Պիոներական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոներական շարժում
Հիմնադրվածմայիսի 19, 1922

Պիոներական շարժում, տարբեր պետություններում գոյություն ունեցող մանկական կոմունիստական կազմակերպությունների ընդհանուր անվանումը։ Առաջին պիոներական կազմակերպությունը ստեղծվել է ԽՍՀՄ-ում՝ 1922 թվականին, որի հիմքը եղել է ռուսական սկաուտական շարժումը։

Երկրներ, որտեղ գոյություն են ունեցել պիոներական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրկինա Ֆասոյի «Պիոներական հեղափոխականները»

Երկրներ, որտեղ գոյություն ունեն պիոներական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մակարդակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամի պիոներները 22-րդ մարզական խաղերի ժամանակ, Հարավարևելյան Ասիա, (2003)
  • Բելառուս — «Բելառուսական հանրապետական պիոներական կազմակերպությունը, ընդգրկվում է Բելառուսի երիտասարդական միության կազմի մեջ, 2007 թվականին կազմակերպությունում ընդգրկվել է 526.567 երեխա և դեռահաս, որոնցից 211․391-ը՝ հոկտեմբերիկներ[1]
  • Վենեսուելա
  • Լաոս — «Դեկտեմբերի 2-ի պիոներներ» (1975)
  • Վիետնամ — Խո Շե Մինի անվան պիոներական խորհուրդ (1941)
  • Հյուսիսային Կորեա — «Կորեայի երեխաների խորհուրդ» (1946)
  • Չինաստան — Չինաստանի պիոներական կազմակերպություն (հոկտեմբերի 13, 1949) — 130 միլիոն պիոներ
  • Կուբա —«Խոսե Մարտի» պիոներական կազմակերպություն (Organización de Pioneros «José Martí» — OPJM) (1977 թվականից)

Ոչ Պետական մակարդակով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան — ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետության մակարդակով աջակցությունը դադարեցվել է։ Ազատ գործունեությունը ու քարոզչությունը ուսումնական հաստատություններում հակասում են Ռուսաստանի Դաշնության օրենքներին։
    • Պիոներական կազմակերպությունների միություն - Մանկական կազմակերպությունների ֆեդերացիա (SPO-FDO), ստեղծվել է 1990 թվականին (գրանցվել է Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության կողմից 1992 թվականին)
    • Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն
    • Մոսկվայի քաղաքային պիոներական կազմակերպություն - ստեղծվել է 1992-ի մարտի 16-ին (գրանցման վկայագիր` 1999 թվականի սեպտեմբերի 2-
  • Ուկրաինա —Ուկրաինայի Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն (գործունեությունն արգելվել է 2015 թվականից)
  • Մոլդովա — Մոլդովայի Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն -երկրի նախագահ Նիկոլայ Վորոնինի ղեկավարման տարիներին՝ 2005 թվականին կազմակերպության կազմի մեջ կար 6000 երեխա, ամենամեծ պիոներական ճամբարները գտնվում էին Բելցի, Կոմրատ Կրիուլեն, Ունգեն, Եդինեց քաղաքներում[2]։
  • Ղրղզստան —Ղրղզստանի Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն[3],ստեղծվել է 2007 թվականին ուսուցիչ Վ. Ֆեդոսեևայի կողմից[4]

Պիոներների նկարները նամականիշներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пионеры Беларуси больше не монополисты в детском движении // Белорусские Новости. — 19.05.2007.
  2. Всегда готовы! // Независимая Молдова. — 19.05.2005. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2009.
  3. «ПИОНЕРЫ СЕЛА ИВАНОВКА ОТМЕТИЛИ ДЕНЬ ЮНОГО ГЕРОЯ-АНТИФАШИСТА » Партия Коммунистов Кыргызстана». pkk.kg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  4. «Статья в газете "Правда" – "Пионеров дружная семья"». kprf.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոներական շարժում» հոդվածին։