«Օհմի օրենք»–ի խմբագրումների տարբերություն
Տող 53. | Տող 53. | ||
Ապացուցենք, որ (1) -ը Օհմի գրառման տեսքերից մեկն է: |
Ապացուցենք, որ (1) -ը Օհմի գրառման տեսքերից մեկն է: |
||
[[File:Օհմի օրենքը.png|thumb|Օհմի օրենքը]] |
|||
Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝ |
Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝ |
||
16:29, 9 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Էլեկտրամագնիսականություն |
---|
Մագնիսականություն |
Օհմի օրենք , էլեկտրական շղթայի հիմնական օրենքներից մեկը. կապ է հաստատում հաղորդիչով անցնող I հոսանքի ուժի և այդ հաղորդչի երկու սևեռված կետերի (կտրվածքների) U պոտենցիալների տարբերության (լարման) միջև.
- ։
Համեմատականության R գործակիցը կոչվում է օհմական դիմադրություն կամ պարզապես հաղորդիչի տվյալ տեղամասի դիմադրություն։ Հայտնագործել է Գեորգ Օհմը 1826 թ-ին։
Ընդհանուր դեպքում I-ի և U-ի կախումը ոչ գծային է, սակայն գործնականում, լարումների որոշակի միջակայքում այն կարելի է համարել գծային և կիրառել Օհմի օրենքը։ Վերը գրված տեսքով Օհմի օրենքը ճիշտ է շղթայի՝ էլշուի աղբյուրներ չպարունակող տեղամասերի համար։ Այդպիսի աղբյուրների (կուտակիչ գեներատորներ ևն) առկայության դեպքում Օհմի օրենքն ունի
տեսքը, որտեղ -ն տվյալ տեղամասում պարունակվող բոլոր աղբյուրների էլշուն է։
Օհմի օրենքի ընդհանրացումը ճյուղավորված շղթայի համար Կիրխհոֆի երկրորդ կանոնն է։
Օհմի օրենքը փակ շղթայի համար
Փակ շղթայի համար Օհմի օրենքը ստանում է տեսքը, որտեղ -ը շղթայի լրիվ դիմադրությունն է՝ արտաքին R և էլշուի աղբյուրի ներքին Ri դիմադրությունների գումարը։
Հաղորդման հոսանք կոչում են էլեկտրական լիցքեր կրող մասնիկների շարժումը (կարգավորված կամ քաոսային) նյութական մարմինների ներսում էլոկտրական դաշտի ազդեցության տակ:
հ
Օհմի օրենքը դիֆերենցիալ տեսքով
Հաղորդման հոսանք են կոչում էլեկտրական լիցքեր կրող մասնիկների շարժումը (կարգավորված կամ քաոսային) նյութական մարմինների ներսում էլեկտրական դաշտի ազդեցության տակ:
Նկարից երևում է, որ տվյալ համակարգը լրիվ կբնութագրվի ոչ միայն Ι հոսանքի արժեքով, որ հոսում է արտաքին շղթայով, այլ նաև լիցքավորված մասնիկների շարժման ուղղության և ինտենսիվության տվյալներով տարածքի ամեն կետում:
Այդ նպատակով ներմուծենք նոր հասկացություն` հաղորդման հոսանքի խտությունը.
որտեղ N - ը 1 մ նյութում լիցքը կրող մասնիկների թիվն է
e - ն`լիցքը,
V - ն` կրողների արագությունը տվյալ կետում
Ա/մ
- կրող մասնիկների արագության վեկտորին ուղղահայաց միավոր հարթության միջով անցնող հոսանքի չափն է:
Մասնիկների արագությունը, հետևաբար և հաղորդման հոսանքի խտությունը, ուղիղ համեմատական է էլեկտրական դաշտի լարվածությանը.
(1)
ուր -ն ինչ-որ մի չափ ունեցող հաստատուն է:
Ապացուցենք, որ (1) -ը Օհմի գրառման տեսքերից մեկն է:
Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝
կամ
- ,
որտեղ -ն հոսանքի խտությունն է, ρ-ն՝ հաղորդչի տեսակարար դիմադրությունը, σ=1/ρ-ն՝ տեսակարար էլեկտրահաղորդականությունը, -ն՝ պոտենցիալ էլեկտրական դաշտի լարվածությունը, -ն՝ ոչ էլեկտրաստատիկ բնույթի ուժերի (ինդուկցիոն, քիմիական, ջերմային ևն) ստեղծված կողմնակի դաշտի լարվածությունը։
Օհմի օրենքը կոմպլեքս տեսքով ճիշտ է նաև սինուսարդային քվազիստացիոնար հոսանքների համար.
- ,
որտեղ -ը լրիվ կոմպլեքս դիմադրությունն է (R-ը շղթայի ակտիվ դիմադրությունն է, x-ը ռեակտիվ դիմադրությունը)։