Ֆերենց Էրկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Էրկել
Erkel Ferenc Györgyi Alajos.jpg
Բնօրինակ անուն հունգ.՝ Erkel Ferenc
Ծնվել է նոյեմբերի 7, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5]
Դյուլա, Békés County, Հունգարիա[6]
Երկիր Flag of Hungary.svg Հունգարիա
Մահացել է հունիսի 25, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}}) (82 տարեկանում) կամ հունիսի 15, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2] (82 տարեկանում)
Բուդապեշտ, Հունգարիա[6]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն դիրիժոր, կոմպոզիտոր, շախմատիստ, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար
Գործիքներ դաշնամուր
Շրջանավարտ Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա
Ամուսին Q31180997?

Ֆերենց Էրկել (հունգ.՝ Erkel Ferenc, նոյեմբերի 7, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5], Դյուլա, Békés County, Հունգարիա[6] - հունիսի 25, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}}) կամ հունիսի 15, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[6]), հունգար կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։ Հունգարիայի ազգային օպերային արվեստի հիմնադիր։

Գրել է հունգարական ազգային հիմնի երաժշտությունը (1845), 9 օպերա (այդ թվում ազգային-հայրենասիրական՝ «Բանկ բան», բեմադրվել է 1861-ին), տոնական նախերգանք նվագախմբի համար (1887), դաշնամուրային պիեսներ, երգեր։[7]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ընտանեկան ավանդության Ֆերենցը Հունգարիայում վերաբնակեցված հոլանդացի վան Էրկելի ժառանգներից է։ Նրա երաժշտական կարողությունները վաղ են հայտնաբերվել։ Սովորել է Հենրիկ Կլեյնի մոտ Պոժոնիում։ Երիտասարդ տարիներին համերգներ է տվել որպես երգիչ և դասավանդել է դաշնամուր (1828—1835), նաև 1890 թվականից ծառայել է որպես կապելմեյստեր Կլուժ-Նապոկաում։ (1835) թվականին տեղափոխվել է Պեշտ, որտեղ շուտով դարձել Հունգարական թատերական միության դիրիժոր։ 1838-ից 1890 թվականներին եղել է Հունգարիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորը և ղեկավարը, գլխավորել է Պեշտի ֆիլհարմոնիկ միության նվագախումբը, դրա հիմնադրման 1853 թվականից մինչև 1871 թվականը, իսկ (1868) թվականից՝ Համահունգարական երգչախմբային միության ղեկավար։ 1875-1889 թվականներին եղել է դաշնամուրային բաժնի տնօրեն և պրոֆեսոր, իսկ 1886 թվականից Հունգարիայի երաժշտական ակադեմիայի տնօրենը և պրոֆեսորը։ 1872 թվականին Ֆերենց Լիստի հետ նախաձեռնել է Բուդապեշտում Օպերային թատրոնի նոր շենքի կառուցումը, թատրոնի կառուցման առաջին օրվանից եղել է թատրոնի դիրիժոր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Էրկելը համարվում է Հունգարիայի ազգային օպերայի հիմնադիրը բառի ուղիղ իմաստով, քանի որ հենց նա է ստեղծել առաջին հունգարական օպերան։ Իր օպերաների մեծ մասում նա անդրադարձել է Հունգարիայի ողբերգական պատմությանը՝ երկրի ազատագրումը զավթիչներից և կռիվները բռնապետների դեմ։ Առավել շատ հերոսական-քնարական օպերաներ, ինչպես՝ «Լասլո Խունյադի» և «Բան Բանկ»: Էրկելին բնութագրական է այդ ժամանակվա արևմտաեվրոպական օպերային ավանդույթների և ազգային երաժշտական ոճի համադրությունը (բացառիկություն, շատ հունգարական ազգայի մեղեդիներ, օրինակ օգտագործել է Վերբունկոշը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118530801 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC
  4. 4,0 4,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Эркель Ференц // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. ՀՍՀ, հատոր 4, էջ 96։