«Ցիսանա Տատիշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արտաքին հղումներ}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''Ցիսանա Բեժանի Տատիշվիլի''' ({{lang-ka|ცისანა ტატიშვილი}}, ծնվել է՝ [[30 դեկտեմբերի]], [[1937]], [[Թբիլիսի]], [[Վրացական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]), վրացի խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ([[1979]])։
'''Ցիսանա Բեժանի Տատիշվիլի''' ({{lang-ka|ცისანა ტატიშვილი}}, ծնվել է՝ [[30 դեկտեմբերի]], [[1937]], [[Թբիլիսի]], [[Վրացական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]), վրացի խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] ([[1979]])։


== Կենսագրություն==
== Կենսագրություն==

00:04, 17 Մայիսի 2017-ի տարբերակ

Ցիսանա Տատիշվիլի
Բնօրինակ անունվրաց.՝ ცისანა ტატიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 30, 1937(1937-12-30)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Մահացել էսեպտեմբերի 23, 2017(2017-09-23)[1] (79 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինԳոգի Թոթիբաձե
Պարգևներ

Ցիսանա Բեժանի Տատիշվիլի (վրաց.՝ ცისანა ტატიშვილი, ծնվել է՝ 30 դեկտեմբերի, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն

Ցիսանա Տատիշվիլին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։

1963 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Կարտվելիշվիլիի ղեկավարությամբ (սովորել է նաև Դ. Մչեդլիձեի մոտ)[2]։

1963-1992 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում (Մոսկվա), Կոմիշե օպերում (Բեռլին)[3]։

Հանդես է եկել որպես երգչուհի, կատարել է այնպիսի մոնումենտալ ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Լյուդվիգ վան Բեթհովենի «Սիմֆոնիա № 9»-ը, Լյուդվիգ Բեթհովենի «Ռեքվիեմը»։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում է Պյոտր Չայկովսկու և Սերգեյ Ռախմանինովի ռոմանսների, գերմանացի ու իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների, Օթար Թաքթաքիշվիլու և Ալեքսեյ Մաճավարիանու կամերային ստեղծագործությունների կատարումներ։

Ցիսանա Տատիշվիլին համերգային շրջագայություններ է կատարել արտասահմանում (ԳԴՀ, Լեհաստան, Չեխոսլովակիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեդիա)[4]։

Դասավանդում է Թբիլիսիի կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։ Հումանիտեր ակադեմիայի ակադեմիկոս է[5]։

2010 թվականին Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց տեղադրվել է Ցիսանա Տատիշվիլիին նվիրված աստղ։

Ցիսանա Տատիշվիլիի ամուսինը՝ Գեորգի Տոտիբաձեն (1928-2010), նկարիչ է, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, եղել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը։

Ճանաչում և մրցանակներ

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
  • Վրացական ԽՍՀ Զ. Փալիաշվիլու անվան պետական մրցանակ (1979)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակ (1987)
  • Պատվո շքանշան (2010)
  • Նախագահական շքանշան «Փայլ» (Վրաստան, 2012)
  • Շվեյցարական մեդալ
  • «Արվեստն ինքն անմահություն է» մրցանակ («Մզեչաբուկի» արվեստների միջազգային ասոցիացիա և Մարիա Կալասի միություն)[6]
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2012)[7]

Դերերգեր

Ծանոթագրություններ