Ցիսանա Տատիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիսանա Տատիշվիլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ ცისანა ტატიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 30, 1937(1937-12-30)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Մահացել էսեպտեմբերի 23, 2017(2017-09-23)[1] (79 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինԳոգի Թոթիբաձե
Պարգևներ

Ցիսանա Բեժանի Տատիշվիլի (վրաց.՝ ცისანა ტატიშვილი, դեկտեմբերի 30, 1937(1937-12-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2017(2017-09-23)[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերային երգչուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիսանա Տատիշվիլին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։

1963 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Կարտվելիշվիլիի ղեկավարությամբ (սովորել է նաև Դ. Մչեդլիձեի մոտ)[2]։

1963-1992 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում (Մոսկվա), Կոմիշե օպերում (Բեռլին)[3]։

Հանդես է եկել որպես երգչուհի, կատարել է այնպիսի մոնումենտալ ստեղծագործություններ, ինչպիսիք են Լյուդվիգ վան Բեթհովենի «Սիմֆոնիա № 9»-ը, Լյուդվիգ Բեթհովենի «Ռեքվիեմը»։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում է Պյոտր Չայկովսկու և Սերգեյ Ռախմանինովի ռոմանսների, գերմանացի ու իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների, Օթար Թաքթաքիշվիլու և Ալեքսեյ Մաճավարիանու կամերային ստեղծագործությունների կատարումներ։

Ցիսանա Տատիշվիլին համերգային շրջագայություններ է կատարել արտասահմանում (ԳԴՀ, Լեհաստան, Չեխոսլովակիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեդիա)[4]։

Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։ Հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է[5]։

2010 թվականին Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց տեղադրվել է Ցիսանա Տատիշվիլիին նվիրված աստղ։

Ցիսանա Տատիշվիլիի ամուսինը՝ Գեորգի Տոտիբաձեն (1928-2010), եղել է նկարիչ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։

Ցիսանա Տատիշվիլին մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Թբիլիսիում։ Թաղվել է Դիդուբեի պանթեոնում։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
  • Վրացական ԽՍՀ Զ. Փալիաշվիլու անվան պետական մրցանակ (1979)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակ (1987)
  • Պատվո շքանշան (2010)
  • Նախագահական շքանշան «Փայլ» (Վրաստան, 2012)
  • Շվեյցարական մեդալ
  • «Արվեստն ինքն անմահություն է» մրցանակ («Մզեչաբուկի» արվեստների միջազգային ասոցիացիա և Մարիա Կալասի միություն)[6]
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2012)[7]

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://sputnik-georgia.ru/culture/20170923/237447237/Ushla-iz-zhizni-gruzinskaja-opernaja-pevica-i-pedagog-Cisana-Tatishvili.html
  2. ТАТИШВИЛИ Цисана Бежановна
  3. ТАТИШВИЛИ в энциклопедии музыки
  4. http://megabook.ru/article/ТАТИШВИЛИ%20Цисана%20Бежановна
  5. «В Тбилиси заложат звезду известной певицы Цисаны Татишвили». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. «Интервью с Цисаной Татишвили». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. Тбилисоба-2012