Հունգարիայի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Հունգարիայի օպերային թատրոն
Hungarian State Opera House(PDXdj).jpg
Տեսակօպերայիн թատրոն
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա[1]
Գտնվելու վայրըԲուդապեշտի IV շրջան[1]
Հիմնադրման ամսաթիվ1875
ՃարտարապետՄիկլոշ Իբլ և István Medgyaszay?[2]
Կայքopera.hu(հունգարերեն)(անգլ.)
Commons-logo.svg Hungarian State Opera House Վիքիպահեստում

Հունգարիայի օպերային թատրոն (հունգ.՝ Magyar Állami Operaház), Հունգարիայի ամենամեծ օպերային թատրոնը։ Գտնվում է Բուդապեշտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է եղել որպես Հունգարիայի թագավորական օպերային թատրոն։ Թատրոնի շենքը նախագծել է հունգար ճարտարապետ Միկլոշ Իբլը։ Շինարարությունը, որը ֆինանսավորել են Բուդապեշտ քաղաքն ու Ավստրո-Հունգարիայի կայսեր Ֆրանց Յոզեֆ I-ը, սկսվել է 1875 թվականին։ Հանրության համար թատրոնը բացվել է 1884 թվականի սեպտեմբերի 27-ին։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Ֆերենց Էրկելը, 1888-1891 թվականներին՝ կոմպոզիտոր Գուստավ Մալերը, 1947-1950 թվականներին՝ Օտտո Կլեմպերերը։

1970-ական թվականներին օպերայի շենքի վատթարացման պատճառով հունգարական իշխանությունները 1980-1984 թվականներին իրականացրել են վերանորոգման աշխատանքներ։ Թատրոնի վերաբացումը տեղի է ունեցել հիմնադրումից 100 տարի հետո՝ 1984 թվականի սեպտեմբերի 27-ին։

Օպերային թատրոնի շենքը հարուստ զարդարանքներով կառույց է և համարվում է ճարտարապետ Միկլոշ Իբլի գլուխգործոցներից։ Շենքը կառուցվել է նեոռենեսանս ոճով՝ բարոկկոյի տարրերով։ Զարդարանքները ներառում են հունգարական արվեստի առաջատար ներկայացուցիչներ Բերտալան Սեկեի, Մոր Տանի, Կարոյ Լոտցի նկարներն ու քանդակները[3]։

Թատրոնի շենքի դիմաց տեղադրված են Ֆերենց Էրկելի և Ֆերենց Լիստի արձանները։ Օպերային թատրոնի շենքում կազմակերպվում են շրջապտույտներ վեց լեզուներով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և հունգարերեն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Legány, Dezsó (1998), "Budapest", in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. One, pp. 630–632. London: MacMillan Publishers, Inc. 1998 ISBN 0-333-73432-7 ISBN 1-56159-228-5
  • Olszanska, Barbara; Tadeusz Olszanski, DK Eyewitness Travel Guide: Budapest, Dorling Kindersley Publishers Ltd, 2007. ISBN 075669471X ISBN 978-0756694715

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  3. «Hungarian State Opera - Google Arts & Culture»։ Google Cultural Institute (ռուսերեն)։ Վերցված է 2016-12-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]