Օթար Թաքթաքիշվիլի
| Օթար Թաքթաքիշվիլի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | ოთარ თაქთაქიშვილი |
| Ծնվել է | հուլիսի 27, 1924[1][2][3] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Երկիր | |
| Մահացել է | փետրվարի 21, 1989[3] (64 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ, կոնցերտմայստեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ |
| Աշխատավայր | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
| Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1947) |
| Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
| Պարգևներ | |
Օթար Թաքթաքիշվիլի (վրաց.՝ ოთარ თაქთაქიშვილი , հուլիսի 27, 1924[1][2][3], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 21, 1989[3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974)։ Վրացական ԽՍՀ օրհներգի հեղինակն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օթար Թաքթաքիշվիլին աբխազական ազնվական Վասիլի Չաչիբայայի և վրացական իշխանուհի Ելիզավետա Թաքթաքիշվիլիի[4] որդին է։ Կրել է մոր ազգանունը։ Երաժշտական կրթությունը ստացել է Թբիլիսի նախ երաժշտական դպրոցում, ապա ուսումնարանում։ 1947 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, իսկ ասպիրանտուրան 1950 թվականին Սերգեյ Բարխուդարյանի կոմպոզիցիայի բաժնում։ 1952 թվականից դասավանդել է պոլիֆոնիա և գործիքագիտություն, 1959 թվականից դոցենտ էր, իսկ 1966 թվականից պրոֆեսոր։ 1962-1965 թվականներին եղել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտորը։
Դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին (1945) մասնակցել է Վրաստանի օրհներգի ստեղծման համար Վրաստանի կոմպոզիտորների միության հայտարարած մրցույթին, շահել է այն։
1944-1946 պատերազմական տարիներին աշխատել է, որպես կոնցերտմեյստր և դիրիժոր Ռադիոհաղորդակցության կոմիտեում։ Եղել է Վրացական ԽՍՀ պետական երգչախմբային կապելայի կոնցերտմեյստեր և դիրիժոր (1947-1952) և գեղարվեստական ղեկավար (1952-1956)։ 1952 թվականից, իր ստեղծագործությունները կատարելիս, որպես դիրիժոր ղեկավարել է հանրապետության առաջավոր երաժշտական տարբեր համույթներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Тактакишвили Отар Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Дворянские роды Российской империи.- Т.4.- Москва, 1998.- С.208
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Թաքթաքիշվիլի» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 153)։ |
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1989 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի կոմպոզիտորներ
- Վրացի դիրիժորներ
- Վրացի մանկավարժներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրացի հասարակական գործիչներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ