Ռուսական թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մոսկվա | |||
Մակերես | 3 000 000 (1547) | |||
Բնակչություն | 5 000 000 (1547) | |||
Մակերես | 14 500 000 (1689) | |||
Բնակչություն | 11 000 000 (1689) | |||
Լեզու | ռուսերեն | |||
Կրոն | Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Ռյուրիկովիչներ | |||
Պետության գլուխ | Ցար | |||
Պատմություն |
Ռուսական թագավորություն[1][2], ավատատիրական պետություն միջնադարյան Ռուսաստանում (1547-1721), Ռուսական կայսրության, այսօրվա Ռուսաստանի Դաշնության հիմքը։
Հիմնադրվել է 1547 թվականին, Մոսկվայի մեծ իշխան Իվան Ահեղի (1547-1584) թագադրությամբ։ Նա թագադրվել էր որպես ցար (ցեզար)՝ ձևականորեն հավասարվելով արևմտաեվրոպական կայսրերին։ Ռուսաստանի վերջին թագավորը Պետրոս Մեծն էր (1682-1721), ով Հյուսիսային պատերազմից հետո՝ 1721 թվականին, թագադրվել է որպես կայսր, իր հիմնադրած նոր՝ Սանկտ Պետերբուրգ մայրաքաղաքում։
Ռուսաց պատմագիտության մեջ տարածված կարծիքի համաձայն՝ միասնական և անկախ կենտրոնացված Ռուսական պետությունը ծագել է Ռուսական թագավորության ստեղծումից կես դար առաջ՝ Իվան III Մեծի գահակալության տարիներին։
Ռուսական հողերի միացումը և հին ռուսական պետության վերականգնման գաղափարը ժառանգվել է Ռուսական թագավորության ամբողջ գոյության ընթացքում և ընդունվել Ռուսական Կայսրության կողմից[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Зимин А. А., Хорошкевич А. Л. Россия времени Ивана Грозного. — М: Наука, 1982.
- ↑ Перевезенцев, С. В. Смысл русской истории. — М: «Вече», 2004.
- ↑ Флоря Б. Н. Русское государство и его западные соседи (1655-1661 гг.). — М: Индрик, 2010. — С. 10. — ISBN 978-5-91674-082-0
- ↑ Пашуто В. Т., Флоря Б. Н., Хорошкевич А. Л., 1982
|