինակ՝ մրջյունների) համայնքների վարքագծին՝ ապահովելով ինքնուրույն և համակարգված գործողություններ՝ նույնիսկ կապի կորստի պայմաններում։
2012 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձր տեխնոլոգիական հետազոտություններով զբաղվող DARPA գործակալությունը հայտարարել է «Avatar» նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն էր մարդանման մարտական ռոբոտների ստեղծումը[5]։
2016 թվականին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտարարեց «Ուրան-9» բազմաֆունկցիոնալ մարտական ռոբոտատեխնիկական համալիրի միջազգային շուկա առաջխաղացման մասին։ Համալիրը ներառում է երկու հետախուզական և կրակային աջակցության ռոբոտ, դրանց տեղափոխման համար նախատեսված քարշակ և շարժական կառավարման կետ։ Այն նախատեսված է հեռավար հետախուզության իրականացման և համազորային, հետախուզական ու հակաահաբեկչական ստորաբաժանումներին կրակային աջակցություն տրամադրելու համար։ Ռոբոտների սպառազինությունը ներառում է 30 մմ տրամաչափի 2Ա72 ավտոմատ թնդանոթ և դրա հետ զուգակցված 7,62 մմ գնդացիր, ինչպես նաև «Ատակա» հակատանկային կառավարվող հրթիռներ։ Սպառազինության կազմը կարող է փոփոխվել՝ կախված պատվիրատուի պահանջներից։ Բացի այդ, ռոբոտները համալրված են լազերային ճառագայթման մասին նախազգուշացման համակարգով և սարքավորումներով, որոնք ապահովում են թիրախների հայտնաբերում, ճանաչում և ուղեկցում[6]։
2017 թվականին Մոսուլի գործողության ընթացքում «Իսլամական պետություն» (ԻԳ) զինված խմբավորման զինյալները ստեղծել են հեռակառավարվող ռոբոտացված սարք, որն իր վրա կարող էր կրել հակատանկային ական։ Այն օգտագործվել է զրահապատ տեխնիկայի դեմ՝ մոտենալով թիրախին և տեղակայվելով դրա տակ, ինչից հետո իրականացվել է պայթեցում[7]։
2020 թվականին ամբողջությամբ ինքնավար անօդաչու սարքը առաջին անգամ հարձակվել է մարդկանց վրա։ Դա տեղի է ունեցել Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ Լիբիայի կառավարության ուժերի և Խալիֆա Հաֆթարի ուժերի միջև բախման ժամանակ։ Հաֆթարի ուժերը հայտնաբերվել և հարձակման են ենթարկվել թուրքական Kargu-2 անօդաչու սարքերի կողմից, որոնք զինված էին մարտագլխիկներով[8]։

Ռոբոտատեխնիկայի միլիտարիզացիայի դեմ փաստարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիկական և իրավական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմյունիկեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Новости KM.RU. За Россию будут воевать роботы». Արխիվացված է օրիգինալից 2008-03-03-ին. Վերցված է 2008-03-01-ին.
  2. Роботы. Полезные и бесполезные Արխիվացված է Հունիս 10, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  3. Стойкий бронированный солдатик: Уже не игрушка " журнал «Популярная механика» Արխիվացված է Ապրիլ 23, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  4. Терминатор будет создан в течение 10 лет " Наука, технологии " Главные истории " Новости " RB.ru Արխիվացված է Հունիս 22, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  5. «А.Попова. Аватар, недоношенный ребёнок войны». Արխիվացված օրիգինալից 2013-01-16-ին. Վերցված է 2012-12-30-ին.
  6. «Ростех :: Новости :: «Рособоронэкспорт» будет продвигать «Уран-9» на международный рынок». Արխիվացված օրիգինալից 2016-01-07-ին. Վերցված է 2016-01-17-ին.
  7. redaktion, spartanat (2017-05-18). «PHOTO FILE: Werkstattbesuch in Mosul». SPARTANAT (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-23-ին. Վերցված է 2024-01-23-ին.
  8. «Впервые в истории боевой робот убил человека по собственной инициативе». Արխիվացված օրիգինալից 2021-06-19-ին. Վերցված է 2021-07-07-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտական ռոբոտ» հոդվածին։