Գեորգի Թոթիբաձե
Գեորգի Թոթիբաձե
վրաց.՝ გოგი კონსტანტინეს ძე თოთიბაძე | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 29, 1928[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | ապրիլի 8, 2010 (81 տարեկան) կամ ապրիլի 6, 2010[1] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ և գրաֆիկական դիզայներ |
| Ուսուցիչ | Ուչա Ջափարիձե[2] |
| Աշակերտներ | Գոգի Թոթիբաձե |
| Պարգևներ | |
| Պաշտոն | թղթակից անդամ և ռեկտոր |
| Ամուսին | Ցիսանա Տատիշվիլի և Nana Apollonovna Kutateladze? |
| Զավակներ | Գոգի Թոթիբաձե, Maria Georgievna Totibadze? և Կոնստանտին Թոթիբաձե |
| ստորագրություն | |
Գեորգի Թոթիբաձե (վրաց.՝ გოგი კონსტანტინეს ძე თოთიბაძე), հոկտեմբերի 29, 1928[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2010 կամ ապրիլի 6, 2010[1], Թբիլիսի, Վրաստան), խորհրդային, վրացի գեղանկարիչ, գծանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1983 թվական), պրոֆեսոր (1959 թվականից), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1975 թվականից):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգին ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում և ապրել է ծնողների և ավագ քրոջ` Նանայի հետ Զանդուկելի փողոցի 11 հասցեում: Նրա հայրը` Կոնստանտին Թոթիբաձեն ֆիզիկա է դասավանդել գիմնազիայում, իսկ մայրը` Ելենա Կունդադձեն վրացերեն է դասավանդել: Հեղափոխությունից առաջ նրա պապը` Անտոն Թոթիբաձեն (1865 - 1938 թվականներ) եղել է Կովկասի կայսերական փոխանորդ, Վորոնցով–Դաշկովի ընտանիքի հոգևորական, այնուհետև` Սիոնի տաճարի և Քաշվեթիեկեղեցու վանահայր[3]:
1942 թվականին Գեորգին սկսել է նկարել Թբիլիսիի Պիոներ պալատի գծանկարչության և գեղանկարչության խմբակում, որը գտնվել է Ռուստավելի պողոտայում:
1947 թվականից սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (Ուչա Ջափարիձեի դասարան), որը ավարտել է 1953 թվականին:
1959 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիային կից ասպիրանտուրան, և այդ տարվանից դասավանդել է որպես պրոֆեսոր:
1972-1982 թվականներին որպես ռեկտոր գլխավորել է ակադեմիան[4]:
Նաև ղեկավարել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցում: 1975 թվականից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ:
Թաղված է Դիդուբեի պանթեոնում:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին մասնակցել է Թբիլիսիի «Փիրոսմանի» ռեստորանի սրահի նկարազարդմանը:
Նկարչի աշխատանքներից են` «Դեպի նոր Սամգորի երկիր» (1953 թվական), Մարիա Կավտարաձեի (1956 թվական) և Ն. Ամիրաջիբիի (1957 թվական) դիմանկարները, «Ռուստավյան մետաղագործություն» (1958 թվական), «Թեյի տնկադաշտերում» (1962 թվական), «Թամարա» (1967 թվական), «Թեյաբույծները», «Գուրիայի ապստամբությունը 1841 թվականին» (երկուսն էլ` 1970 թվական), գեներալ-մայորի դիմանկարներ` Ն. Տավարտկիլաձեի, (1979-80 թվականներ), երգչուհի Դինա Ջիտովայի (գունամատիտ, 1985 թվական), Ելենա Օբրազցովայի (գունամատիտ, 1990 թվական) պաշտոնաթողությունները, «Կախետինյան խաղողագործները» ավտոլիտոգրաֆների շարքը (1979 թվական), «Թամադա» (1967 թվական) և «Երկար կյանք» (1988 թվական)` Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում[5]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսնության ժամանակ կինը եղել է Նանա Քութաթելաձեն (1946-2015 թվականներ, Փարիզ)` Ապոլոն Քութաթելաձեի և Մարիա Եվդոկիմովայի դուստրը:
- Որդին` Գեորգին (ծն. 1967 թվական) նկարիչ է[6], սպորտսմեն, ունի կարատեի երկրի առաջնության հինգ ոսկե մեդալ, Ճապոնիայի հեղինակությանը վերաբերող միջազգային մրցախաղի արծաթե և համաշխարհային առաջնության երկու բրոնզե մրցանակ: Կինը` Իրինան, ում հետ միասին սովորել են 1905 թվականի անվան բարձրագույն գեղարվեստի դպրոցում։ Ավելի ուշ Գեորգին տեղափոխվել է Թբիլիսիի արվեստի ակադեմիայում: Ամուսնու հետ եկել է և Իրինան (ստացել է կարմիր դիպլոմ), Գեորգին դիպլոմ չի ստացել: Երեխաները` Նանան, Մանանան և Վարվառան[7]: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
- Որդին` Կոնստանտին Թոթիբաձեն (ծն. 1969 թվական)` նկարիչ է[8][9], սպորտսմեն, Ռուսաստանի եռակի չեմպիոն, կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Կինը` Օլգա Շեստերիկովան է[10]: Երեխաները` Մուսյան (1996 թվական)[11][12], Նինան, Թամարան, Անտոնը (1993 թվական)[13], Դավիթը և Գոգին: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
- Դուստրը` Մարիան (ծն. 1972 թվական) դիզայներ է, մոդելագործ[14]: Ապրում և աշխատում է Փարիզում[15]:
- Երկրորդ ամուսնության ժամանակ կինը եղել է Ցիսանա Տատիշվիլին (1937-2017 թվականներ)` օպերային երգչուհի (սոպրանո):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ http://rah.ru/the_academy_today/the_members_of_the_academie/member.php?ID=17353
- ↑ «Пока все дома — дом четвертый» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-03-ին.
- ↑ «ზურაბ ნიჟარაძე». Российская академия художеств. Արխիվացված օրիգինալից 2018-02-04-ին. Վերցված է 2018-02-01-ին.
- ↑ «George Totibadze». exhib.internet-academy.org.ge. Արխիվացված օրիգինալից 2018-02-07-ին. Վերցված է 2018-02-06-ին.
- ↑ «PHILLIPS: Gogi Totibadze» (անգլերեն). Phillips. Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «Счастливое число». Elle. 2010-04-02. Արխիվացված օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին.
- ↑ «Застольная живопись братьев Тотибадзе». Արխիվացված օրիգինալից 2018-02-18-ին. Վերցված է 2018-02-01-ին.
- ↑ «Phillips: UK010612, Kostya Totibadze» (անգլերեն). Phillips. Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «Ольга Шестерикова (Тотибадзе)». Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-01-ին.
- ↑ Musia Totibadze (2016-12-19). «Муся Тотибадзе — Танцуй, Виталик!». Արխիվացված օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «ცეცხლისფერთმიანი მუსია თოთიბაძე Chanel Haute Couture-ს სინჯებზე». What I See | Online Magazine (անգլերեն). 2014-04-29. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «Художник Антон Тотибадзе: «Эта шаурма шикарная, мне нравится её форма — она как женщина»». Արխիվացված օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին.
- ↑ «Cinema De Mes Nuits, осень-зима 2016». Harper’s Bazaar - модный женский журнал. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «Культовые героини мирового кино в дебютной коллекции бренда Cinema de Mes Nuits» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Թոթիբաձե» հոդվածին։ |
| ||||||
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 2010 մահեր
- Ապրիլի 6 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացի նկարիչներ