Աուգուստո Սանդինո
| Աուգուստո Սանդինո | |
|---|---|
| իսպ.՝ Augusto Nicolás Calderón Sandino | |
| մայիսի 18, 1895[1] - փետրվարի 21, 1934 (38 տարեկան) | |
| Ծննդավայր | Նիկինոհոմո, Departamento de Masaya, Նիկարագուա |
| Մահվան վայր | Մանագուա, Managua Department, Նիկարագուա[2] |
| Գերեզման | Lago de Managua |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | գեներալ[3] |
| Զորամաս | Ejército Defensor de la Soberanía Nacional? |
| Ստորագրություն | |
Աուգուստո Սեսար Սանդինո (իսպ.՝ Augusto César Sandino, մայիսի 18, 1895[1], Նիկինոհոմո, Departamento de Masaya, Նիկարագուա - փետրվարի 21, 1934, Մանագուա, Managua Department, Նիկարագուա[2]), լրիվ անունը՝ Աուգուստո Նիկոլաս Կալդերոն դե Սանդինո ի Խոսե դե Մարիա Սանդոնո (Augusto Nicolás Calderón de Sandino y José de María Sandino), նիկարագուացի հեղափոխական, Նիկարագուայի ազգային հերոս, գեներալ (1926)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Հոնդուրասում, Գվատեմալայում, Մեքսիկայում։ 1926 թվականին վերադառնալով հայրենիք, ներգրավվել է Միացյալ Նահանգների օկուպացիայի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեջ։ 1927 թվականին գլխավորել է Նիկարագուայի տարածքը զավթած ԱՄՆ զորքերի դեմ պարտիզանական շարժումը, որը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Պատերազմի հետևանքով երկիրն ազատագրվել է (1933) ամերիկյան զորքերի տիրապետությունից։ 1934 թվականի փետրվարին Սանդինոն կանչվել է Մանագուա՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կառավարության հետ պաշտոնական բանակցությունների համայնք և ուխտադրժորեն սպանվել։
Սանդինոյի անունով է կոչվել Նիկարագուայի ազգային-ազատագրության ճակատը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118605399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստո Սանդինո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 177)։ |